Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿՐԿԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Վ.. Հ...
Yazar:
Վ.. Հ...
01:04, çarşamba, 12 eylül, 2012
ԿՐԿԻՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Այսօր 7-րդ անգամ թատերական գործիչները համախմբվել էին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։ Դանիայից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Լիտվայից ժամանած արտիստներն առաջին անգամ են լինում Դսեղում. մեկնարկում էր Թումանյանի տիկնիկային միջազգային փառատոնը։
     Տիկնիկային գործիչների միջազգային կազմակերպության նախագահ Դավիթ Փուդունջին շատ տպավորված է և ողջունում է նման միջոցառումների անցկացումը հանրապետության մարզերում։
     Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեին նաև հանրապետության մի շարք համայնքների ներկայացուցիչներ։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավագ դպրոցի երեխաներն իրենց հետ Թումանյանի հայրենիք են բերել «Քաջ Նազարը» հեքիաթի բեմականացումը։
     ՀՀ Ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, ով գրեթե ամեն տարի լինում է Դսեղում, այս տարի որոշել էր հաճելին մատուցել նաև ընտանիքի անդամներին՝ նրանց հետ հյուրընկալվելով միջոցառմանը։«Սա մեծ ուրախություն է հայ մարդու համար։ Ինձ համար մեր երկրի անկախությունը նշանավորվում է նաև այս փառատոնով, որտեղ մաքրվում, թեթևանում ու բարիանում ենք բոլորս», -նշում է Երվանդ պապիկը, ում մեծ ու փոքր շրջապատել են՝ լուսանկարվելու ու ինքնագիր վերցնելու համար։
     Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստների վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանն ուրախությամբ նշում է, որ թեպետ Դսեղը հեռու է մայրաքաղաքից, սակայն գեղեցկությունը գնահատողների համար այն ամեն ինչի կենտրոնն է։ Նա մեջբերեց նաև Մշակույթի նախարարի շնորհավորական ուղերձը։
     Իսկ ահա միջոցառման կազմակերպիչ, Տիկնիկային արվեստի միջազգային գործիչների հայկական կենտրոնի նախագահ Արմեն Սաֆարյանը մեծ հպարտությամբ նշում է, որ միջոցառումն իր ուրույն ներդրումն ունի մատաղ, ինչու չէ նաև ավագ սերնդի դաստիարակության գործում ու մեկ առ մեկ ցույց է տալիս փոքրիկ շիրմաներում իրենց ներկայացումներով հանդես եկող դերասաններին։
     Փաստորեն, Թումանյանի տիկնիկային փառատոնն իր 7-ամյա գործունեության ընթացքում հասցրել է հյուրընկալել շուրջ 22 պետությունների թատերարվեստի ներկայացուցիչների։
     «Նոր Ձմեռ պապ» ներկայացումով Դսեղում են Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչները՝ Ալբերտ Բեկջանյանի գլխավորությամբ։ Պարոն Բեկջանյանն ասում է, որ այս միջոցառումն իր մասսայականությամբ ընդօրինակելի է եղել նաև Իրանի Իսլամական Հանրապետության թատերական գործիչների համար, ովքեր բոլորովին վեր-ջերս սկիզբ են դրել նմանատիպ մի միջոցառման։
     Դսեղ ժամանած փոքրիկները մեկ առ մեկ արտասանում են Թումանյանի տողերն ու խոստանում ավելին անել ու սերտել Թումանյանի բոլոր ստեղծագործությունները...
     Վոլոդյա Հովսեփյան
    

    
    

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4026 | 2 | 0
Facebook