Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արդյո՞ք ցանկացած իշխանություն Աստծուց է (3)

10:42, çarşamba, 19 haziran, 2024
Արդյո՞ք ցանկացած իշխանություն Աստծուց է (3)

Այժմ՝ «իշխանավոր» հասկացության մասին: Մեջբերում եմ 4-րդ համարը. «Քանզի իշխանավորը (միայն այն դեպքում, եթե) Աստծո ծառան է (եթե նա ծառայում է) ի նպաստ քո բարիքի»:

Հենց սա է Աստծո ծառայի համար գլխավոր պայմանը։ Աշխատի ձեր լավի համար:

Ահա բանաձևը. «Տիրակալ» -ը կարող է դառնալ Աստծո ծառա, եթե աշխատի ժողովրդի բարօրության համար»: Կաշառակեր քաղաքապետը, կողոպտիչ պատգամավորը, նախարարի կոչում ունեցող գողը «Աստծո ծառա» չեն և, համապատասխանաբար, այն «իշխանավորները» չեն, որոնց քրիստոնյան պետք է անվերապահորեն ենթարկվի։ Մի՜ խաբվեք:

Իսկ եթե իշխանության ողջ ուղղահայացը վերից վար կոռումպացված է, իսկ եթե պետության ղեկավար անձինք ունեն իրենց երկրորդ, գաղտնի բյուջե՞ն: Իսկ եթե վարչապետի զավակները, օգտվելով իրենց հոր «տանիքից», ապօրինի փող աշխատե՞ն ։ Սրանք ի օգուտ ժողովրդի՞ են։ Արդյո՞ք նման դեպքում մենք պետք է ենթարկվենք նրանց։ Արդյո՞ք այդպիսի «իշխանավորները» Աստծո ծառաներն են։ Գազանաբարո ոստիկանները «Աստծո ծառանե՞րն» են։ Մի՞ խաբվեք: «Ի՞նչ ընդհանրություն ունի լույսը խավարի հետ»: - ասում է Աստվածաշունչը:

Եվ հետագա. 3-րդ և 4-րդ համարներում «տիրակալ» հասկացությունն ուղղակիորեն կապված է «բարի և չար» հասկացությունների հետ ։ Նշվում է, որ «իշխանավորը» վճռականորեն պաշտպանում է «բարին»: Սա երկրորդ պարտադիր պայմանն է, որով մենք որոշում ենք, թե արդյո՞ք պետք է ենթարկվենք նման «վերադասներին» ։ Իսկ եթե «երկրային իշխանություններն» ամբողջ ուժով ընդդիմանան եկեղեցուն։ Իսկ եթե երկրային իշխանությունները վտարեն քահանաներին կամ քանդեն եկեղեցիները։ Իսկ եթե երկրային իշխանությունը հայտարարի, որ «աթեիստ» է: Հովհաննեսի 2.22-ում գրված է. «Ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, որ Հիսուսը Քրիստոսն է: Հակաքրիստոսն է նա, ով ուրանում է Հորը և Որդուն»:

Կոնկրետ պետությունում իշխանության գալը հնարավոր է, բայց դառնալ «զորություն», որը ճանաչվել է հենց Աստծո կողմից և, համապատասխանաբար, վայելել Երկնային հովանավորությունը և քրիստոնյաների աջակցությունը, շատ ավելի դժվար է: Դրա համար տիրակալը պետք է հաղթահարի սեփական հպարտությունը, ճանաչի Աստծո մեծությունը և ենթարկվի Աստծո հրամանին: Հիշենք Բաբելոնի տիրակալ Նաբուգոդոնոսորի հնագույն պատմությունը, որին Աստված ինքն է ստիպել հաղթել իր հպարտությանը: Հպարտացած սատանան երկնքից վտարվեց։ Թագավորներին թագադրելու միջնադարյան ավանդույթը հատուկ նշանակություն է ունեցել. Այդ ծեսով եկեղեցին ճանաչել է աշխարհիկ իշխանությունը, որը նաև նշանակել է, թե աշխարհիկ իշխանությանը ճանաչել է նաև Աստված:

Հովհաննես Մկրտիչը՝ բոլոր մարգարեներից ամենամեծը, ապրել է Հերովդես թագավորի օրոք։ Այն ժամանակ Իսրայելում գործող օրենքները Հռոմեական կայսրության օրենքներն էին։ Ըստ այդ օրենքների՝ Հերովդես թագավորը հռոմեական ուղղահայաց ներկայացուցիչն էր։ Նա կայսրության այս հատվածի դիկտատորն էր ու առաջնորդվում էր հռոմեական օրենքներով: Մովսեսական օրենքը Հերովդես թագավորին արգելում էր կին վերցնել իր եղբոր կնոջը։ Բոլորը լուռ էին, նույնիսկ քահանայապետներն ու եպիսկոպոսները... բացի Հովհաննեսից:

Երկրային իշխանավորին՝ Հերովդեսին, քննադատելով՝ Հովհաննեսը խախտեց Հռոմի օրենքները, բայց չխախտեց Աստծո օրենքները, որովհետև նրա համար Աստծո օրենքներն ավելի բարձր են, քան Աստծուն չհնազանդվող իշխանությունների օրենքները: Հովհաններսին սպանեցին աստվածային օրենքներն անտեսածած ստրկամիտները։ Նա սպանվել է «երկրային զորությամբ», որի գործունեությունը երբեք Աստծու հավանությանը չի արժանացել:

Այդ իշխանության ներկայացուցիչները Աստծո հաստատած իշխանության ներկայացուցիչները չեն, և, ուրեմն, երբեք իշխանություն չեն։

Այժմ պատասխանենք ամենակարևոր հարցին. «Արդյո՞ք ամբողջ իշխանությունն Աստծուց է» ։ «Ոչ: Աստծուց է միայն այն իշխանությունը, որը հնազանդ է Աստծուն և արժանացել Աստծու հավանությանը» ։ «Ի՞նչ ընդհանրություն կարող է ունենալ լույսը խավարի հետ»: Աստծուն մերժող, Եկեղեցուն հալածող, կոռումպացված ու ավտորիտար իշխանավորը, անշուշտ, Աստծուց չէ։
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
363 | 0 | 0
Facebook