Իոսիֆ Ստալինը՝ Ֆինլանդիայի դեմ իր ղեկավարած պետության մղած զավթողական պատերազմի մասին (3)
«Պատերազմի սկզբից մենք ֆինների առջև երկու հարց դրեցինք՝ ընտրեք երկուսից մեկը՝ կա՛մ մեծ զիջումներ կատարեք, կա՛մ էլ մենք ձեզ կսղոցենք, և դուք կստանաք Կոսսինենի կառավարությունը, որը ձեր կառավարության փորը կթափի»: Ռուսական զորքերի հետ ճիշտ նույն պատմությունները տեղի են ունեցել այն ժամանակ, ինչպես հիմա. շրջապատել են, գերի են վերցրել, ֆիններին շրջապատել են, շտաբները քշել են, գերի են վերցրել՝ նույնը, ինչ որ եղել է: Այս ամենը մենք իմացել ենք ու համարել ենք, որ, որ, հնարավոր է, Ֆինլանդիայի դեմ պատերազմը կձգվի մինչև 1940 թվականի օգոստոս կամ սեպտեմբեր, ահա թե ինչու մենք համենայն դեպս հաշվի առանք ոչ միայն բարենապաստը, այլև վատթարագույնը, և պատերազմի ամենասկզբից զբաղվեցինք հինգ ուղղություններով պլացդարմների ստեղծմամբ: Եթե պատերազմը երկարաձգվեր, և եթե պատերազմին միջամտեր որևէ մի հարևան պետություն, մենք նկատի էինք առել այդ ուղղություններով, որտեղ արդեն կային պլացդարմներ հետևակի 62 դիվիզիա և 10-ը՝ ռեզերվում, ընդամենը 72 դիվիզիա, որպեսզի մարեինք գործին միջամտելու նրանց ցանկությունը: Բայց բանը դրան չհասավ: Մենք ունեինք ընդամենը 50 դիվիզիա և դա այն պատճառով, որ մեր զորքերը լավ աշխատեցին, ջախջախեցին ֆիններին և սեղմեցին ֆիններին: Պատերազմի սկզբից մենք ֆինների առջև երկու հարց դրեցինք՝ ընտրեք երկուսից մեկը՝ կա՛մ մեծ զիջումներ կատարեք, կա՛մ էլ մենք ձեզ կսղոցենք, և դուք կստանաք Կոսսինենի կառավարությունը, որը ձեր կառավարությանը, որը ձեր կառավարության փորը կթափի: Մենք այդպես ասացինք ֆիննական բուժուազիային: Նրանք նախընտրեցին զիջումների գնալ, որպեսզի ժողովրդական կառավարություն չլինի: Խնդրեմ: Փոխհամաձայնություն եղավ, մենք այդ նախապայմաններին համաձայնեցինք, քանի որ բավականին լուրջ զիջումներ ստացանք. այդ զիջումները լիովին ապահովում էին Լենինգրադը և՛ հյուսիսից, և՛ հարավից, և՛ արևմուտքից, և որոնք սպառնալիքի տակ են դնում Ֆինլանդիայի բոլոր կենսական կենտրոնները: Ներկայում Հելսինգֆորսին սպառնալիքը երկու կողմից է նայում՝ Վիբորգի և Խանկոյի: Ստացվում է, որ մեծ պատերազմի մեծ ծրագիրը չիրականացավ, և պատերազմն ավարտվեց 3 ամիս 12 օր անց զուտ այն պատճառով, որ մեր բանակը լավ աշխատեց և այն պատճառով, որ Ֆինլանդիայի առջև դրված մեր քաղաքական բումը, ճիշտ դուրս եկավ: Կա՛մ դուք, պարոնայք ֆինն բուրժուաներ, կզիջեք, կա՛մ մենք ձեզ տալիս ենք Կուսսինենի կառավարությունը, որը ձեր փորոտիքը կթափի, և նրանք նախընտրեցին առաջինը: Էլի մի քանի հարց: Դուք գիտեք, որ մեր զորքերի առաջխաղացման առաումով առաջին հաջողություններից հետո, հենց որ պատերազմն սկսվեց, մեր բոլոր տեղամասերում խզումներ եղան: Խզումներ եղան, որովհետև մեր