Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Samsung սմարթֆոնների վերջին մոդելները և առավելությունները

11:23, pazartesi, 16 ekim, 2023
Samsung սմարթֆոնների վերջին մոդելները և առավելությունները

Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում սմարթֆոններն արդեն երկու տասնամյակից ավել է դարձել են մեր առօրյա կյանքի անբաժանելի մասը: Սպառողների անընդհատ փոփոխվող ճաշակն ու պահանջները բավարարելու համար Samsung-ը՝ սմարթֆոնների աշխարհում առաջատար արտադրողներից մեկը, պարբերաբար ներկայացնում է նոր և կրեատիվ մոդելներ, ինչպես նաև հեռախոսի աքսեսուարներ։

Մեր օրերում բոլորը փնտրում են բջջային հեռախոսներ, որոնք կբավարարեն իրենց բոլոր կարիքները, հեռախոսներ, որոնք կլինեն ժամանակակից բոլոր գործառույթներով և աչքին հաճելի: Ահա թե ինչու հեշտ չէ գտնել կատարյալ մոդել և գնել սմարթֆոն այնքան արագ, որքան ցանկանում ենք:

Սմարթֆոն գնելուց առաջ շատ կարևոր է տեղեկացված լինել բոլոր հնարավոր մոդելների մասին, և գտնել համապատասխան մոդելը։ Հիմա ուսումնասիրենք Samsung սմարթֆոնների վերջին մոդելները, ինչպես նաև գտնենք մանրամասներ դրանց առավելությունների և կարևոր գործառույթների մասին, որպեսզի սմարթֆոն գնելը դառնա ավելի դյուրին և հաճելի։

Ուսումնասիրելով մոդելների բոլոր առավելություններն ու թերությունները՝ մենք կկարողանանք կատարել լավագույն ընտրությունը։


    

Samsung Galaxy S23 շարք


    

Փետրվարի 17-ին վաճառքի դուրս եկավ Samsung-ի նորագույն ֆլագմանային S23 շարքը՝ մինչ օրս Galaxy S շարքի սմարթֆոնների ամենաուժեղ և դիմացկուն սերունդը: Այս գերհզոր շարքը տարբերվում է իր պարզ տեսախցիկներով, AI-ով աշխատող Nightography-ով և Qualcomm Snapdragon® 8 Gen 2 նորագույն պրոցեսորով:


    

Galaxy S23 Ultra


    

Galaxy S23 Ultra-ն Galaxy S23 շարքի ամենաընդարձակ էկրանով՝ 6, 8 դյույմ չափերով, մոդելն է: Այս ընդարձակ էկրանն առաջարկում է բացառիկ պարզություն` շնորհիվ ինտեգրված Vision Booster տեխնոլոգիայի, որն ավտոմատ կերպով հարմարվում է ձեր շրջապատին: Անկախ նրանից թե որտեղ եք՝ գնացքում, առավոտյան արևի տակ զբոսանքի, թե տանը կարող եք վայելել բարձրակարգ որակ: Սա դեռ ամենը չէ. QHD+ Dynamic AMOLED 2X էկրանի տեխնոլոգիայի և մինչև 120 Հց թարմացման արագության շնորհիվ, վառ գույներով հարուստ բովանդակության մեջ ընկղմվելը երբեք այսքան հեշտ չի եղել:

Galaxy S23 Ultra-ի արդիականացված պրոցեսորը, GPU-ն և Qualcomm Snapdragon® 8 Gen 2-ի շնորհիվ լրացուցիչ օպտիմիզացնում են այս սմարթֆոնը խաղերի համար: Այն կարող է հեշտությամբ հաղթահարել նույնիսկ ամենախստապահանջ խաղերի մարաթոնները՝ շնորհիվ իր մեծ 5000 մԱ/ժ (սովորական) 7 մարտկոցի, 45 Վտ գերարագ լիցքավորման և հովացման բարդ համակարգի:


    

Samsung Galaxy Z Fold 5


    

Ունենալով բավականին ընդարձակ էկրան և կայուն մարտկոց մինչ օրս Fold-ի ամենաբարակ և թեթև մոդելը՝ Galaxy Z Fold5-ը, շարժական է, միաժամանակ մատուցելով անզուգական կատարում Galaxy Z սերիայի շրջանակներում:

Galaxy Z Fold-ը նախաձեռնողական դիրք է գրավել ամենօրյա արտադրողականության հեղափոխության մեջ՝ ընդարձակ, մեծ էկրանով ինտերֆեյսի միջոցով՝ անցնելով Multi Window-ից և App Continuity-ից մի շարք գործառույթներով, ներառյալ Taskbar-ը, քաշել-թողնել հնարավորությունները և կատարելագործված ոչ արտադրողի կողմից պատրաստված հավելվածները։ S Pen Fold Edition-ը, որը ներկայացվել է երրորդ սերնդի Fold-ով 2021 թվականին, նույնպես բարելավվել է՝ Galaxy Z Fold5-ում գրելու բացառիկ փորձ առաջարկելով: Այս առանձնահատկությունները և գործիքներն անխափան կերպով միավորվում են՝ ապահովելով կայուն արտադրողականություն և հնարավորություն տալով օգտվողներին արդյունավետորեն լուծել հիմնական խնդիրները ցանկացած վայրից:

