Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր

15:38, pazar, 07 оcak, 2024
Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր

Նիդերլանդական օրագիր-2024 . Նոր տարի` նոր հույսեր


    

«Երևանի համայնապատկերը» գծանկար` Լևոն Լաճիկյանի

------------

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլոր մեր ընթերցողների Նոր Տարին ու Սուրբ ծնունդը մաղթելով բոլորին առողջություն, խաղաղություն ու բարեկեցություն:

Ձեզ համար առանձնացրել ենք 2023թ. նիդերլանդահայ կյանքին առնչվող մի շարք հրապարակումներ:


    

Փետրվար

Մաստրիխտում նշվեց Սուրբ Կարապետ եկեղեցու օծման 10 ամյակը:

Այս կապակցությամբ մատուցվեց Եպիսկոպոսական Սբ. և անմահ Պատարագ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ և Մայր Աթոռի դեսպան Վատիկանում, Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի մասնակցությամբ։

https://niderlandakan.livejournal.com/558057.html

***

Ապրիլ

Մեր հայրենակիցը՝ Խաչիկ Հովհաննիսյանը, Եվրոպայի ամենահեղինակավոր և հայտնի համալսարաններից մեկում՝ Բելգիական Լուվեն Լա Նյով կաթոլիկ համասլարանում (Université catholique de Louvain) հաջողությամբ պաշտպանեց աստվածաբանության դոկտորի գիտական աստիճանը: Նրա հետ մեր երկու հարցազրույցները:

https://niderlandakan.livejournal.com/565842.html

https://niderlandakan.livejournal.com/577850.html

***

Կրկին բոլորին զարմացնում է մեր հայրենակիցը: «Վերմերյան շունչը Հաագայի փողոցներով» . Ալիկ Ասատրյանի ցուցահանդեսը:

https://niderlandakan.livejournal.com/566163.html

***

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Նիդերլանդներում:

https://niderlandakan.livejournal.com/566608.html

***

Մայիս

Մեր հարցազրույցը՝ Շիրակի անթառամ ծաղիկների արարչագործուհի Լիլիթ Տոնականյանի հետ:

https://niderlandakan.livejournal.com/568237.html

***

Հունիս

«Խոսում, պատմում են նիդերլանդահայերը» . Հետաքրքիր հարցազրույցների այս շարքի հեղինակը Սարիկ Սևադան է, ով

Նիդերլանդներում հանդիպել ու զրուցել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ:

https://niderlandakan.livejournal.com/539599.html

***

Նիդերլանդական «Ծիրանի ծառ» երգչախումբը հայաշունչ կատարումներով շարունակում է ուրախացնել իր երկրպագուներին:

https://niderlandakan.livejournal.com/568847.html

***

«Խիզախում» . այս վերնագիրն ունի «Ինտերկապ» բարեգործական կենտրոնի նկարահանած 25 րոպեանոց փաստագրական ֆիլմը, որը վերաբերվում է անցյալ տարի «Ինտերկապի» մի նախաձեռնությանը, որն իրագործվեց 60 օրում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի հայաշատ քաղաքներում: Ֆիլմի մասին այստեղ.

https://niderlandakan.livejournal.com/569667.html

***

Ուտրեխտի կրոնական արվեստի թանգարանում էլ Հայ Առաքելական եկեղեցուն նվիրված ցուցադրություն է եղել:

https://niderlandakan.livejournal.com/570275.html

°°°

Հուլիս

Մեր բացառիկ ու շարունակվող նախագծերից է բ.գ.թեկնածու, գրող Նաիրա Համբարձումյանի Արեւմտահայ կին գրողները եւ ժամանակը «Նիդերլանդական օրագրի» և «Օրեր» Եվրոպական ամսագիրը համատեղ նախաձեռնությունը՝ նվիրված 19-րդ դարի երկրորդ կեսին ապրած և ստեղծագործած արևմտահայ կին գրողներին:

https://niderlandakan.livejournal.com/571109.html

°°°

Դե իսկ Արգինա Հարությունյանն էլ յուրովի բացահայտեց Նյու-Յորքը` իր գեղեցիկ մատուցմամբ ու ներկայացմամբ: Վայելեք.

