Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ի՞նչ ճաշասեղան ընտրել 2023թ․

12:49, cuma, 03 mart, 2023
Ի՞նչ ճաշասեղան ընտրել 2023թ․

Նորաոճ ճաշասեղանների ընտրությունը ժամանակի ընթացքում անընդհատ փոփոխվում է։ Առօրյա պահանջներից ու կարիքներից, մեր փոփոխվող ապրելաոճից դրդված այսօր ճաշասեղանները ներկայացնում են իրենց յուրահատուկ եզակիությունը։ Ընտրությունը մեծ է չափսի, գույնի, ձևի հարցում։ Ե՛վ համարձակ, և՛ հասարակ տեսք ունեցող ճաշասեղանները կգտնեն իրենց ուրույն տեղը ցանկացած ինտերիերում։

Դրա համար էլ դիմել ենք մեր ինտերիեր դիզայներին ճաշասեղանների մեծ բազմազանությունից հարմար մի բան ընտրելու համար։

Համավարակի շրջանում փոխվել էին բոլորի նախասիրությունները, թե ինչպես անցկացնել տանը ժամանակ։ Ամեն պատահած անկյուն վերածվում էր աշխատասենյակի, և ոչ ոքի չէին հետաքրքրում մեծ ճաշասեղանները։ Այնուամենայնիվ, 2022թ․ սկսած մարդկանց հետաքրքրությունները վերադառնում են այնտեղ, որտեղ որ կանգ էին առել 2020թ․։ Մեծ ճաշասեղանները հնարավորություն են տալիս ընտանիքով կամ ընկերներով մի լավ ժամանակ անցկացնել, այսպես ասած՝ մեծ ճաշասեղանի շուրջ հնարավորություն է լինում զգալ մեծ սոցիումի մի մասնիկը։

Այսօր գերադասում են ոչ միայն էսթետիկորեն ոճային ճաշասեղան, այլ նաև ճկուն ու ֆունկցիոնալ։ Ճաշասեղանի շուրջ են ծավալվում ընտանեկան ամենամտերմիկ զրույցները։ Կարևորվում է դրա հարմարավետությունը, իսկ ինչպե՞ս ապահովել այն։

1․ Օգտագործեք բենչեր կամ նստարաններ
    
    
    

Բենչերի օգտագործումն ամենևին էլ պաշտոնական չէ։ Դիզայներները դիմում են այս հնարին փոքր ճաշասենյակներում մտերմիկ ու հյուրընկալ մթնոլորտ ստեղծելու համար։ Դրանք խնայում են նստատեղերը և հարմար են հատկապես երեխաների համար դասերը անելու համար։

2․ Համարձակ գույներ

Մի մոտեցում, որ վերջերս դիզայներները կիրառում են ճաշասենյակի ավելի համարձակ ներքին հարդարում ստանալու համար ավելի վառ ու համարձակ գույների օգտագործումն է, որը կարծես թե լիովին նոր շունչ է հաղորդում։
    
    
    

Եթե ցանկանում եք, որ ճաշասենյակը ճոխ ու մոդեռն տեսք ունենա, կարող եք ընտրել վառ ու համարձակ գույնով ճաշասեղան, որի դեպքում ճաշասենյակում ամբողջ գունապնակը պետք է արդեն լինի պաստելային երանգների մեջ։

3․ Կլոր վերնամասով ու երկրաչափական ոտնամասերով ճաշասեղաններ

Օվալաձև կամ կլոր ճաշասեղանները վերջերս դիզայներների կողմից մշտապես ուշադրության կենտրոնում են։ նախ, դրանք խնայում են տարածք և հարմար են փոքր սենյակներում, անվնաս են հատկապես, եթե տանը փոքր երեխաներ կան։
    
    
    

2023թ․ նորաձև են տարբեր երկրաչափական ձևով ոտնամասերով սեղանները։ Ոտնամասի ալտերնատիվ տարբերակները ճաշասեղանին դարձնում են ավելի աչքի զարնող։

4․ Հնեցված տեքստուրաներով ճաշասեղաններ


    
    

Ճաշասենյակի դիզայնով զբաղվելիս անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է սենյակն օգտագործվելու և ընտրել համապատսխան կահույք։ Մոդեռն գյուղական կամ հնեցված ճաշասեղաններն իդեալական են նրանց համար, ովքեր սիրում են ընկերների հետ ժամանակ անցկացնել ճաշասենյակում։ Նախքան սեղան գնելը, կողմնորոշվեք, թե արդյոք ցանկանում եք ֆրանսիական պրովանսը, որը բարձրաճաշակ տեսք ունի, թե անգլիական քանթրի, որն ապահովում է հենց «տաքությունը» ։

5․ Մուգ փայտ
    
    
    

Մուգ փայտից կահույքի ընտրությունը վերադառնում է նորաձևություն՝ մարտահրավեր նետելով բաց գույնի փայտին, որ վերջին տարիներին գերիշխել է շուկայում։ Ընդհանրապես, փայտե ճաշասեղանները երբեք չեն կորցնում իրենց արդիությունը։ Տարիների ընթացքում նույնիսկ մաշվածություն ձեռք բերելիս չեն կորցնում երբեմնի հմայքը և մնում են նորաձև։

6․ Էկլեկտիկ մոտեցում
    
    
     Քանի որ արդեն խոսել ենք դիզայնում էկլեկտիկ մոտեցման մասին, ևս մեկ անգամ շեշտադրում ենք այն փայտը, որ մոդեռնի ու քանթրիի համադրությունը հետաքրքիր զուգադրություն է հյուրասենյակում, որից պետք չէ խուսափել։ Ընտրեք քանթրի սեղան, համադրեք մոդեռն աթոռների հետ և կտեսնեք՝ ինչ տպավորիչ տեսք է այն ստանում։
    
     7․ Մոդեռն բանքետային նստատեղեր
    
    
     Երբևէ մտածե՞լ էիք, որ անկյունային բազմոցները կարող եք համադրել մեծ ճաշասեղանների հետ, կստացվի հյուրանոցներում տեսած բանքետային անկյունների նման, և կխնայեք տարածք։ Բանկետային անկյունները 2023թ․ կշարունակեն մնալ նորաձև։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
859 | 0 | 0
Facebook