Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էսթետիզմի բանաձևը՝ հոլիվուդյան խոշոր կինոստուդիայի «հավատո հանգանակ»

11:49, cuma, 31 mart, 2023
Էսթետիզմի բանաձևը՝ հոլիվուդյան խոշոր կինոստուդիայի «հավատո հանգանակ»

Բրիտանական և ֆրանսիական մտավորական շարժման արգասիք «էսթետիզմ» -ի սկզբունքների ընդհանրական բանաձևը շարադրել և յուրովի հիմնավորել է 19-րդ դարի ֆրանսիացի գրող, գրաքննադատ, «Պառնասյան դպրոց» -ի համահիմնադիր Պիեռ-Ժյուլ Թեոֆիլ Գոթիեն 1835 թվականին լույս ընծայած «Օրիորդ Մոպեն» վեպի առաջաբանում: 1880 – 1900 թվականներին էսթետիզմի տեսությունը զարգացրել են Ժորիս-Կարլ Հյուիսմանը, Հենրի Իբսենը և Օսկար Ուայլդը, ըստ որոնց արվեստն անկախ է բարոյական, օգտաբեր, իրապաշտական, սոցիալական, ուսուցողական կամ տնտեսական նկատառումներից կամ ակնկալիքներից: Ասել է, թե՝գեղագիտորեն դրականի՝ գեղեցիկի ձգտում, զուտ ձևական կատարելության ձգտում, արվեստի մեջ արտաքին ձևի ծայրահեղացում ի վնաս բովանդակության, մի խոսքով՝ ձևապաշտություն գեղագիտության մեջ կամ գեղամոլություն:

Արդ՝ էսթետների՝ «Ars gratia artis» («Արվեստն արվեստի համար») լատիներեն բանաձևն արդեն մի քանի տասնամյակ է ինչ «ամրագրված է» հոլիվուդյան «Մետրո-Գոլդուին-Մայեր» ստուդիայի տարբերանշան հանդիսացող մռնչացող առյուծին կլոր շրջանակի մեջ առած ժապավենի վրա:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
654 | 0 | 0
Facebook