Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆրանսիայի մեծագույն արքայի՝ Լյուդովիկոս 14-րդի գերեզմանը հեղափոխականները պղծել են, իսկ աճյունը նետել են մերձակա փոսը

23:26, pazar, 25 ağustos, 2024
Ֆրանսիայի մեծագույն արքայի՝ Լյուդովիկոս 14-րդի գերեզմանը հեղափոխականները պղծել են, իսկ աճյունը նետել են մերձակա փոսը

1715 թվականի սեպտեմբերի 1-ին, առավոտյան ժամը 08: 15-ի սահմաններում, «Արև արքա» -ն մահացել է ստորին վերջույթի սուր իշեմիայից, որն առաջացել էր անոթների խցանման և 76 տարեկանում սկսված ստորին վերջույթների փտախտի պատճառով: Նա շրջապատված է եղել իր պալատականներով։ Մահամերձ վիճակը տևել է մի քանի օր։

Յոթանասուներկու տարի և հարյուր օր գահակալած միապետն իր հպատակներից շատերի համար դարձել էր ավելի ու ավելի հեռավոր մի անձնավորություն: Դեպի Սեն Դընի թափորի հետևից շատերը նույնիսկ սուլել են ու ծաղրական խոսքեր ասել: Երբ Պրուսիայի Ֆրեդերիկ Վիլյամ Առաջին թագավորը տեղեկացվել է Լյուդովիկոս 14-րդի մահվան մասին, իր շրջապատին հայտարարել է. «Պարոնայք, թագավորը մահացել է»:

Հանգուցյալ թագավորի մարմինը դրվել է Սեն Դընի եկեղեցու Բուրբոնների անձավի դամբարանում: 1793 թվականի հոկտեմբերի 14-ին ֆրանսիացի հեղափոխականները նրա գերեզմանը պղծել են, իսկ նրա մարմինը նետվել է եկեղեցու հյուսիսային մասում փորված մի փոսի մեջ, որտեղ նետվել են նաև այլ թագավորների ու ազնվականների աճյունները:

19-րդ դարում Ֆրանսիայի թագավոր Լուի-Ֆիլիպ Առաջինը պատվիրել է, որ Սեն-Դենիի Բուրբոնների հուշահամալիրում հուշարձան կառուցվի ի հիշատակ Լուդովիկոս 14-րդի: Այն կառուցվել է 1841-1842 թվականներին։ Կենոտաֆը (դատարկ դամբարանը) նախագծել է ճարտարապետ Ֆրանսուա Դեբրեն՝ օգտագործելով տարբեր ծագման մի քանի քանդակներ. կենտրոնական մեդալիոն, որը ներկայացնում է թագավորի դիմանկարը կիսադեմով՝ շրջապատված Առաքինությունների երկու ֆիգուրներով, որոնք բերվել են Լիզիեի եպիսկոպոս, կոմս Գիյյոմ դը Վարի գերեզմանից: Գագաթին 18-րդ դարում քանդակված հրեշտակ է, որը բերվել է Պիկուսի եկեղեցուց: Քանդակների այս հավաքածուի երկու կողմերում դրված են կարմիր մարմարից չորս սյուներ, որոնք բերվել են Սեն-Լանդրի եկեղեցուց:

Լյուդովիկոս 14-րդը (1638-1715) բազմաթիվ ծաղրական «տապանագրերի» է արժանացել: Ահա´ դրանցից մեկը.

«Այստեղ ննջում է մեր անպարտելի թագավորը,

Որը մեռավ հանուն հավատքի:

Նա մեռավ այնպես, ինչպես ապրում էր,

Չթողնելով մեզ քառորդ էքյու» ։

Իսկ նրա դագաղին հետևյալն է գրվել.

«Այստեղ Լյուդովիկոս 14-րդի՝ Աստծո ողորմածությամբ Ֆրանսիայի և Նավարայի խորապես քրիստոնյա թագավորի մարմինն է, որը մահացել է 1715 թվականի սեպտեմբերի առաջին օրը, Վերսալի իր պալատում»:

Լյուդովիկոս XIV-ի կենոտաֆը Սեն-Դընի եկեղեցում։
Լյուդովիկոս XIV-ի կենոտաֆը Սեն-Դընի եկեղեցում։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1373 | 0 | 0
Facebook