Տևական ժամանակ թուրքերին պատշաճորեն ծառայած ֆանարիոտական Մավրոկորդատոս տոհմի մասին
Տոհմի նախահայրը եղել է Քիոս կղզում ծնված Նիկոլայ Մավրոկորդատոն, որը 17-րդ դարի առաջին քառորդում հաստատվել է Կոստանդնուպոլսում և զբաղվել է առևտրով։ Նրա որդին՝ Ալեքսանդր Մավրոկորդատոն (մահ. 1709 թ.), եղել է Օսմանյան կայսրության բանագնացը Վիեննայում (1688) և 1698 թվականին սուլթանից ստացել է իշխանական տիտղոս։ Իշխան Ալեքսանդրի որդին՝ Նիկոլասը (մահացել է 1730 թվականին), եղել է Մոլդովայի, ապա Վալախիայի կառավարիչը։ Իշխանազն Նիկոլասի որդին՝ Կոնստանդինը (մահացել է 1769 թ.), Մոլդովայի կառավարչի պաշտոնին նշանակավել է երկու անգամ։ Վերջինիս զարմիկը՝ Ալեքսանդր 2-րդ Մավրոկորդատոն (մահացել է 1819 թ.), Մոլդովիայի տիրակալն է եղել1785-1786 թվականներին, ապա փախել է Ռուսաստան, որտեղ նրան սիրալիր ընդունել է կայսրուհի Եկատերինա 2-րդը։ Հունաստանի ազատագրման առաջին ծրագիրը նա է հեղինակել։ Մավրոկորդատոս ընտանիքի երկու ճյուղերը Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, և Ռուսաստանը ճանաչել է նրանց իշխանական տիտղոսը։
Նույն ազգանունով ոչ իշխանական ընտանիք
1887 թվականին Օդեսայի 2-րդ գիմնազիայի պատվավոր հոգաբարձու, բանտի հոգաբարձուների կոմիտեի տնօրեն, տիտղոսային խորհրդական Մատվեյ Ֆեոդորովիչ Մավրոկորդատոն (1863-1935) խնդրագրով դիմել է ցարական Հերալդիկայի դեպարտամենտ, որպեսզի ճանաչվի ազնվազարմությունը՝ ելնելով այն հանգամանքից, որ իրեն 1887 թվականի հունվարի 1-ին սբ. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան է շնորհվել: Դիմումին կցված է եղել զինանշանի նախագիծը՝ բացատրությունով, որ հունական խաչը պետք է ցույց տա նրա ծագումը Հունաստանից, «մավր» -ի կտրված սև գլուխը պետք է հիշեցնի իր նախնիների հաղթանակները սարակինոսների նկատմամբ, և որ հենց այդ հաղթանակների համար է իրենց ընտանիքի ազգանվանը կցվել «Մավրո» նախածանցը: Սենատի հրամանագրով Մատվեյ Ֆեդորովիչը հաստատվել է ժառանգական ազնվականության իրավունքների մեջ, իսկ 1890 թվականին հաստատվել է նրա զինանշանը: Զինանշանի նկարագրությունը Ոսկե վահանին կարմիր խաչ է։ Վերևի աջ կողմում նեգրի (մավրի) գլուխն է՝ արծաթե վիրակապով։ Վահանի վերևում թագադրված սաղավարտ է։ Սաղավարտի գագաթին՝ ջայլամի երեք փետուր. կենտրոնականը կարմիր է, մնացածը՝ ոսկե: Թիկնոցը կարմիր և ոսկեգույն է։ Կարգախոսը՝ «Հավատարմություն և սեր»: Մավրոկորդատոս տոհմի հայտնի ներկայացուցիչները Ալեքսանդրա Մավրոկորդատու (1605–1684) - հայտնի հույն մտավորական ։ Ալեքսանդր Մավրոկորդատո (1641-1709) - Օսմանյան կայսրության քաղաքական և դիվանագիտական գործիչ։ Նիկոլայ Մավրոկորդատո (1670-1730) - Վալախիայի և Մոլդովայի կառավարիչ, Օսմանյան կայսրության դիվանի դրագոման։ Յոհան Մավրոկորդատ (1684-1719) - Վալախիայի և Մոլդովայի կառավարիչ, Օսմանյան կայսրության դիվանի դրագոման։ Կոնստանդին Մավրոկորդատոս (1711-1769) - հույն ազնվական, 6 անգամ կառավարել է Վալախիայում և 4 անգամ Մոլդովայի իշխանությունում։ Ալեքսանդր 1-ին Մավրոկորդատոս (1742-1812) - Մոլդովայի կառավարիչ 1782-1785 թվականներին։ Ալեքսանդր 2-րդ Մավրոկորդատոս (1754-1819) - Մոլդովայի կառավարիչ 1785-1786 թթ. Ալեքսանդր Մավրոկորդատոս (1791-1865) - հույն քաղաքական գործիչ, հունական հեղափոխության առաջնորդներից։ Կարլ Մավրոկորդատո (?—1851) - «Սուրբ Գեորգի» շքանշանի ասպետ, ռուսական բանակի գնդապետ Մավրոգորդատո Պյոտր (1870-1946) - նշանավոր սիրողական հնագետ։ Մարթա Բիբեսկու (ծնունդով՝ Մարտա Լուչիա Լահովարի, իշխանուհի Մավրոկորդատ) (1886-1973) - ռումինացի և ֆրանսիացի գրող, Ռումինիայի հասարակական գործիչ Ռումինիայում։ |
Abone ol ve malalelerin yayınla: