Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Օմեգա 3-ի կարևորությունը

15:14, salı, 30 temmuz, 2024
Օմեգա 3-ի կարևորությունը

Օմեգա 3 կարելի է ընդունել տարբեր նպատակներով, քանի որ այն ճարպաթթուների տեսակ է և ունի բազմազան օգտակար հատկանիշներ։


    

Օմեգա 3 օգտակարությունը

Ճարպաթթուների այս տեսակն օգտակար է սրտի, ուղեղի, աչքերի, մաշկի, ծննդաբերությունից առաջ ու նորածնի զարգացման համար, և այլն։

Գերճնշում (հիպերտոնիա) ունեցող անձինք կարող են ընդունել օմեգա 3՝ ճնշումը նվազեցնելու կամ կարգավորելու համար։ Այն նվազեցնում է մարմնում ճարպերի մակարդակը, դրանով իսկ նվազեցնելով սրտային հիվանդությունների ռիսկերը։ Բացի այդ, սրտի առողջության տեսանկյունից, այն պահպանում է սրտի աորտաների բարենպաստ կարգավիճակը և կանխում աթերոսկլերոզի ձևավորումը։

Օմեգա 3-ը նաև կարևոր է ուղեղի առողջության համար։ Այն օգտակար է հիշողության ու ուղեղի աշխատանքի համար։ Այն նաև նվազեցնում է դեպրեսիայի, տագնապի զգացողության և այլ հոգեկան կարգավիճակների մակարդակը։

Օմեգա 3 ճարպաթթուն նաև օգտակար է աչքի առողջությունը պահմանելու գործում, քանի որ այն պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը, ինչն էլ կանխում է մկանային դեգեներացիայի դեպքերն ու աչքի այլ խնդիրները։

Իսկ մաշկի համար օմեգա 3-ը ծառայում է որպես խոնավեցնող միջոց և բարելավում մաշկի որակը։ Ավելի բարձր տարիքային խմբի համար այն նաև կարող է դիտարկվել որպես վաղաժամ կնճիռներից խուսափելու միջոց։

Այն նաև պաշտպանում է մաշկը արևի ուղիղ ճառագայթներից։


    

Ինչպես խմել օմեգա

Չնայած, որ Օմեգա 3-ն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, միևնույն է, այն դեղամիջոցի տեսակ է և անհրաժեշտ է պահպանել օգտագործման կանոնները, չափաբաժինը և դեղամիջոցն ընդունելու տևողությունը։

Սովորաբար օրվա ընթացքում անհրաժեշտ է ընդունել 250-500մգ և ոչ ավել (դրանից բարձր չափաբաժինները նախատեսված են ավելի ծանր առողջական խնդիրների համար) ։ Սակայն անհրաժեշտ է նաև հաշվի առնել Ձեր ընտրած դեղահաբի տուփի վրա նշված չափաբաժինները կամ խորհրդակցել մասնագետի հետ։

Խմել անհրաժեշտ է սնվելու ընթացքում, ամեն օր և նույն ժամին։ Սնվելու ընթացքում խմելը նախատեսված է խուսափելու համար աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներից, ինչպիսիք են սրտխառնոցը կամ բերանում ձկան համը։


    

Ինչպես գնել Օմեգա 3

Նախքան օմեգա 3 ձեռք բերելը, անհրաժեշտ է դիմել վստահելի աղբյուրի, որը կտրամադրի որակյալ դեղամիջոց։ Այս դեպքում, կարող եք այցելել Ձեր մոտակա դեղատուն կամ օնլայն դեղատուն և գնումներ կատարել առցանց համակարգով։ Սակայն, առցանց գնումներ կատարելիս ուշադրություն դարձրեք կայքի վավերականությանը և խուսափեք ոչ վստահելի կայքերին անձնական տվյալներ տրամադրելուց։

Այսպիսով, ինչպե՞ս ընտրել օմեգա 3։ Այն ներառված է ձկան, կտավատի և այլ յուղերում։ Սակայն, կարող եք նաև ձեռք բերել օմեգա 3 դեղահաբեր, որոնք պարունակում են EPA և DHA։

Գնելիս ուշադրություն դարձրեք դեղահաբի որակին, ստուգեք հաբերի թափանցիկությունն ու պարզությունը։ Աչքի անցկացրեք բաղադրությունը և խուսափեք մետաղական զանգվածներ պարունակող միջոցներից։


    

Ամփոփում

Ինչպես այլ դեղամիջոցներ, այնպես էլ Օմեգա 3-ը նախատեսված են պահպանելու և բարելավելու առողջությունը, սակայն, ինչպես այն դեղամիջոցներ ընդունելիս, այնպես էլ Օմեգա 3 ընդունելիս անհրաժեշտ է պահպանել ընդունման կանոնները, չչարաշահել չափաբաժինը և խմելու տևողությունը։ Իսկ գնելիս միայն ընտրեք վստահելի աղբյուրների՝ որակյալ դեղամիջոցներ ձեռք բերելու համար։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
466 | 0 | 0
Facebook