Ֆրանսիայի Անրի 2-րդ թագավորի կրտսեր որդի Ֆրանսուան (1555 – 1584 թթ.) ՝ Ալանսոնի և Շատո Թերի, Անժուի, Տուրենի հերցոգը, Ֆրանսիայի պերը, մի անգամ պալատական կանացից մեկին, որի քնքշանքը մի որոշակի ժամանակաշրջան վայելելիս է եղել, այսպես է բնութագրել.
«Նա բարձրակարգ անառակ է և շատ նման է իմ մորը»:
Հետո, երբ նկատել է, որ զրուցակից պալատականներն ապշել են իր ասածից, սկսել է բացատրել, թե ինքն ամենևին չի ցանկացել պոռ նիկին իր մոր հետ համեմատել, այլ նկատի է ունեցել միայն այն, որ հիշյալ կինն իր մոր նման բարձրահասակ է:
Այս նույն հերցոգը մի առանձնահատուկ արծաթյա գավաթ է ունեցել, որը մեծ արվեստով զարդարված է եղել տարբեր պատկերներով: Գավաթի ստորին մասում փորագրված են եղել կանանց ու տղամարդկանց՝ տարբեր դիրքերով ինտիմ հարաբերության պատկերներ, իսկ վերևի մասում՝ տարբեր կենդանիները՝ նույնատիպ դիրքերում: Հերցոգը հաճախակի խնջույքներ է կազմակերպել պալատական տիկնանց և օրիորդների համար, և նրա հրամանով մատռվակներն այդ գավաթով գինի են մատուցել այդ կանանց: Եթե տիկինը հրաժարվել է այդ բաժակից խմել, ապա ամբողջ խնջույքի ընթացում ստիպված է եղել ծարավից տանջվել: Որոշ տիկնայք այդ գավաթից փակ աչքերով են խմել՝ ամոթից կարմրելով, բայց կանանց մեծ մասն ուղղակի քրքջացել է:
Երբեմն այդ գավաթից խմող կանաց հարցրել են, թե իրենց ներսում քոր չի՞ գալիս արդյոք այդ պատկերները տեսնելիս, իսկ նրանք պատասխանել են, թե այդպիսի դատարկ բաներից իրենց սիրային կիրքը չի արթնանում: