Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարդանյան եղբայրները հանդես կգան ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով

13:24, pazar, 03 aralık, 2023
Վարդանյան եղբայրները հանդես կգան ամանորյա կրկեսային աննախադեպ շոու-ծրագրով
     Ուզո՞ւմ եք հայտնվել կախարդանքի եւ հեքիաթների աշխարհում, ուրեմն ժամանակն է դիտելու «MAGIC CRYSTAL» -ը՝ Վարդանյան եղբայրների ամանորյա կրկեսային նոր շոու-ծրագիրը։ Ակրոբատներ Վարդանյան եղբայրներից բացի հետաքրքիր համարներով կներկայանան կրկեսի այլ աստղերը եւս՝ ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց, դանակ նետողներ և աճպարարներ։ «MAGIC CRYSTAL» («Կախարդական բյուրեղ») շոուն հագեցած եւ գունեղ է, ներկայացվում է մի քաղաքի պատմություն, որտեղ բյուրեղն իրենց երջանկության հիմքն է, բայց մի օր հարկավոր է լինում պայքարել դրա համար։ Պատմությունը բյուրեղապակյա քաղաքի բնակիչների հետ պատահում է Ամանորի գիշերը։ Չար կախարդը գողանում է կախարդական բյուրեղը, որը մարդկանց տոնական տրամադրություն է բերում։ Այս քաղաքի երկու բնակիչներ՝ մնջախաղացը և բարի կախարդը մեկնում են վտանգավոր ճանապարհորդության, որ վերադարձնեն երջանկությունը բոլոր բնակիչներին և փրկեն տոնը: Կրկեսային ցուցադրությունները կլինեն «Հրազդան» մարզադաշտի մոտ ՝ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը, ամեն օր ժամը 14: 00-ին և 18: 00-ին։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
305 | 0 | 0
Facebook