Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

10-րդ դասարանում 1-ին անգամ կներդրվեն «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաները․որո՞նք են խնդիրները

20:16, pazartesi, 05 şubat, 2024

Մի քանի օր է ինչ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (ԴՏՀՏՇՀ), մասնագիտական շրջանակներին և հանրակրթության շահառուների դատին է հանձնել` նոր ՀՊՉ-ով գրված 2024-2025 ուսումնական տարում գործածության համար երաշխավորված Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար նախատեսված դասագրքերի մի մասը։

Հիշեցնեմ նաև այն, որ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում նոր ՀՊՉ-ի ներդնումը նախատեսվում էր 2023-2024 ուսումնական տարում բայց այն ինձ անհայտ պատճառներով հետաձգվեց և արդյունքում կներդրվի 2024-2025 ուսումնական տարում։

Այս կոնտեքստում հետաքրքրական է այն, որ Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում 1-ին անգամ ավելացել են նոր առարկաներ, օրինակ` «Կերպարվեստ» և «Երաժշտություն» ։

Ես չլինելով «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների մասնագետ չեմ կարող խոսել և կարծիք հայտնել հիշյալ դասագրքերի մեթոդական և բովանդակային մասերի վերաբերյալ։ Դա լուրջ մասնագիտական խնդիր է և թող այդ թեման քննարկեն մասնագետները։

Ես խնդիրը կդիտարկեմ այլ ասպեկտներով.

● Արդյոք ճի՞շտ է հիշյալ առարկաները ներմուծել Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի կրթական ծրագրում։

● Արդյոք մեր կրթական համակարգը պատրաստ է այս նորամուծությանը։

Նախ և առաջ նշեմ, որ հիշյալ առարկաների դասավանդումը սկսած ԽՍՀՄ տարիներից մինչ օրս մեր մոտ պատշաճ չի իրականացվում։

Պատճառներից ամենագլխավորը մասնագետների պակասն է։

Այսօր հիշյալ առարկանները Հանրակրթական դպրոցների մեծ մասում բառացիորեն դասավանդում են բոլոր տեսակի մասնագետները, սկսած տեխնիկական մասնագիտացում ունեցողներից մինչև հումանիտար և բնագիտամաթեմատիկական մասնագիտություններ ունեցողներով։

Այսինքն` առարկան դասավանդում են բոլորը բացի բուն մասնագետներից։ Ինչի արդյունքում օրինակ` Հանրակրթական դպրոցը ավարտած շրջանավարտների մեծ մասը տարրական գիտելիքներ և պատկերացումներ չունեն երաժշտության և կերպարվեստի մասին։ Ու այդ մասսան որպես կանոն համալրում են արաբաթուրքական երաժշտության երկրպագուների շարքերը։

Ընդհանրապես դպրոցի գերխնդիրներից մեկը, բացի սովորողներին գիտելիքներ տալուց, պետք միտված լինի սովորողների մոտ գեղագիտական ճաշակ ձևավորելուն։

Շատ լավ է, որ ԿԳՄՍ փոխնախարարությունը փորձում է արժևորել այս առարկաները, բայց եթե նույնիսկ ամեահրաշալի դասագրքերը գրվեն ու դրվեն աշակերտների սեղաններին, միևնույն է` դրանից որևէ էական բան չի փոխվելու, քանի որ մենք մեծամասամբ չունենք հիշյալ առարկաները պատշաճ դասավանդող կոմպետենտ մասնագետներ։ Իսկ նյութատեխնիկական բազայի մասին ընդհանրապես ավելորդ է խոսելը։

Ցավոք այսօր մեր կրթական համակարգը նյութատեխնիկական և մասնագիտական առումով պատրաստ չէ հավուր պատշաճի իրականացնել 10-րդ դասարանում ներդրված «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաների կրթական ծրագրերը։

Շատ լավ կլիներ եթե ԿԳՄՍ նախարարությունը, մինչև այս առարկաների ներդնումը ուսումնասիրեր և հետևություններ աներ մոտ 10 (տաս) տարի առաջ ներդրված «Տեխնոլոգիա» առարկայի ձախողված փորձը։ Բանն այն է, որ «Աշխատանքի ուսուցում» առարկային փոխարինելու եկավ բազմաբովանդակ մի հրաշալի առարկա, որը մեզ այսօր հայտնի է` «Տեխնոլոգիա» անունով։ Այն ժամանակ էլ գրվեցին չափորոշիչներ, ստեղծվեցին մասնագետների կարծիքով հրաշալի դասագրքեր և այն ամենը ինչ մեթոդական առումով անհրաժեշտ էր և է հավուր պատշաճի հիշյալ առարկան դասավանդելու համար։ Բայց այն ժամանակ ԿԳ նախարարությունը այսօրվա ԿԳՄՍ նախարարության նման չի լուծել և չի կարողանում լուծել մասնագետների և նյութատեխնիկական բազայի խնդիրները։ Արդյունքում այսօր որևէ շոշափելի արդյունք մենք չունենք այս առարկային դասավանդման մասով։

Ցավում եմ, բայց մեր ԿԳՄՍ նախարարությունը կրկնում է հին սխալները։ ԿԳՄՍ նախարարությունը պետք է միաժամանակ աշխատի 3 (երեք) ուղղությամբ` բուհական համակարգի միջոցով մասնագետների պատրաստում, նյութատեխնիկական բազային համալրում և Հանրակրթական համակարգից դուրս գտնվող համապատասխան մասնագետների մոտիվացում դեպի Հանրակրթություն։

ԿԳՄՍ նախարարությունը այս ողջ ընթացքում չհասկացավ մի պարզ ճշմարտություն, որ վերապատրաստումների միջոցով հնարավոր չէ ոչ մասնագետին դարձնել մասնագետ և վստահել հիշյալ առարկաների դասավանդման ողջ պատասխանատվությունն ու առաքելությունը։

Արդյունքում, այսօր Հանրակրթական դպրոցը ավարտած շրջանավարտների գերակշիռ մասը տարրական գիտելիքներ չունի այս առարկաներից։

ԱՄՓՈՓՈՒՄ

Էլի եմ ասում, ըստ իս, ընդհանուր առմամբ վատ չէ այս առարկաների դասավանդումը Հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանում և հաշվի առնելով մեր հասարակության դեգրադացված արժեհամակարգը կարծում եմ տեղին է։ Բայց նյութատեխնիկական բազայի իսպառ բացակայության և մասնագետների այս մակարդակով հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունք գրանցել։

Ցավում եմ...

Վանո Կարապետյան

Պատմաբան, կրթության հարցերով անկախ փորձագետ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2838 | 0 | 0
Facebook