Այս մոդելը ապահովում է խաղային գրավիչ փորձառություն Galaxy սմարթֆոնների մեջ ամենաընդարձակ էկրանի վրա՝ Galaxy-ի Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform-ը, բարձրացնում է տեսողական փորձառությունը և օգտագործում արհեստական ինտելեկտը՝ հեշտացնելու ինտերակտիվ խաղերը։ Galaxy Z Fold5-ը հմտորեն կառավարում է երկար խաղային սեանսներ՝ իր առաջադեմ հովացման համակարգի շնորհիվ, որն արդյունավետորեն կառավարում է ջերմությունը՝ նվազագույնի հասցնելով հետաձգումը և ապահովելու անխափան կատարումը:


    

Samsung Galaxy Z Flip 5


    

Galaxy Z Flip5-ը ներկայացնում է տարբերվող փորձառություն՝ անհատական արտահայտչության ոունեցող կոմպակտ սարքի միջոցով:

Թարմացված Flex Window-ն, որն այժմ զգալիորեն ավելի մեծ է (3, 78 անգամ), քան իր նախորդը, ներկայացնում է մի շարք ինչպես առկա, այնպես էլ նոր գործառույթներ: Այն առաջարկում է հարմարեցման ավելի մեծ հնարավորություններ, ներառյալ ինֆորմատիվ և գրավիչ ժամացույցի դիզայնը, որն անխափան կերպով լրացնում է Galaxy Watch6 շարքի տեսքը: Այն ներառում է նաև թրենդային շրջանակներ։ Ավելին, Galaxy Z Flip5-ի Flipsuit-ի նոր պատյանը ոչ միայն պաշտպանում է սարքը, այլև ունի փոփոխվող NFC քարտ:


    

Galaxy Z Flip5-ը ուժեղացնում է տեսախցիկի արդեն իսկ ահռելի փորձառությունը AI լուծումների բարելավումներով՝ կենդանի դարձնելով յուրաքանչյուր լուսանկար: Ազատություն տվեք ձեր ստեղծագործական ունակություններին. նույնիսկ թույլ լուսավորված միջավայրերում, արդիականացված Nightography գործառույթներով, դուք կստանաք հիանալի լուսանկարներ և տեսանյութեր։ AI-ի վրա հիմնված պատկերի ազդանշանի մշակման (ISP) ալգորիթմը արդյունավետորեն վերացնում է ընդհանուր տեսողական աղավաղումները, որոնք կարող են վնասել ցածր լույսի ներքո արված նկարները՝ միաժամանակ բարելավելով մանրամասները և գունային գամման: Ավելին, նույնիսկ հեռվից պատկերներ նկարելիս թվային 10X խոշորացումն օգնում է ստանալ ավելի հստակ լուսանկարներ:


    

Հաճախորդների նախասիրությունները բավարարելով, որակն ու գների միջակայքերը համաչափորեն բաշխելով՝ Samsung-ը շարունակում է մնալ շուկայի առաջատարը: Samsung-ի սմարթֆոնների ամենավերջին մոդելների առավելությունները ներառում են տեսախցիկների բարելավված համակարգը, անթերի կատարումը, նորաոճ դիզայնը և մատչելի գները:

Հաճախորդների կարիքները բավարարելու Samsung-ի հանձնառությունը նշանակում է, որ նրա սմարթֆոնները դեռ երկար տարիներ կշարունակեն առաջատար լինել արդյունաբերության մեջ՝ տեխնոլոգիայի առաջընթացի հետ մեկտեղ: Յուրաքանչյուր հեռախոսի խանութ, առաջարկում է Samsung-ի հին և նոր մոդելներ, որոնք վաճառողների մանրակրկիտ տեղեկատվություն տալու օգնությամբ կարող են դառնալ ձերը: Գնել հեռախոս Երևանում, նշանակում է ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը տվյալ մոդելի մասին և վայելել հաճախորդների սպասարկման լավագույն փորձառությունը։

Samsung-ի կողմից անընդհատ փոփոխվող սմարթֆոնների ընտրանիին հետևելու համար լավ գաղափար է փնտրել ամենավերջին թողարկումները և հետևել այդ ապրանքանիշի նորություններին: Գնել հեռախոսներ և հաճույք ստանալ գործընթացից հնարավոր է ճիշտ մոտեցման դեպքում։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
859 | 0 | 0
Facebook