Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինչո՞ւ են փչելով հանգցնում ծննդյան օրվա մոմերը

22:36, cumartesi, 18 mart, 2023
Ինչո՞ւ են փչելով հանգցնում ծննդյան օրվա մոմերը

Երբ մեկի ծննդյան օրն են նշում, սովորություն է դարձել, մոմեր են վառում, և «օրվա հերոս» -ը փչելով հանգցնում է մոմերը: Բայց գիտե՞ք, թե ինչու ենք այդպես անում: Ով չգիտի, տեղեկացնեմ, որ դա շատ հնուց եկած ավանդույթ է, և հին հույներն են տալիս հիշյալ հարցի պատասխանը:

Երբ նշում են մեկի ծննդյան տարեդարձը, տորթի վրա մոմեր են ցցում, վառում են այդ մոմերը, սենյակի կամ հանդիսասրահի լույսերը հանգցնում են, հետո «օրվա հերոս» -ը պետք է փչելով հանգցնի բոլոր մոմերը (դա պետք է արվի մեկ շնչով, որը տարիների հետ, քանի որ մոմերն ավելանում են, ավելի ու ավելի դժվար և նույնիսկ անհնարին է դառնում): Եթե մարդը մեկ անգամ փչելով կարողանում է հանգցնել բոլոր մոմերը, նրա երազանքն այդ տարի կատարվում է:

Ուրեմն, մոմեր հանգցնելու այս ավանդույթը մեզ հասել է Հին Հունաստանից: Այդ վաղեմի ժամանակներում հին հույները պարտավորված են եղել մեծարել, փառաբանել Արտեմիսին, երբ տոնանշելիս են եղել նրա ծննդյան օրը: Արտեմիսը համարվել է Լուսնի, պտղաբերության, մանկածնության և որսորդության հովանավոր աստվածուհի, և, բնականաբար, հույները ցանկացել են ստանալ նրա շնորհները, արժանանալ նրա բարեհաճությանը նախորդ տարիների պես: Աստվածուհուն պատվելու համար նրանք մեղրով կլոր կարկանդակ են պատրաստել, որը խորհրդանշել է Լուսինը, իսկ երկնային այս լուսատուի լույսը կրկնօրինակելու համար նրանք կարկանդակի շուրջբոլորը մոմեր են շարել: Հետո նրանք ծնկել են մոմավառ կարկանդակի առջև և խնդրանք են հասցեագրել Արտեմիսին, հետո փչելով հանգցրել են մոմերը: Ահա թե ինչու ենք մենք մեր ծննդյան օրերին փչելով հանգցնում մոմերը:

Բայց այս սովորույթը միշտ չի գործածվել: Եվրոպայում քրիստոնեությունը նզովել է այն, քանի որ հեթանոսական է համարվել: Ի դեպ, եվրոպացիները նշել են ոչ թե իրենց ծննդյան օրը, այլ այն սուրբ հովանավորի օրը, որի անունն է տրվել իրենց: Անհրաժեշտ է եղել 13 դար սպասել, որպեսզի հին հույների ավանդույթն աստիճանաբար վերադառնա: Միայն 19-րդ դարում է, որ ավանդույթը վերջնականապես արմատավորվել է Եվրոպայում և Ամերիկայում: Կարկանդակի կամ տորթի վրա շարված մոմերը խորհրդանշում են մաքրություն և աստվածային պահապան լույս, որը պիտի մեզանից հեռացնի անհաջողությունը: Մի խոսքով, սա շատ հին սովորություն է, որը ժամանակի ընթացքում թեպետ փոփոխություններ է կրել, բայց պահպանել է իր կենսունակությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4625 | 0 | 0
Facebook