Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Միջնադարյան ֆրանսիացիները ծայրահեղ դաժան են եղել

19:59, pazar, 24 mart, 2024
Միջնադարյան ֆրանսիացիները ծայրահեղ դաժան են եղել

Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ Գեղեցիկի (1285- 1314 թթ.) երկու որդիներին՝ ապագա թագավոր Լյուդովիկոս 10-րդ Կռվարարին և Ֆիլիպ Բարձրահասակին, իրենց կանայք դավաճանել են: Թագավորի կտակում ամուսնական անհավատարմության մեջ մեղադրված նրա հարսների սիրեկանները՝ Օլնե ընտանիքի երկու եղբայրները, դատապարտվել են մահապատժի, և դատավճիռն ի կատար է ածվել 1314 թվակականին, Պանտուազ հրապարակում: Օլնե եղբայրներից ավագը՝ Գոտիեն, որը եղել է Անյես դը Մոնմորանսիի ամուսինը, մեղադրվել է Ֆիլիպ Կռվարարի կնոջ՝ Բլանշ Բուրգունդացու հետ արտաամուսնական հարաբերություն ունենալու մեջ: Իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Ֆիլիպը, եղել է թագաժառանգի՝ Լյուդովիկոս Նավարացու կնոջ՝ Մարգրետ Բուրգունդացու սիրեկանը:

Մինչև անիվի վրա տանջելը նրանց նախ ամբողջովին մերկացրել են, ապա կապել են գելոցին (պրկարան) ու քարշ են տվել նոր կտրած ծղոտի վրայով: Այնուհետև կտոր առ կտոր մաշկել են նրանց, ապա կտրել են սեռական օրգանները: Արյունը հորդել է ու հոսել կառափնարանի տախտակամածի վրա: Ամենավերջում տակավին ողջ դժբախտներին գլխատել են: Դրանից հետո նրանց մարմինները թևատակերից կախել են կախաղանի խչմարներից, որպեսզի գիշակեր թռչունները կարողանան նրանցով սնվել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
481 | 0 | 0
Facebook