Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դեպի ուր Հայաստան?

21:23, salı, 11 eylül, 2012
Դեպի ուր Հայաստան?
     Հավատացած եմ, որ Հայաստանի համար այս բարդ ժամանակահատվածում այս նյութի համար ինձ շատերը կքննադատեն: Բայց լռել էլ չեմ կարող, որովհետև անհանգստացած եմ երկրի ապագայով` վտանգավոր ու սպառնալից ապագայով: Զերծ եմ մնում բոլոր տեսակի էմոցիոնալ արտահայտություններից ու մտքերից, դատողություններից և մի պահ սառը ուղեղով ձեզ հետ ուզում եմ կիսել մտահոգություններս: Հետ չեմ գնում դեպի պատմություն, այլ ընդհամենը մեկ թարմ օրինակի` սաֆարովյան իրադարձությունների ֆոնի վրա ուզում եմ ներկայացնել իմ տեսակետը` առողջ քննադատություն կամ մեկնաբանություն լսելու ակնկալիքով: Ինձ համար, որպես քաղաքագետի, ակնհայտ է մի բան, որ քաղաքականությունը, այդ թվում և միջազգային, թատրոն է բառիս ամենաուղիղ իմաստով: Այն ինչ երևում է, ընդհամենը արհեստական ֆոն է, որի քողի տակ են ծավալվում ռեալ աշխարհաքաղաքական իրադարձությունները ու գծվում հետագա դավադրությունները` հանուն շահի, հանուն փողի: Սաֆարովն ընդհամենը այս պարագայում թատերաբեմ նետված կերպար էր` մեր զգոնությունը ստուգելու համար, ու մտածել, թե դա Ադրբեջանի ու Հունգարիայի որոշումն էր միայն, ծիծաղելի է ուղղակի: Պատկերացրեք մի սենյակ, որտեղ երեխաներ են խաղում: Նույնն աշխարհն է, որտեղ խաղում են պետությունները: Այդ խաղում բոլոր պետություներն իրականում շաղկապված են. մեկը ոստիկանն է, մեկը` ֆինանսավորողը, մյուսը` "լավ տղեն` նայողը, որը միայն ուտում է, մեկը` խառնակիչը, մյուսը` սնողը, ամեն մեկն ունի իր գործառույթը: Հիմա փորձենք Հայաստանը տեղավորել այդ ֆորմատում: Երբևէ հարց տվել եք ձեզ` այսքան քիչ ռեսուրսներով, փոքրիկ, սուղ հնարավորություններով ժողովուրդը գերտերություններին ինչի համար է պետք, ինչու են բոլորը ուզում մեզ իրենցով անել: Ցավալին այն է, որ գերտերությունները գիտեն, թե մենք ինչի համար ենք իրենց պետք, բայց մենք ինքներս չգիտենք, թե ինչի համար ենք իրենց պետք: Մենք մեր արժեքը չենք գնահատում, մենք ինքներս մեզ չենք վստահում: Մի ամերիկացի փորձագետի գրպանը 20000 դոլար կդնենք, որ գա լսարանում 10 րոպե "զռա", թե ինչպես դառնանք ժողովրդավարական պետություն, երբ նույն Ամերիկան է շատ առումներով հակաժողովրդավարական, ու ցավալի է, որ երբ ամերիկացին է ասում, հալած յուղի նման ընդունում ենք ու ծափեր են հնչում, բայց շատ ավելի պրոֆեսիոնալ հայ փորձագետին տալիս ենք ընդհամենը 200, 300 դոլար ու, կներեք արտահայտության համար, թքած ունենք հայ մասնագետի կարծիքի վրա: Հակառակում ինձ ապացուցել դժվար կլինի, որովհետև այդ ոլորտում շատ եմ տարբեր հանդիպումների մասնակցում ու իմ աչքով տեսածն եմ ասում: Հիմա հարց, 20000 դոլարն ավելի ռեալ ծախսելու տեղ չկա? Որ մի սահմանային գյուղն այդ 20000 դոլարին կարոտ չէ? որն է լավ, մի գյուղում մի ռեալ բան անել, թե ամերիկացու 10 րոպեանոց զռռոցի համար 20000 դոլար դնել գրպանը ու ճանապարհել? Ահա ապացույց այն բանի, որ մենք ինքներս մեզ չենք գնահատում: Հարգելի ԱԳՆ, եթե դուք կոնկրետ քայլերի չեք դիմում, եթե վախենում եք մեկ անգամ մի քիչ կոշտ գնահատականներ տալուց, որպես տուժող կողմ, շատ կներեք, ենթադրենք ես X եվրոպական պետությունն եմ, ինչու պետք է ձեր փոխարեն, ձեր խնդիրները լուծեմ? Ձեր սիրուն հայեցի աչքերի համար? .....: Որևէ պատժամիջոց մինչ օրս Ադրբեջանի նկատմամբ որևէ կառույցի կողմից կիրառվել է? Ոչ: Իսկ հենց մենք ենք մի քիչ իրար գալիս, մարտի մեկը մեծ հաճույքով "շխկացնում են" բերաններիս: Սա է ձեր ասած վարկանիշի ու հեղինակության բարձրացումն աշխարհում? Ես հակառակը կասեմ, զրո ենք այդ առումով: Դա ունի մեկ գլխավոր պատճառ` մենք շեղվել ենք աշխարհի իրական գործընթացներից ու չենք գիտակցում մեր տեղը, դերը ու հնարավորություները, և հեռու անցյալից եկող մի ցավալի փաստ, մենք միասնական ենք միայն ողբալիս և առիթից առիթից: Իսկ մնացած բոլոր դեպքերում մենք խոսում ենք միայն ու միայն պատերի տակ, բակային դիվանագիտության լեզվով` առանց ընթացող գործընթացների ենթատեքստը հասկանալու: Ու վախենալով եմ դատարկվող Հայաստան այս հարցը քեզ տալիս....ՈՒր ես գնում?
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4408 | 1 | 0
Facebook