Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Նիկոլայ Նիկողոսյանի «խոսող» քանդակների աշխարհում

21:07, cumartesi, 10 şubat, 2024
Նիկոլայ Նիկողոսյանի «խոսող» քանդակների աշխարհում
     «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամի» արվեստային տարածքում են ներկայացված ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի (1918-2018) քանդակները, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքները:
    
     «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» ստեղծվել է Ն․ Նիկողոսյանի կողմից 2018 թվականին և արվեստային տարածքի տեսքով իր դռներն է բացել 2019 թ. օգոստոսին: Հիմնադրամի առաքելություններից է ոչ միայն ժողովրդականացնել մեծանուն քանդակագործի արվեստը, այլև հանրահռչակել XX դարի ականավոր հայ արվեստագետների արվեստը, ինչպես նաև՝ նպաստել Հայաստանի ժամանակակից արտիստների ստեղծագործական առաջընթացին:
    
     Փոփոխվող ցուցադրություններից բացի, իրականացվում են կրթական և համերգային ծրագրեր, դասախոսություններ՝ նվիրված հայ և համաշխարհային արվեստի պատմությանը: XX դարի վարպետների աշխատանքներին զուգահեռ ցուցադրվում են նաև հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներ: 2018թ․-ից «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամը» իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի մշակութային դաշտի զարգացմանը և հանրահռչակում անցած դարի հայ արվեստագետների արվեստը, որոնց աշխատանքները քիչ են ցուցադրված կամ ընդհանրապես չկան թանգարաններում՝ նոր սերունդներին ծանոթացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությանը, արժևորելով մեր մեծերի կուտակած փորձն ու արժեքները: Մարտահրավերներով լի այս վերջին տարիներն ապացուցեցին, որ մեր երիտասարդ սերնդի հոգևոր և մշակութային դաստիարակությունն ավելի քան կարևոր են, և մեր մեծերի ժառանգության և իմաստության խորհուրդը շարունակում է լինել կենսունակ և պահանջված այս գլոբալացված աշխարհում։ 2018թ-ին Նիկոլայ Նիկողոսյանի քանդակների, գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների լայնածավալ ցուցահանդես տեղի է ունեցել Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում։
    
     Ցուցահանդեսի շրջանակում տպագրվել է «Հեռացող դասականը» պատկերագիրքը։ Նիկողոսյանի հեղինակած Եղիշե Չարենցի, Միքայել Նալբանդյանի, Վահան Տերյանի հուշարձանները, որոնք հիրավի համարվում են 20-րդ դարի մոդեռնիստական արվեստի գլուխգործոցներ, դարձել են Երևանի մշակութային այցեքարտերը։ Չնայած նրան, որ Նիկողոսյանը կյանքի մեծ մասն ապրել է Ռուսաստանում, երբեք չի կորցրել հայրենիքի հետ կապը, բազմաթիվ աշխատանքներ է ստեղծել Երևանի իր արվեստանոցում, սեփական միջոցներով ձուլել և հայրենիքին է նվիրել բազմաթիվ քանդակներ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
863 | 0 | 0
Facebook