Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ավինյանը չգիտի՞, թե որն է իրական պատճառը, որ իր գովերգած, գերմանական ՄԱՆ ավտոբուսներն, իր խոստացած մարտի 1-ից ի՞նչու չմտան երթուղիներ

17:20, cumartesi, 01 nisan, 2023
Ավինյանը չգիտի՞, թե որն է իրական պատճառը, որ իր գովերգած, գերմանական ՄԱՆ ավտոբուսներն, իր խոստացած մարտի 1-ից ի՞նչու չմտան երթուղիներ
    
Փոխքաղաքապետ Ավինյանը չգիտի՞, թե որն է իրական պատճառը, որ իր գովերգած, գերմանական «ՄԱՆ», +2.5 լայնքով ու 12 մետր երկարությամբ, ավտոբուսներն, իր խոստացած մարտի 1-ից ի՞նչու չմտան երթուղիներ։
Երևի թե գիտի և դրա համար էլ այսօր քաղաքապետարանում «սղացրեց» . «Նախատեսվում է նաև տարվա ընթացքում քաղաքում ունենալ ավտոբուսների երթևեկության առանձնացված գծեր» ։
Իսկ առիթն ու պատճառն այն է, որ դեռևս Տարոն Մարգարյանի քաղաքապետաության օրոք, Երևանում լայնածավալ ուսումնասիրություն է արվել ևփորձագետները պարզել են ու եկել վերջնական եզրակացության, որ Երևանի տրանսպորտային ցանցին նպատակահարմար են, միջին չափսի ավտոբուսները, ո՛չ մեծ։ Այդ կարգին էին պատկանում ներկրված երկդռնանի «Բոգդան» ավտոբուսները, ինչպես նաև այժմ էլ ներկրվող, չինական «ժոնգտոնգ» -ները, այնինչ 2.5-3-մետր լայնքով, 9 մետր և ավելի երկարությամբ ՄԱՆ և այլ ավտոբուսները, պարզապես չե՛ն ինտեգրվում Երևանի ոլոր-մոլոր և դարուփոս տրանսպորտային ցանց և ամեն 1 նման ավտոբուսը, զգալիորեն դանդաղեցնելու է ողջ երթևեկությունը, ստեցծելու է կիլոմետրանոց խցանումներ։
Առանձին ավտոբուսային գծեր Երևանում՝ սա ևս իրատեսական չէ։
Ավինյանի ավտոբուսները կրակ ու պատիժ են դառնալու։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
444 | 0 | 0
Facebook