Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անհամար ստերի ժողովածուն (2)

20:47, perşembe, 30 kasım, 2023
Անհամար ստերի ժողովածուն (2)

Ըստ հորինված պատմության համար կազմված ժամանակագրության՝ հրեաների Դավիթ թագավորը գահակալել է մ.թ.ա. 1005 – 970 թվականներին, իսկ նրա որդի Սողոմոնը՝ 970 – 931 թվականներին:
    
Մինչև 1980 թվականը Դավիթի և Սողոմոնի «ստեղծած» միասնական թագավորությունը դիտարկվել է որպես պատմական հաստատված փաստ: Սակայն, այս առասպելական թագավորները, որոնց մասին ընդարձակ հորինվածքներ է իր ընթերցողներին ներկայացրել Հին կտակարանը, գոյություն չեն ունեցել: Հնէաբանությունը բացահայտել է հինկտակարանային այս կեղծիքը: Երուսաղեմում կատարված պեղումները նաև բացահայտել են, որ հիշյալ ժամանակաշրջանում այդ քաղաքն ընդամենը մի շատ համեստ գյուղ է եղել և բոլորովին չի համապատասխանել Հին կտակարանի նկարագրածին: Ինչ վերաբերում է այն մոնումենտալ շինություններին, որ վերագրվել են Սողոմոնին, ապա այժմ այլևս կասկած չի հարուցում, որ դրանք կառուցվել են ավելի ուշ և այլ թագավորների կողմից:

Արդ, եթե չեն եղել նահապետները, չի եղել գաղթը Եգիպտոսից, չի եղել Քանաանի նվաճումը, չեն եղել Դավիթ ու Սողոմոն թագավորները, մենք կարող ենք եզրակացնել, որ Հին կտակարանի Մովսեսի հինգ գրքերի, ինչպես նաև Հեսուի, Դատավորների և Սամուելի գրքերի ներկայացրած Իսրայելը երբեք էլ գոյություն չի ունեցել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
628 | 0 | 0
Facebook