Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ «КУКУРУЗ» ԾԱԽԵԼՈՒ ՏԵՂ Չէ

12:01, perşembe, 22 aralık, 2022
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ «КУКУРУЗ» ԾԱԽԵԼՈՒ ՏԵՂ Չէ


    
    
    
    
     ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ «
КУКУРУЗ» ԾԱԽԵԼՈՒ ՏԵՂ Չէ

Գյումրու մշակույթը միայն շենքերով չէ, որ պիտի բնորոշվի։ Գյումրու մշակույթը նաև դեկորատիվ կիրառական համայնապատկերներն են քաղաքի միջուկում։ Կենտրոնական հրապարակում Կինո Հոկտեմբերի շքեղաշուք շենքի դիմացի գազոնում վագոնի նմանվող կրպակում եգիպտացորեն է վաճառվում։ 3-4մ գազոնը ծածկված է «фолга» -ի և «Стекловат» -ի թափոնով։ Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում անճոռնի ճուտիկի նման դիրքավորվել է «Бочка» հյութերի կրպակը, կողքին հակահիգիենիկ և հակաէսթետիկ հսկա պաղպաղակների իմիտացիան է։ Ուր են գնում այս արատածին «բիզնես կենտրոնների» կեղտաջրերն ու մնացորդները։ Շաքարաջուրը կամ ճեմափողոցով մեկ հոսում է մինչև հրապարակ, կամ ներծծվում շրջապատի հատ ու կենտ մնացած ծառերի ու թփերի տակ։


    

ԳՅՈՒՄՐԻՆ ՕՏԱՐԱԾԻՆ ԾԱՂԻԿՆԵՐԻ ՔԱՂԱՔ ՉԷ

Դեկորատիվ թփերից ու ծաղիկներից (այդ թվում նաև հոլանդական վարդերից) գազոններ և տարածքներ ձևավորելու կրկնօրինակումը մայրաքաղաքից կամ ամսագրերից նույնն է, ինչ արմավենու ճյուղ պատվաստես աքացիայի բնին։ Համայնքի որդեգրած կանաչապատման թանկարժեք այս գործառույթը Կումայրի արգելոց թանգարանի միջուկի դիմագծի աղավաղում և մշակույթի կորուստ է։ Գյումրին տուղդի, մասրենու յասամանի եղրևանու/ քաղաք է։ Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները ամեն տարվա մայիս ամսին Լենինականի հրապարակում կազմակերպվել է յասամանի մրցույթ։

Ովքեր են մշակել կանաչապատման այս ծրագիրը Գյումրու համար․ ո՞վ է տեսել խոր աշնանը վարդենու բողբոջը ՝վրան թփեր տեղադրվեն քաղաքի գազոններում․ նրանց սառած, կուչ եկած, ցրտից կծկված տեսարանը քիչ ցավոտ չէ, ինչ արմատահան եղած ցրտադիմացկուն և Գյումրու բնակլիմայական պայմաններին հարմարված թավշե նարնջագույն ծաղիկների արմատախիլ արված դեզերը։

Ինչո՞վ է զբաղված «Կումայրի» արգելոց թանգարանի տնօրինությունը

Ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանի մշակույթի բաժինը

Պարոն քաղաքապետ, բոլորին է հայտնի, որ Դուք շատ բարի եք․․․

Մի՛ համաձայնեք սպանել ծաղիկներին, նրանք էլ հո անապաստան շունիկներ չեն, որ խանգարեն քաղաքի ճեմափողոցներում քյաբաբ ու խաշ խժռող լավ տղերքին։

Մի՛ համաձայնեք քաղաքի ճարտարապետական տեսքը խեղել մանր-մունր ժամանակավոր կառույցներով ։

Հասմիկ Մելքոնյան Գյումրի

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
734 | 0 | 0
Facebook