Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՔՆԱԾ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ

16:37, perşembe, 06 eylül, 2012
ՔՆԱԾ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՃԱՌՎՈՂ ՇԵՆՔՈՒՄ
     Իրոք զարմանք է առաջացնում այն, որ հայկական դիվանագիտությունը գտնվում է այսքան թույլ վիճակում, "նարկոզի" տակ ես կասեի: Քնած ԱԳՆ թե մասնագիտական անկարողություն? Երկուսն էլ ցավալի փաստեր են: Մեկ շաբաթ էլ դեռ չի անցել սաֆարովյան իրադարաձություններից, ու ես արդեն բռնկված բոցի արտասահմանյան մարման փորձերի ականատեսն եմ: Իսկ ԱԳՆ-ը քնած է: Երևի վաճառվող կամ միգուցե արդեն վաճառված արտգործանախարարության շենքի պարունակությունը` "պետական գույքը" դատարկելու գործերով են զբաղված ու սաֆարովյան իրադարձություններին պատշաճ արձագանքելու ժամանակ չկա: Հայաստանի նկատմամբ սադրիչ քայլեր են արվում, իսկ ԱԳՆ-ը քնած է: Ամբողջ ֆեյսբուքյան երիտասարդությունը, ուղղակի քաղաքացիներ դա նկատում են, իսկ ԱԳՆ քնած է: Երեք օր է արտասհամանյան հայտնի լրատվական կայքերն ու գործակալությունները շահարկում են Սերժ Սարգսյանի արտասանած պատերազմին առնչվող հայտարարությունը` նշելով, թե Հայաստանը պատրաստվում է պատերազմի: Ինչ է սա, եթե ոչ Հայաստանի վզին հերթական անգամ ագրեսորի պիտակը փաթաթելու փորձ: Իսկ ԱԳՆ որևէ կերպ չի արձագանքել այդ տարածվող լրատվությանը: Սա մեկ: Երկրորդ: Անկախ նրանից թե Սաֆարովի արտահանձնումն իրականում ինչ նպատակ էր հետապնդում, իսկ սցենարներն ու վարկածները տարբեր կարող են լինել` ընդհուպ կապվելով անգամ ԱՄՆ-Իրան զարգացումների հետ, այդուհանդերձ հայաստանյան դիվանագիտությունը հնարավորություն է ստանում, նույնիսկ իրական պատճառներն իմանալով հանդերձ, հանգամանքը, փաստը որպես այդպիսին օգտագործել` շատ լավ հիշելով տարրական, դիվանագիտական կուլիսներում հայտնի մի կոնցեպցիա, որ աշխարհը եղած փաստերի հետ է հաշվի նստում: Մենք մինչ օրս ընկած փնտրում ենք եղածի պատճառները, մինչդեռ դրա վրա թանկարժեք ժամանակ ծախսել չարժե ընդհանրապես: Այլ եղածը եղած է, ու դա պետք է օգտագործել: Առաջին անգամ մեր քնած դիվանագիտության պատճառով եղավ մի բան, որը, ծիծաղելի է իհարկե, բայց մեզ որոշակի դիվիդենտներ շահելու ու շահարկելու հնարավորություն տվեց, բայց մենք էլի քնած ենք: Ու ցավում եմ` տեսնելով, որ որևէ հստակ գործողություն Ադրբեջանի նկատմամբ, բացի դատարկ հայտարարությունները, չի արվել որևէ գերտերության, կամ որևէ միջազգային կառույցի կողմից: Ոչ պատժամիջոցներ, ոչ որոշակի տնտեսական կամ միջազգային կառույցներին անդմակացության սառեցման գործընթաց, և անհուսադրող, անհիմն արտահայտություններ Ադրբեջանի հասցեին: Հարց, իբր հեղինակություն կորցրած ու նավթատեր Ադրբեջանը էլ ինչ է (մինչ օրս համենայն դեպս) կորցրել?: Քաղաքացիական այս ալիքը, որը բարձրացել է Հայաստանում, ցավում եմ, բայց շուտով կմարի, եթե պետական մակարդակով խելքին մոտիկ ու մի քիչ "դուխով" քայլեր չարվեն:......Եկենք քնենք, եթե իհարկե համաձայն եք, որ էլի մնանք մենակ, ինչպես միշտ: Ամեն պետություն իր անվտանգության տերն է, իսկ մենք ընկել ենք մեր անվտանգության հետևից: Ու կարծում եմ, որ անցել է "բարոյական հաղթանակներ" տանելու ժամանակը: Շատ սրտաճմլիկ բառակապակցություն, որը մեր ԱԳՆ-ը հաճախ կրկնում է ամեն ձախողումից հետո: Ցույցը ցույց, սփյուռքը սփյուռք, ակցիան ակցիա, դրոշներ թափ տալը դրոշներ թափ տալ, ամոթը ամոթ: Սրանք քաղաքացիական հասարակության գործառույթներն են, օժանդակությունն են ձեզ, քաղաքացիական հասարակությունը այլ գործառույթ այս պարագայում այլևս չունի, այլապես ձեզ այդ բանակցային սեղանների մոտից կհաներ ու ինքը կնստեր: Զարթնեք պարոնայք դիվանագետներ: ԱԳՆ-ը միայն հյուր դիմավորելու ու ճանապարհելու և մի բաժակ շամպայն խմելու համար չէ, իսկ մեր դիվանագիտական ներկայացուցչությունները դրսում միայն փոստի ֆունկցիա չէ, որ պիտի կատարեն:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4638 | 0 | 0
Facebook