Հրեա ահաբեկիչ Դ. Բոգրովի կողմից Ռուսաստանի վարչապետ Ա. Ստոլոպինի սպանությունը դիտարկվել է «Բեյլիսի գործ» -ի համատեքստում: Սևհարյուրակային ճամբարի մի մասը վշտացել է վարչապետի մահվամբ, մյուս մասն էլ հայտարարել է, թե նրա նահատակությունը միայն մասամբ է փրկագնում նրա մեղքը ռուս ժողովրդի առջև ռուսական համայնքն ավերելու դիմաց: Սևհարյուրակային թերթերից մեկը գրել է, թե Ստոլոպինը զոհ է գնացել Կիևի հրեաների միությանը, քանի որ նա հրաժարվել է փոխզիջման գնալ Բեյլիսին ազատ արձակելու հարցում:
Ի ապացույց հրեական դավադրական ուժերի գործունեության մեջ անհրաժեշտ բաղադրիչ հանդիսացող էզոթերիկ ծեսի գործածության՝ ժամանակի մի շարք հեղինակավոր անձինք են հրապարակումներով հանդես եկել: Դեռևս 1913 թվականին Ի. Կուզմինը այս թեմայով 330 հրապարակում է հաշվել: Դավադրության տեսության կողմնակիցների ընկալման առումով առանձնահատուկ արժեքավոր են եղել հուդայականության հետ կապերը խզած հրեաների վկայությունները: Առանձնապես մեծ կարևորություն է տրվել ռաբին Յա. Բրաֆմանի տեղեկություններին: Թալմուդակաբալիստական գաղտնի ծեսերի նկարագրությունները ճոխացվել են գռեհիկ-դժոխային բնույթի մանրամասներով, որոնք բնորոշ են եղել նախասկզբնական հասարակություններին: Հատուկ ընդգծվել են արյունալի ծեսերի գործառնական կանխասահմանման զանազան տարբերակները:
1) Հարսանեկան ծիսակատարության ժամանակ ռաբինը նորապսակներին քրիստոնյա նահատակի արյան հետ մոխրացված կտորի շաղախի մեջ թաթախված հավկիթ է տալիս, որը համարվում է անհրաժեշտ՝ ա) հրեա ծննդկաններին, բ) նորապսակների սեռական էներգիան հզորացնելու համար:
2) Պեսախին (հրեաների զատիկը) մացա պատրաստելիս բաղարջներից մեկը թխում են՝ թաթախելով այն քրիստոնյայի արյան մեջ: Զատկական արյունալի զոհերը հանդիսանում են խաչի վրա մահացած Փրկչի նախատիպ:
3) Պուրիմ տոնի ժամանակ, պատշաճը մատուցելով Մուրթքեին և Եսթերին, հրեաները սպանում կամ խոշտանգում են Համանին (սա մի պարսիկ է եղել, որը բոլոր հրեաներին կոտորելու դավ է նյութել, բայց որին կախել են այն բանից հետո, երբ պարսից թագավորի կին Եսթերը խոստովանել է, որ ինքը հրեա է) մարմնավորող մարդուն: Այս տոնի ժամանակ հրեաները միմյանց զոհի արյամբ օծված մեղրաբլիթներ են նվիրում: (Պուրիմ տոնը դավադրապաշտները որակում են որպես հրեաների այլատյացության քողարկված դրսևորում):
4) Տարբեր ախտերից բուժվելու համար հրեաներն օգտագործում են քրիստոնյայի արյունը որպես քսուք:
5) Մահացածին թաղելիս հրեաները օգտագործում են հավկիթի սպիտակուցին քրիստոնյաի արյուն խառնած քսուքը, որը քսում են հանգուցյալի կոպերին:
6) Քրիստոնյաների վրա անեծք դնելու համար հրեաները արյուն են քսել նրանց դռներին կամ արյան վրա նզովք են կարդացել:
7) Առևտրային գործունեության մեջ հրեային օրհնելու համար հրեային քրիստոնյայի արյան մեջ թաթախված հավկիթ են տվել:
8) Եթե թլպատման ժամանակ արնահոսությունը չի դադարել, օգտագործվել է քրիստոնյայի արյուն:
9) Հրեա նորածնի աչքերը բացելու համար արյուն է օգտագործվում, քանի որ հրեաների երեխաները, ինչպես կենդանիների նորածին ձագեր, կույր են ծնվում:
10) Խավարի դևերի հետ կապը, որն օգնում է հրեաներին, որպեսզի հրեաները գերմարդկային կարողություններ ունենան (ասում են, թե հրեայի անմահությունն ապահովվում է արյուն խմելով), կապվել է հավերժ թափառող Ահասվերուս կամ թափառող Ջհուդի հետ:
11) Ներտոհմային ամուսնությունները հանգեցրել են հեմոֆիլիայի, որի բուժման համար սննդի մեջ օգտագործվել է երիտասարդ և առողջ մարդկանց արյունը:
12) Ոչ հրեայի սպանությունը համարվել է աստվածահաճո գործ:
(շարունակելի)