Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (5)

17:55, pazartesi, 04 aralık, 2023
Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (5)

«...Բավական չէ այն, որ քաղաշխատողը խոսքով շարունակ ասի «Լենինի-Ստալինի կուսակցություն» . Դա նույնն է, թե ասի՝ ալելույա-ալելույա: Դա քիչ է, դա հիմա անբավարար է: Նա պետք է քաղաքականապես կայուն, քաղաքականապես կրթված և կուլտուրական լինի, նա պետք է իմանա ռազմական գործը: Առանց դրա մենք լավ ռազմիկ չենք ունենա, բանակի համար լավ կազմակերպված համալրում չենք ունենա»:

Իսկ ի՞նչ բան է ժամանակակից պատերազմը: Սա հետաքրքիր հարց է: Ի՞նչ է այն պահանջում: Այն պահանջում է զանգվածային հրետանի: Արդի պատերազմում հրետանին Աստված է: Ով ուզում է ժամանակակից նոր պայմաններին համապատասխանել, պիտի հասկանա, որ հրետանին, զանգվածային հրետանին է որոշում պատերազմի ճակատագիրը: Եվ այդ իսկ պատճառով այն խոսակցությունները, թե պետք է կրակել թիրախին և ոչ թե հրապարակին, հիմարություն է, որը կարող է կործանել գործը: Եթե պետք է օրական տալ 400-500 արկ՝ թշնամու թիկունքը ջախջախելու համար, որպեսզի նա հանգիստ չլինի, որպեսզի նա չքնի, արկ ու փամփուշտ չպիտի խնայել: Ինչպես գրել են ֆինն զինվորները, նրանք 4 ամսվա ընթացքում չեն կարողացել քնել, և միայն զինադադարի օրն են քնել: Ահա թե ինչ է նշանակում հրետանի: Առաջինը՝ հրետանի:

Երկրորդը ավիացիան է, զանգվածային ավիացիան, ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր ինքնաթիռները: Ով ուզում է ժամանակակից պատերազմ մղել և ժամանակակից պատերազմում հաղթել, նա չի կարող ասել, որ պետք է ռումբերը խնայել: Հիմարություն է, ընկերներ, հակառակորդի վրա որքան հնարավոր է շատ ռումբ պետք է նետել, որպեսզի նրան խլացնենք, որպեսզի գլխիվար շուռ տանք նրանց քաղաքները: Այդժամ կհաղթենք: Եթե շատ արկեր, շատ փամփուշտներ տանք, ավելի քիչ մարդու կորուստ կունենանք: Կխնայեք փամփուշտներն ու արկերը, շատ կորուստ կունենաք: Պետք է ընտրել: Տալ ավելի շատ արկեր ու փամփուշտներ, կամ էլ խնայել սեփական բանակը, պահպանել ուժերը, տալ քիչ սպանվածներ, թե խնայել ռումբերն ու արկերը:

Այնուհետև, երրորդը՝ տանկերը, որոնք նույնպես վճռորոշ գործոն են: Հարկավոր է տանկերի զանգվածներ, ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր: Զրահով պաշտպանված տանկերն ամեն ինչ են: Եթե տանկերը լինեն հաստակաշի, մեր հրետանու և մեր հետևակի հետ հրաշքներ կգործեն: Պետք է հակառակորդի վրա ավելի շատ արկ ու փամփուշտ արձակել, պետք է խնայել մեր մարդկանց, պահպանել բանակ ուժերը:

Չորրորդը ականանետներն են. ժամանակակից պատերազմ առանց ականանետների, առանց զանգվածային ականանետների չի լինում: Բոլոր կորպուսները, բոլոր վաշտերը, գումարտակներն ու գնդերը պետք է պարտադիր ունենան 6 դյույմանոց և 8 դյույմանոց ականանետներ: Դա սարսափելիորեն անհրաժեշտ է ժամանակակից պատերազմում: Դրանք շատ արդյունավետ ականանետներ են և հրետանուց շատ էժան են: Ականանետը հրաշալի բան է: Չխնայել ականները՝ ահա կարգախոսը, և խնայել յուրայիններին: Եթե խնայես ռումբերն ու ականները և չխնայես մարդկանց, մարդիկ քիչ կլինեն: Եթե ուզում եք, որ մեր մղած պատերազմում քիչ արյուն թափվի, ականները մի՛ խնայեք:

