Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ներդրումային գույքի տեսակները, առանձնահատկությունները, ներդրումների նպատակը

Content Master
Basın sekreteri:
Content Master
10:18, çarşamba, 26 haziran, 2024
Ներդրումային գույքի տեսակները, առանձնահատկությունները, ներդրումների նպատակը
    

Ի՞նչ է ներդրումային գույքը

Ներդրումների թեման բավական արդիական է այսօր, քանի որ ավելի ու ավելի մեծ թվով անհատներ, ովքեր ունեն բարձր աշխատավարձ, կայուն կամ աճող եկամուտ, մտածում են նաև իրենց դրաման միջոցներն արդյունավետ տնօրինելու մասին: Մի կողմ թողնելով ավանդները կամ ներդրումների այլ տեսակները՝ խոսենք անշարժ գույքի ոլորտում կատարվող ներդրումների մասին:


    

Եվ այսպես, ի՞նչ է ներդրումային գույքը

Ներդրումային գույքը անշարժ գույքի այն տեսակն է, որը ձեռք է բերվում և պահվում է վարձակալությունից եկամուտ վաստակելու կամ գույքի արժեքի աճի արդյունքում վաճառքից հավելյալ եկամուտ ստանալու նպատակով: Բնականաբար կարող են լինել դեպքեր, երբ գույքը ձեռք է բերվում՝ միաժամանակ ունենալով վերոհիշյալ երկու նպատակները:
    
    

Ինչպիսի՞ գույքը կարող է համարվել ներդրումային

Ներդրումային անշարժ գույքը կարող է լինել ինչպես արդեն կառուցված շինությունների, այնպես էլ հողատարածքների տեսքով:

Հողատարածք, որը պահվում է երկար ժամանակ՝ սպասելով դրա արժեքի աճին՝ նպատակ ունենալով վաճառել այն ամենաբարձր արժեքի հասնելուն պես: Հողատարածքները կարող են ձեռք բերվել նաև կառուցապատման նպատակով՝ մտադրություն ունենալով հետագայում վարձակալության հանձնել կառուցապատման օբյեկտները (բնակելի շենքեր, հյուրանոցային համալիրներ և այլն): Միևնույն ժամանակ կարճ ժամկետում վաճառքի նպատակով ձեռք բերված գույքը չի կարող համարվել ներդրումային:

Շենք կամ շինություն, որը կարող է վարձակալության տրվել տարբեր գործառնական նպատակներով, օրինակ՝ բիզնես կենտրոն, որում վարձակալած գրասենյակներ ունեն տարբեր կազմակերպություններ:

Բնակելի շինություն, որը ձեռք է բերվում և պահվում բարելավման և վարձակալության հանձնելու նպպատակով:

Առանձնատուն կամ բնակարան, որը ներդրողը ձեռք է բերում ոչ թե սեփական օգտագործման, այլ վարձակալության հանձնելու նպատակով:
    
    

Ովքե՞ր են հետաքրքրված ներդրումային գույքով

Անշարժ գույքի շուկայում ներդրումները կարող են հետաքրքրել թե՛ պետական մարմիններին ու տեղական ինքնակառավարման մարմիններին, թե՛ տեղական և արտասահմանյան իրավաբանական անձանց, և թե՛ անհատների, ովքեր ցանկացնում են խելամիտ կերպով տնօրինել իրենց դրամական միջոցները՝ ձեռք բերելով անշարժ գույք և միաժամանակ ապահովելով երկարաժամկետ կայուն եկամուտ:


    

Արդյո՞ք ներդրումային գույքի ձեռքբերումը ռիսկային չէ

Ցանկացած ներդրում իր մեջ պարունակում է ռիսկի գործոն, որից ապահովագրված լինելու համար անհրաժեշտ է կանխատեսել ներդրման արդյունքում ստացվող եկամուտները, հավանական ծախսերն ու կորուստները: Որքան էլ գայթակղիչ լինի անշարժ գույքի ոլորտում ներդրումների հեռանկարը, ցանկացած պարագայում նախքան գործարքն սկսելը անհրաժեշտ է դիմել ոլորտի գիտակների խորհրդատվությանը՝ հավանական ռիսկերից խուսափելու և անկորուստ ու արդյունավետ ներդրումներ կատարելու համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
579 | 0 | 0
Facebook