https://niderlandakan.livejournal.com/572236.html

°°°

Սեպտեմբեր

Ամստերդամում հիմնվում է «Մաթեոս Ծարեցու» անվան գրադարան:

2023 թվականի սկզբին որոշում է կայացվում «Մաթեոս Ծարեցի» անունով հիմնել գրադարան ։ Նախաձեռնության հեղինակն է «Սուրբ Հոգի եկեղեցի» հիմնադրամի նախագահ պարոն Տիգրան Մղտեսյանը, օգնություն ստանալով թարգմանչուհի և հայագետ Աննա Մարիա Մատտաարի և Տեր Տարոն Քահանա Թադևոսյանի կողմից:

https://niderlandakan.livejournal.com/572849.html

°°°

Առանձնացրել ենք նաև բելգիական Խենթ (Gent) քաղաքում բնակվող մեր հայրենակից Կարինե Մելիքսեթյանին: Նա նոր ուսումնական տարվան համընթաց, «Նոր ֆլամանական դաշինք» (N-VA) կուսակցության կողմից` Բելգիայում ինտեգրվող օտարազգիների հետ կատարած մեծածավալ աշխատանքի համար արժանացել է «Էբոնոսե ուղի» (Ebbenhouten Spoor)` 11-րդ անգամ շնորհվող մրցանակին, շնորհավորում ենք:

Կարինե Մելիքսեթյանի «Էբոնոսե ուղին»

https://niderlandakan.livejournal.com/573377.html

°°°

Նոյեմբեր

Նիդերլանդների հայ իրավաբանները մասնակցեցին սփյուռքի հանձնակատարի գրասենյակի կողմից կազմակերպված Հայ իրավաբանների համագումարին: 250 իրավաբաններ 30 երկրներից:

Նիդերլանդներից համագումարին մասնակցեց չորսը։

https://niderlandakan.livejournal.com/575761.html

°°°

Նիդերլանդների հայ համայնք էին այցելել սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը, որոնք եղան Մաստրիխտում և Հաագայում: Այցերի մասին`

https://niderlandakan.livejournal.com/576633.html

https://niderlandakan.livejournal.com/576170.html

°°°

Bright Future Foundation-ը Եվրամիության հետ համատեղ, տարբեր տարիներին ու տարբեր թեմաներով արդեն մի քանի նախագծեր է իրականացրել Հայաստանում։ Հերթական նախաձեռնությունը` թվային մարքեթինգ թեման էր:

https://niderlandakan.livejournal.com/576364.html

***

Ամստերդամի IDFA կինոփառատոնում Շողակաթ Վարդանյանի դեբյուտային «1489» ֆիլմը Վավերագրական ֆիլմերի Ամստերդամի հեղինակավոր միջազգային կինոփառատոնում ճանաչվել է «Լավագույն ֆիլմ», ու արժանացել է FIPRESCI մրցանակի:

https://niderlandakan.livejournal.com/576839.html

***

Գրիգոր Նարեկացի հիմնադրամը օգնություն առաքեց բռնի տեղահանված արցախցիներին, թվով 498 մարդու՝ 120 ընտանիքից:

https://niderlandakan.livejournal.com/579721.html

***

Դեկտեմբեր

Թբիլիսիի կինոփառատոնի շրջանակներում վրացական ժյուրիի սահմանած Terra Incognita-ի հատուկ մրցանակ է շնորհվել նիդերլանդահայ Նաիրի Հախվերդիի «Վարորդ» ֆիլմի նախագծի սցենարի համար:

https://niderlandakan.livejournal.com/579928.html

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
672 | 0 | 0
Facebook