Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է

20:56, perşembe, 24 ekim, 2024
Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է
    
Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է:
    
     1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l'espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։
    
     «Արտ – Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային պատկերասրահ» - ի հետ ներկայացնում է՝ «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա – պերֆորմանսը ։ Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։
     Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։ Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի, գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, «Իմ Քայլը» հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

    

    

    

    

    

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
364 | 0 | 0
Facebook