Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առակ պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու մասին

21:30, pazar, 12 mart, 2023
Առակ պատասխանատվությունն ուրիշների վրա դնելու մասին

Ասում են՝ աշխարհի հեռավոր մի վայրում «Յուրաքանչյուրը», «Ինչ-որ մեկը», «Ցանկացածը», «Ոչ մեկը» անուններով մարդիկ են ապրում:

Երբ անհրաժեշտ է լինում ինչ-որ մի աշխատանք կատարել, Յուրաքանչյուրը միշտ համոզված է լինում, թե Ինչ-որ մեկն այդ աշխատանքը կկատարի, որ Ցանկացածը կարող է այդ աշխատանքը կատարել, բայց Ոչ-մեկը ոչինչ չի ձեռնարկում:

Իսկ Ինչ-որ մեկը զայրանում է, որ այդ աշխատանքը չի կատարվում, քանզի այն համոզմանն է, որ դա Յուրաքանչյուրի պարտականությունն է:

Յուրաքանչյուրը կարծում է, թե այդ աշխատանքը Ցանկացածը կարող է կատարել, բայց Ոչ մեկը չի հասկացել, որ Յուրաքանչյուրն այդ աշխատանքը չի կատարելու:

Վերջ ի վերջո, Յուրաքանչյուրը սկսել է մեղադրել Ինչ-որ մեկին, որ Ոչ մեկը չի կատարել այն աշխատանքը, որը կարող էր կատարել Ցանկացածը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1141 | 0 | 0
Facebook