Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քաղվածքներ հրեաների «Միշնե Թորա»-ից

14:46, salı, 28 mart, 2023
Քաղվածքներ հրեաների «Միշնե Թորա»-ից

Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից խաղաղասեր: Պատճառն այն է, որ տղամարդիկ ստեղծված են փափուկ հողից, իսկ կանայք՝ կարծր կողոսկրից:

***

Ռաբբի Մեիրն ասել է. «Մարդը պարտավոր է ամեն օր երեք անգամ օրհնանք բարձրաձայնել: Ահա՛ դրանք. «Օրհնյալ ես դու, որ ինձ հրեա արարեցիր, օրհնյալ ես դու, որ ինձ կին չարարեցիր, օրհնյալ ես դու, որ ինձ տգետ չարարեցիր»:

***

Ոչ ուղղափառ Թալմուդյան տրակտատն ամուսնական պայմանագրերերի մասին ասում է.

«Տղամարդը որքա՞ն հաճախ պետք է մերձենա կնոջը: Ռաբբի Եղիազարն ասաց. «Չզբաղված տղամարդը՝ ամեն օր, օրավարձու աշխատողը՝ շաբաթական երկու անգամ, էշավարները՝ շաբաթական մեկ անգամ, ուղտավարները՝ երեսուն օրը մեկ անգամ, նավաստիները՝ վեց ամիսը մեկ անգամ:

***

Ուշա քաղաքում որոշում են կայացրել, որ եթե մարդը ցանկանում է զբաղվել բարեգործությամբ, ապա նա իրավունք ունի բարեգործության վրա ծախսել իր ունեցվածքի միայն հինգերորդ մասը և ոչ ավելի, որպեսզի հետո ինքը ուրիշի բարեգործությունից կախվածության մեջ չհայտնվի:

***

Իր զավակի մահը տարած կնոջն այլևս ոչինչ չի կարող վախեցնել:

***

Երկու վիճաբանողներից ճիշտը նա է, ով առաջինն է լռում:

***

Հրեական սովորույթները խախտող կինը վտարվում է առանց դրամական փոխհատուցման...Ռաբբին Թարֆոնն ասում է. «Նաև որոտաձայն կինը»: Իսկ ի՞նչ է նշանակում «որոտաձայն»: Դա այն կինն է, որը երբ խոսում է իր տանը, հարևանները լսում են»:

***

Ռաբբի Եգուդան ասում է. «Ով իր որդուն արհեստ չի սովորեցնում, նրան հանցագործություն է ուսուցանում»:

Նրան հարցնում են. «Մի՞թե այդպես անմիջապես հանցագործություն»:

Ռաբբի Եգուդան բացատրում է. «Նրան արհեստ չսովորեցնելը նույնն է, թե նրան գողություն անել ես սովորեցնում»:

***

Ռաբբի Հունան այն համոզմանն է եղել, որ եթե մարդը քսան տարեկան է դարձել ու դեռ ամուսնացած չէ, ապա նա իր կյանքի մնացած մասը մեղքի մեջ է ապրելու: Մի՞թե նա նկատի է ունեցել իսկական մեղքը: Ոչ, նա համարել է, որ մարդը մտքում է մեղք գործելու:

***

Եթե քեզ կասեն. «Փնտրեցինք, բայց չգտանք», - մի՛ հավատա: Եթե քեզ կասեն. «Չփնտրեցինք, բայց գտանք», - մի՛ հավատա: Եթե քեզ կասեն. «Փնտրեցինք ու գտանք», - հավատա՛»:

***

Մի՛ անտեսիր տգետի օրհնությունը:

Մի՛ անտեսիր տգետի նզովքը:

***

Մարգարիտն ամեն տեղ մարգարիտ է: Եթե մեկն այն կորցրել է, ապա այն միայն նա է կորցրել:

***

Թորայի գլանափաթեթը կարելի է վաճառել միայն հանուն կրթության և հանուն ամուսնության:

***

Կրթությունը կարելի է ընդհատել միայն հանգուցյալին հուղարկավորելիս և հարսնացուին ամուսնական մահիճ ուղեկցելիս:

***

Նա, որի հետ հրաշք է կատարվում, այդ մասին չգիտե:

***

Մեծ մեղքը մոռացվում է, իսկ փոքրը՝ ոչ:

***

Ներիր Իսրայելի որդիներին. նրանք եթե մարգարեներ չեն, ապա մարգարեների որդիներ են:

***

Եթե ուզում ես կախվել, ապա գոնե բարձր ծառ ընտրիր:

***

Ամուսնալուծվածի հետ ամուսնացած ամուսնալուծված՝ չորսը մեկ անկողնում:

***

Շները, աքլորներն ու կրակապաշտ քրմերն իրար ատում են:

Ոմանք ասում են. «Նաև անառակները»:

Իսկ ոմանք էլ ասում են. «Նաև Բաբելոնի իմաստունները»:

***

Գտի՛ր քեզ ուսուցիչ, ձե՛ռք բեր ընկեր և յուրաքանչյուր մարդու մեջ միայն լա՛վը տես:

***

Կատարիր Նրա (Աստծու) կամքը որպես քո կամք. այդժամ Նա կկատարի քո կամքը որպես իր կամք:

***

Եթե ես ինձ չպաշտպանեմ, ապա ո՞վ կպաշտպանի ինձ: Բայց եթե ես միայն ինքս ինձ համար լինեմ, ապա արժեք կունենա՞մ: Եվ եթե դրա պատասխանը հիմա չփնտրեմ, ապա՝ ե՞րբ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
829 | 0 | 0
Facebook