Իսկ հիմա ձեռքի զենքի ավտոմատացման մասին: Մինչև հիմա վեճեր են ընթանում, թե մեզ պե՞տք են արդյոք ինքնալիցքավորվող հրացաններ տասը լիցք պարունակող պահատուփով: Մարդիկ, որոնք ապրում են քաղաքացիական պատերազմի ավանդույթներով՝ տխմարներ են, թեպետև նրանք լավ մարդիկ են, երբ ասում են՝ մեր ինչի՞ն է պետք ինքնալիցքավորվող հրացանը: Վերցրեք մեր հինգ լիցքանի հրացանը և տասը լիցքանի ինքնալիցքավորվող հրացանը: Չէ՞ որ մենք գիտենք, որ «նշան բռնել, շրջվել, կրակել թիրախին, նորից նշան բռնել, շրջվել կրակել» գործողությունների արդյունքում ավելի քիչ է դիպուկությունը: Իսկ վերցրեք ռազմիկին, որի ձեռքին տասը լիցք պարունակող հրացան է. նա երեք անգամ ավելի գնդակ է արձակում, քան մեր հրացանով մարդը: Ինքնալիցքավորվող հրացանով մեկ ռազմիկը հավասարազոր է երեք ռազմիկի: Այսքանից հետո ինչպե՞ս չանցնել ինքնալիցքավորվող հրացանի, չէ՞ որ այն կիսաինքնաձիգ է: Դա սարսափելի անհրաժեշտ է, պատերազմը դա ցույց է տվել: Մեր հետախուզության համար, գիշերային մարտերի համար, թիկունքի վրա հարձակվելու համար, այն այնպիսի սարսափ է սփռում ու խուճապ է առաջացնում...հարգանքներս: Մեր զինվորներն այն աստիճան վախկոտ չեն, բայց նրանք փախչում էին ինքնաձիգներից: Ինչպե՞ս կարելի է դա չօգտագործել:

Կնշանակի՝ հետևակ, կիսաավտոմատ հրացանը և ինքնաձիգ ատրճանակը պարտադիր են:

Այնուհետև: Կուլտուրական, որակյալ և կրթված հրամկազմի ստեղծում: Այդպիսի հրամանատարական կազմ մենք չունենք, կամ այդպիսիք եզակի են:

Մենք խոսում ենք համազորային հրամանատարի մասին: Նա պետք է հանձնարարություններ տա, այսինքն ղեկավարի ավիացիան, հրետանին, տանկերը, տանկային բրիգադը, ականանետները.բայց եթե նա չունի գոնե ընդհանուր պատկերացում զենքի այդ տեսակի մասին, նա ինչպիսի՞ հանձնարարականներ կարող է տալ: Ներկայիս համազորային հրամանատարը քաղաքացիական պատերազմի հին ժամանակաշրջանի հրամանատար չէ. այնտեղ հրացանն ու երեքդյույմանի գնդացիրն է եղել: Հիմա հրամանատարը, եթե ուզում է հեղինակություն լինել բոլոր զորատեսակների համար, պետք է իմանա ավիացիան, տանկերը, տարբեր տրամաչափի հրետանին, ականանետները, և այդ ժամանակ միայն նա կարող է առաջադրանք տալ: Նշանակում է, մեզ հարկավոր է որակավորված, կուլտուրական, կրթված հրամկազմ:

Այնուհետև: Անհրաժեշտ են լավ աշխատող շտաբներ: Մինչև վերջերս ասում էին, թե ինչ-որ մի հրամանատար ձախողվել է, պետք է նրան շտաբ տանել: Կամ, օրինակ, պատահականորեն շտաբում է հայտնվել ունակ մեկը, կարող է ղեկավարել, բայց նրա մասին ասում են՝ նրա տեղը շտաբում չէ, նրան հրամանատարական պաշտոնի պետք է տանել:

Եթե այս կերպ պետք է դիտարկել շտաբները, ապա մենք շտաբներ չենք ունենա: Իսկ ի՞նչ է նշանակում շտաբի բացակայությունը: Դա նշանակում է բացակայությունն այն օրգանի, որը և՛ կատարում է հրամանը, և՛ նախապատրաստում է հրամանը: Դա շատ լուրջ գործ է: Մենք պարտավոր ենք ստեղծել կուլտուրական, հմտորեն գործող շտաբներ: Դա է պահանջում ժամանակակից պատերազմը, ինչպես այն պահանջում է զանգվածային հրետանի և զանգվածային ավիացիա: Այնուհետև ժամանակակից պատերազմի համար պահանջվում են լավ ուսուցանված, կարգապահ, նախաձեռնող մարտիկներ: Նա անհատապես քիչ է զարգացած, նա վատ է ուսուցանված, իսկ երբ մարդն իր գործը չգիտի, ինչպե՞ս կարող է նախաձեռնողականություն դրսևորել, և այդ պատճառով էլ նա նվազ կարգապահ է: Այդպիսի նոր մարտիկներ պետք է ստեղծել, ոչ թե այնպիսին, որպիսիք կային քաղաքացիական պատերազմի ժամանակ: Մեզ նոր մարտիկ է հարկավոր: Այդպիսի զինվոր՝ նախաձեռնող, անհատապես զարգացած, կարգապահ, հարկավոր է և կարելի է ստեղծել:

Ժամանակակից պատերազմի համար մեզ հարկավոր են քաղաքականապես կայուն և ռազմական գործն իմացող քաղաշխատողներ: Բավական չէ այն, որ քաղաշխատողը խոսքով շարունակ ասի «Լենինի-Ստալինի կուսակցություն» . Դա նույնն է, թե ասի՝ ալելույա-ալելույա: Դա քիչ է, դա հիմա անբավարար է: Նա պետք է քաղաքականապես կայուն, քաղաքականապես կրթված և կուլտուրական լինի, նա պետք է իմանա ռազմական գործը: Առանց դրա մենք լավ ռազմիկ չենք ունենա, բանակի համար լավ կազմակերպված համալրում չենք ունենա:

(շարունակելի)

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1078 | 0 | 0
Facebook