զորհերն ու հրամկազմը չկարողացան հարմարվել Ֆինլանդիայում պատերազմի պայմաններին: Հարց. հատկապես ի՞նչը խանգարեց մեր զորքերին Ֆինլանդիայում պատերազմի պայմաններին: Ինձ թվում է, որ նրանց առանձնապես խանգարեց նախորդ կամպանիայի ժամանակ ստեղծված հոգեվիճակը բանակում ու հրամկազմում: Մեզ ահավոր վնասեց լեհական ռազմարշավը, այն մեզ երես տվեց: Բազում հոդվածներ գրվեցին ու ճառեր ասվեցին առ այն, որ մեր Կարմիր բանակն անպարտելի է, որ նրան հավասարը չկա, որ այն ամեն ինչ ունի, ոչինչ չի պակասում: Ընդհանրապես աշխարհում անպարտելի բանակներ չեն եղել: Լավագույն բանակները, որ եղել են այնտեղ ու այստեղ, պարտություններ են կրել: Իսկ մեզ մոտ ընկերները պարծեցան, թե մեր բանակն անպարտելի է, որ ոչնչի պակաս չունենք: Գործնականում այդպիսի բանակ չկա և չի լինի: Դա մեր բանակին խանգարեց անմիջապես հասկանալ իր պակասությունները և վերակառուցվել Ֆինլանդիայի պայմաններին համապատասխան: Մեր բանակը չհասկացավ, անմիջապես չհասկացավ, որ պատերազմը Լեհաստանում ոչ թե պատերազմ էր, այլ զինվորական զբոսանք: Նա չհասկացավ, որ Ֆինլանդիայում զինվորական զբոսանք չի լինելու: Պահանջվեց ժամանակ, որպեսզի մեր բանակը հասկանա դա, զգա և որպեսզի նա սկսի հարմարվելՖինլանդիայում պատերազմի պայմաններին: Դա ամենից շատ խանգարեց մեր զորքերին անմիջապես, հընթացս հարմարվել Ֆինլանդիայում պատերազմի հիմնական պայմաններին, հասկանալ, որ նա զինվորական զբոսանքի չի գնացել, որպեսզի «ուռա» ասելով գրավի, այլ պատերազմելու է գնացել: Ահա այս հոգեբանությանը, թե մեր բանակն անպերտելի է, այդ պարծենկոտությանը, որը սարսափելիորեն զարգացած է մեզ մոտ, այս տգետ մարդիկ, այսինքն մեծ պարծենկոտները, պետք է դրան վերջ տալ: Այդ պարծենկոտության վերջը պետք է մեկընդմիշտ տալ: Պետք է մեր մարդկանց գլուխը զոռով մտցնել կանոնն այն մասին, որ անպարտելի բանակներ չեն լինում: Պետք է գլուխների մեջ մեխել Լենինի խոսքերն այն մասին, որ ջախջախված բանակները կամ պարտություն կրած բանակները հետո շատ լավ են կռվում: Պետք է մեր հրամկազմի և զինվորները գլուխներում մեխել, որ պատերազմը դա որոշակի անհայտության հետ խաղ է, որ մենք պատերազմում կարող ենք նաև պարտվել: Եվ այդ իսկ պատճառով պետք է սովորել ոչ միայն հարձակվել, այլև նահանջել: Պետք է հիշել ամենակարևորը՝ Լենինի փիլիսոփայությունը: Այն անգերազանցելի է, և լավ կլիներ, որ մեր բոլշևիկները յուրացնեին այդ փիլիսոփայությունը, որն արմատապես հակասության մեջ է քաղաքենիական փիլիսոփայությանը, թե իբր մեր բանակն անպարտելի է, ունի ամեն ինչ և կարող է բոլորին հաղթել: Պետք է վերջ տալ այս հոգեբանությանը, եթե ուզում եք, որ մեր բանակը դառնա հիրավի ժամանակակից բանակ: Նկարում՝ Ֆիններին օգնության եկած նորվեգացի կամավորներ: (շարունակելի) |
Abone ol ve malalelerin yayınla: