Տեսանյութը վերջում։
Մի փոքր ծանուցում Ս. Առաքելյանի մասին։
Սամվել Վարանցովի Առաքելյան «Նիկո» Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 14-ին Լենինականում (այժմ Գյումրի) ։
1991 թ.-ին թատրոնի երիտասարդ շնորհալի դերասանների հետ բացեցել են «Մենք» երգիծանք եւ սատիայի թատրոնը: Որտեղ աշխատել է և դերասան եւ փոխտնօրեն:
1998 թ.-ին հատուկ հրավերք է ստացել «Շանթ» հեռուստաընկերությունից, աշխատելու հաղորդավար եւ որպես դերասան, նկարահանվել է «Շանթ» թիվիի կողմից նկարած մոտ 20 երգիծական տեսաֆիլմերում:
1998 թ.-ին հյուրախաղերով հանդես է եկել Ամերիկայում հայ հանդիսատեսի առջեւ, երեք ներկայացում մոտ 10 հազար հանդիսական։
2000 թ.-ին Ամերիկայում իր նախաձեռնությամբ նկարահանվել է «Վագր» երգիծական տեսաֆիլմը։
2001 թ.-ին Ամերիկայում մասնակցել է «Պոլոզ Մուկուչ» 120 հումորի փառատոնին և արժանացել ոսկե արձանիկ առաջին մրցանակի ։
2004 թ.- ին աշխատել է «Հայ թիվի» հեռուստաընկերությունում «Ըշտը ծրագիր» նախագծով։ Ինչպես նաև՝ «Ծոլիվուդ» ստեղծագործական խմբում, ասյտեղ նկարահանվել է՝ մոտ 10 երգիծական տեսաֆիլմերում:
2006 թ.-ին որպես հայ արվեստի նվիրյալ ստացել է հատուկ մրցանակ և պատվոգիր:
2006 թ.-ին մասնակցել է «Ֆայտոն Ալեք» հումորի փառատոնին և լավագույն հումորի համար արժանացել «Գրան Պրի» Ոսկե սկավառակի։
2007 թ.-ին իր նախաձեռնությամբ, իր իսկ սցենարի տերբերակով բեմադրվեց «Տաքսի-սաքսի» տրագիկոմեդիան, մոտ 40 ներկայացում լեփ-լեցուն հանդիսականիով, որտեղ խաղում էր Կնյազի դերը:
2008 թ.- ին նկարահանվել է «Աշնան Ծիրան» գեղ. ֆիլմում` էլոկտրիկ Ռուբոյի կերպարում:
2009 թ.- ին նկարահանվեց իր իսկ նախաձեռնությամբ «Տաքսի-տաքսի» ներկայացման հեռուստատեսային տարբերակը։
2010 թ.- ին մասնակցել է «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխությանը և արժանացել «Ոսկե Մուշուրբա» մրցանակին:
2010 թ.-ին Գյումրիի քաղաքապետի կողմից արժանացել է արվեստի բնագավառում «Վաստակաշատ Գյումրեցի» տիտղոսին։
2015 թ.-ին թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է Հ.Հ Վարչապետի ոսկե հուշամեդալով։
Արվեստի բնագավառում հայրենիքին մատուցած ծառայության համար՝ պարգևատրվել է Հովհաննես Թումանյանի հուշամեդալով:
2019 թ.-ին Հայրենիքի մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Առյուծ Ֆիդայի» մեդալով։
2020 թ.-ին Ազգային մշակույթը պահպանելու համար պարգևատրվել է «Սայաթ նովա» մեդալով։
2022 թ.-ին Պարգևատրվել է ՀՀ «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» Հ/Կ «Տիգրան Մեծ» հուշամեդալով:
2022 թ.- ին նկարահանվել է Վ. Վարդանյանի «Կաթիլ» գեղ. ֆիլմում, Նորիկի կերպարում:
2022 թ.-ին Խաղացել է «Մայլից մայլա» ներկայացումում, որտեղ խաղում էր չոլախ Վարոսի դերը:
2022 թ.-ին ստացել է Շնորհակալագիր ProFeModule «ՊրոՖեՄոդուլ» միջազգային ընկերության կողմից` հայ արվեսի-մշակույթի պահպանման և զարգագման համար:
2023 թ.-ին պարգեվատրվել է մեդալով ԱՄՆ «Մեկ Ազգ» կառուցենք միասին ՀԿ նախագահ Արթուր Նուրիջանյանի եվ Արսեն Առաքելյանի կողմից:
Այս տարիների ընթացքում շատ դերեր է խաղացել թե՝ թատրոնում թե՝ կինոյում: