Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ներսես Մեծին թունավորելու պատմությունը կա՛մ արդյունք է Պապի դեմ հոգևորականության թշնամության, կա՛մ տգիտության

19:49, pazar, 29 оcak, 2023
Ներսես Մեծին թունավորելու պատմությունը կա՛մ արդյունք է Պապի դեմ հոգևորականության թշնամության, կա՛մ տգիտության

Պատմիչ Փավստոս Բուզանդը Ներսեսի «սպանության» մասին հետևյալն է գրել.

«Իսկ Պապ թագավորը շարունակ թշնամի էր մեծ քահանայապետին՝ իր չար գործերի և մեղքերի հանդիմանության պատճառով, որովհետև Ներսեսը՝ Աստծու մարդը, միշտ նրան հանդիմանում էր: Նա չէր կամենում զգաստանալ, ուղղվել, չէր էլ կարող դիմանալ հանդիմանողի մշտական նախատինքներին, ուստի մտադրվեց Աստծու մեծ քահանայապետ Ներսեսին սպանել: …Նրան հրավիրեց իր ապարանքը Եկեղյաց գավառի Խախ ավանում. նրա համար ընթրիք պատրաստեց, Աստծու մարդուն աղաչեց, որ արքունական գահույքին բազմի, իբր թե սրանով նա իր չար գործերից կմաքրվի և այնուհետև կսկսի ապաշխարել:

…թագավորը, վրայի պատմուճանը հանած, մեջտեղում ոտքի կանգնած, ընթրիքի ժամանակ անապակ գինի էր մատուցում Աստծու մարդուն՝ Ներսեսին, և ըմպելիքի մեջ մահվան դեղ խառնելով՝ նրան մատուցեց: Երբ Ներսեսը խմեց, իսկույն հասկացավ, խոսել սկսեց և ասաց. «Օրհնյալ է մեր տեր Աստվածը, որ ինձ արժանացրեց այս բաժակը խմելու և տիրոջ համար այս մահին հասնելու, որին ցանկանում էի մանկությունից ի վեր…Այս և սրա նման ուրիշ բաներ էլ խոսելով՝ վեր կացավ գնաց իր կացարանը…Երբ կացարանը մտավ, պարեգոտը բացեց և ցույց տվեց սրտի վրա մի տեղ, որ կապտել էր մի բլիթի մեծությամբ: Մեծամեծ նախարարները նրան թյուրակե (հունարեն բառ է, նշանակում է հակաթույն) և դեղթափներ են մատուցում՝ նրան փրկելու համար. բայց նա չընդունեց, մերժեց ու ասաց. «Ինձ համար մեծ բարիք եղավ այս, որ ինձ վիճակվեց մեռնել Քրիստոսի պատվիրաններին հավատարիմ լինելու համար…»

Այնուհետև արյունն սկսեց գունդ-գունդ դուրս գալ և բերանից հոսել մոտ երկու ժամ: Սրանից հետո նա վեր կացավ, ծունկ չոքեց և խնդրում էր թողություն շնորհել իրեն սպանողին: Աղոթքը վերջացնելուց հետո ձեռքերն ու աչքերը երկինք բարձրացնելով ասաց. «Տե՛ր Հիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Այս ասելով հոգին ավանդեց»:

Փավսոս Բուզանդը, Մովսես Խորենացին և հետագայի այլ հայ պատմիչներ Պապ թագավորին ամբաստանել են, թե նա Ներսես Մեծ կաթողիկոսին թունավորել է:

Ինչպես տեղեկացնում են պատմիչները՝ Ներսես կաթողիկոսը վախճանվել է արյունաքամ լինելուց, երբ թոքերը սնուցող մի մեծ երակ պատռվել է (ճաշկերույթը, որի ժամանակ գինին առատ է եղել, գուցե արագացրել է նրա մահը): Այսպես հաճախ պատահել է թոքախտավորներին: Ծեր կաթողիկոսն իմացել է, որ ինքը հիվանդ է, նաև իմացել է, որ արյունհոսությունն իր հիվանդության հետևանք է, և այդ պատճառով մերժել է խմել առաջարկված դեղթափները, որովհետև գիտցել է, որ թունավորված չէ:

Ներսես Մեծին թունավորելու պատմությունը կա՛մ արդյունք է Պապի դեմ հոգևորականության թշնամության, կա՛մ տգիտության:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2072 | 0 | 0
Facebook