Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծնունդդ շնորհավոր, Նաիրյան Երկրի երգիչ.Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարուսել» երգը

22:24, çarşamba, 07 şubat, 2024
Ծնունդդ շնորհավոր, Նաիրյան Երկրի երգիչ.Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարուսել» երգը
     Վահագ Ռաշը Տերյանի ծննդյան օրը ներկայացրել է սիրված հեղինակի խոսքերով և Ալեքսեյ Հեքիմյանի երաժշտությամբ «Կարուսել» երգը` բլյուզային մեկնաբանությամբ։ Երգիչը այսպես մեկնաբանեց իր նոր աշխատանքը. Ծնունդ, որ վերածնունդ ու կյանք էր բովանդակ ժողովրդի համար։ Խոսք, որ սիրտ, ուղեղ ու հոգի էր։ Գրիչ, որ անսահման ու կես բնություն էր։ Օրհնյալ է ծնունդն այն ԲԱՆԱՍՏԵՂԾԻ, որ որպես հավերժության սերմնացան` հավերժաբար ժայթքեց գրականության եղեգան փողից... Օդը լցնենք Տերյանի մեղեդիացած «Պտտվիր-Պտտվիր Կարուսել» գեղեցիկ բանաստեղծությամբ։ Ծնունդդ շնորհավոր, Նաիրյան Երկրի երգիչ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ ։ Գործիքավորումը` Կարեն Արզումանյանի Միքս Մասթերինգ` Սերգեյ Գասպարյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
306 | 0 | 0
Facebook