Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սատանայի հետ պայմանագիրը… (2)

18:32, salı, 14 mart, 2023
Սատանայի հետ պայմանագիրը… (2)

9. Երբ գա ինձ տրված ժամանակի ավարտը, դու պարտավոր ես ինձ թույլ տալ մեռնել ու պատշաճորեն թաղվելու արժանի լինել:

10. Դու պարտավոր ես ստիպել ինձ, որ լինեմ սիրելի բոլոր թագավորներին ու ազնվականներին այնպես, որ միշտ վստահ լինեմ, որ նրանք բարյացկամորեն են տրամադրված իմ նկատմամբ և որպեսզի բոլորն առանց հարցեր տալու համաձայնեն այն ամենի հետ, որ ես կարող եմ ցանկանալ նրանցից:

11. Դու պարտավոր ես ինձ տեղափոխել աշխարհի ցանկացած ծայրը, տեղափոխել այնտեղ, որտեղ ես ցանկանում եմ՝ անկախ նրանից, թե որքան մեծ է այդ տարածությունը: Դու պարտավորև ես անել այնպես, որպեսզի ես կարողանամ ազատ խոսել այդ վայրի լեզվով: Իսկ երբ բավարարած կլինեմ հետաքրքրասիրությունս, դու պարտավոր ես ինձ տուն վերադարձնել:

12. Դու պարտավոր ես պնձ պաշտպանել ռումբերից, հրազենից ու այլ զենքերից, որպեսզի ոչինչ չկարողանա վնասել մարմինս ու վերջույթներս:

13. Դու պարտավոր ես օգնել ինձ թագավորի հետ հարաբերություններում և օգնել, որ կարողանամ գերազանցել իմ անձնական թշնամիներին:

14. Դու պարտավոր ես ինձ կախարդական մատանի տրամադրել, որպեսզի ես այն հագցնեմ մատիս ու դառնամ անտեսանելի ու անխոցելի:

15. Դու պարտավոր ես ցանկացած հարցի վերաբերյալ, որոնցով ես կդիմեմ քեզ, տրամադրել ճշմարիտ և համակողմանի տեղեկություն՝ առանց աղավաղումների ու երկիմաստությունների:

16. Դու պարտավոր ես ժամանակին նախազգուշացնել ինձ իմ դեմ հյուսվող ցանկացած գաղտնի պայմանավորվածության մասին, որպեսզի կարողանամ դրանք չեզոքացնել:

17. Դու պարտավոր ես ինձ սովորեցնել այն լեզուները, որոնք ես կցանկանամ սովորել, սովորեցնես այնպես, որ կարողանամ կարդալ, խոսել այնպես կատարյալ, որպես թե ես դրանք մանկուց տիրապետում եմ:

18. Դու պարտավոր ես ինձ օժտել առողջ դատողությամբ, որպեսզի ես կարողանամ բոլոր խնդիրները տրամաբանորեն քննարկել և դրանց վերաբերյալ հիմնավորված եզրահանգում կատարել:

19. Դու պարտավոր ես դատարաններում, թագավորի, եպիսկոպոսի կամ պապի մոտ խորհրդակցություններում պաշտպանել ինձ, որոնց առջև ես հնարավոր է, կանգնեմ:

20. Դու պարտավոր ես պաշտպանել ինձ ու իմ ունեցվածքը վնասվածքներից, գողերից ու վնասարարներից:

21. Ինձ պետք է թույլատրվի հասարակության մեջ լինել որպես բարեպաշտ քրիստոնյա և անխոչընդոտ հաճախել եկեղեցի:

22. Դու պարտավոր ես ինձ սովորեցնել դեղերի պատրաստումը և անհրաժեշտ չափաքանակով դրանց օգտագործումը:

23. Ճակատամարտի կամ մարտի դեպքում, եթե իմ վրա հարձակում լինի, դու պետք է ապահովես իմ անվտանգությունն ու աջակցես բոլոր թշնամիների դեմ կռվում:

24. Դու պարտավոր ես խանգարել ցանկացածին, ով կփորձի իմանալ մեր դաշինքի մասին:

25. Երբ ես ցանկանամ, դու պարտավոր ես երևալ իմ առջև դուրեկան կերպարանքով ու երբեք չպիտի ներկայանաս ինձ սարսափեցնող կերպարանքով:

26. Դու պետք է հետևես, որպեսզի բոլորը կատարեն իմ կարգադրությունները:

27. Դու պետք է խոստանաս ինձ և կաշկանդես քեզ խոստմամբ, որ կկատարես այս բոլոր կետերի պահանջները և բարեխաղճորեն կկատարես դրանցից յուրաքանչյուրը: Եթե դու նույնիսկ աննշան անհնազանդություն դրսևորես, ապա այս պայմանագիրը և այս ուխտը չեղյալ կհամարվի և ընդմիշտ կզրկվի ուժից:

28. Ես երդվու և խոստանում եմ վերոնշյալ խոստումների դիմաց քո տրամադրության տակ մի քանի տղամարդ և կին դնել: Բացի այդ ես հրաժարվում եմ Աստծուց, Սուրբ Երրորդությունից: Ես ամբողջովին հրաժարվում եմ մկրտության ուխտից և հոգով ու մարմնով լիովին հնազանդվում եմ քեզ հավերժ և ընդմիշտ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
692 | 0 | 0
Facebook