Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լենինը կոմունիստների մասին

19:59, perşembe, 08 aralık, 2022
Լենինը կոմունիստների մասին

Հեղաշրջմամբ զավթել են իշխանությունը և պաշտոնների են դրել անբարոյական ու դաժան անգրագետներին

Միանաշանակ է, որ քսաներորդ դարն առաջ մղեց, մոբիլիզացրեց և համախմբեց մարդկանց նոր, առանձնահատուկ մի «տեսակի», որոնց «կոմունիստ» անվանեցին: Ի՞նչն է ծնել նրանց, ի՞նչ կարելի է սպասել նրանցից և ապագայում ի՞նչ պետք է անել, որպեսզի այդ տեսակի մարդիկ ընդհանրապես չծլարձակեն, կամ էլ գոնե ուժաթափ լինեն: 20-րդ դարի առաջին կեսի կոմունիզմի երեք գլխավոր ատամանները՝ Լենին-Ուլյանովը, Տրոցկի-Բրոնշտեյնը և Ստալին -Ջուղաշվիլին, ծնվել և մեծացել են նախահեղափոխական Ռուսաստանում, իրենց կյանքի գրեթե կեսը գործել են այդ երկրի տարածքում և մի քանի անգամ կալանավորվել են այդ երկրի ոստիկանության կողմից, ազատ են արձակվել, և արդյունքում այս անձինք իրականացման են նախապատրաստել իրենց դավաճանական ծրագիրը: Եվ Ռուսաստանում նրանց չեն կարողացել խանգարել:

Քաջագիտակ մարդիկ հաշվել են, որ հոկտեմբերյան հեղաշրջման շեմին Ռուսաստանում կոմունիստական մտակեցվածք ունեցող մարդկանց թիվը 50 հազարից չի անցել: Ճիշտ է, նրանց կողքին են եղել նաև սոցիալիստական երեք կուսակցությունները (մենշևիկներ, սոցիալիստ-հեղափոխականներ և ժողովրդական սոցիալիստներ), բայց այդ կուսակցությունների անդամները և՛ ծրագրային, և՛ ռազմավարական առումով կոմունիստներ չեն եղել, բայց գաղափարապես նրանց հետ «եղբայրացած. են եղել, և դա է պատճառը, որ նրանք չեն կարողացել հակադրվել նրանց:

Կոմունիստները Ռուսաստանում բռնազավթել են իշխանությունը՝ ամենևին պատրաստ չլինելով ո՛չ պետության կառավարմանը, ոչ տնտեսավարմանը: Դրանք զրուցելու սովոր, կուսակցական հոդվածներ գրող և բանտերում նստած ընդհատակյա «ինտելիգենտներ», «պրոֆեսիոնալ լրագրողներ» են եղել:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեջբերումներ 1921 – 1923 թվականներին Լենինի արտասանած ճառերից կամ գրառումներից:

«Բանտերում մեզ առևտուր անել չեն սովորեցրել: Իսկ բանտերում մեզ կռվել սովորեցրե՞լ են: Իսկ բանտերում պետություն կառավարել սովորեցրե՞լ են: Իսկ տարբեր ժողկոմիսարիատների գործունեությունը կամակարգել սովորեցրե՞լ են: Մեզ ոչ մի տեղ այդ ամենը չեն սովորեցրել: Եվ սա է գործավարության համատարած անկարողությունը: 100 դեպքերից 99-ում պատասխանատու կոմունիստները իրենց զբաղեցրած պաշտոններում պիտանի չեն, գործ չեն կարողանում անել և հիմա պետք է սովորեն»:

«Անհրաժեշտ է, որ ինքներս մեզ դաստիարակենք, անհրաժեշտ է ուսումնասիրել պրակտիկ փորձը»: «Անկասկած է, որ մենք հսկայական հիմարություններ ենք արել և դեռ անելու ենք»:

«Պետական ապարատում, պիտի ասենք, մեր գործերը շատ տխրալի են, որպեսզի չասենք գարշելի են»:

«Մենք արդեն հինգ տարի է ջանում ենք կարգի բերել մեր պետական ապարատը, բայց դա ընդամենը ջանք է»: «Խցանված են մեր հաստատություններն ու մեր ուղեղները»:

«Բուրժուական գործիչները գործին ավելի լավ են տիրապետում, քան մեր լավագույն կոմունիստները, որոնք ունեն ամբողջ իշխանությունը, բոլոր հնարավորությունները և որոնք ոչ մի քայլ չեն կարողանում անել իրենց իրավունքներով հանդերձ»: «Կոմունիստների ձեռքերով կոմունիստական հասարակություն կառուցելը լրիվ մանկամտություն է: Մենք տնտեսություն կառավարել կկարողանանք այն ժամանակ, երբ կոմունիստներն ուրիշների ձեռքերով կարողանան տնտեսություն կառուցել, իսկ իրենք սովորեն այդ բուրժուազիայից»:

Կոմունիստների՝մարդկանց վախեցնելու, տանջելու, այլասերելու և սպանելու ունակությունը հանրահայտ է, բայց տնտեսություն կառավարել նրանք չեն կարողանում «Ի՞նչ են իրենցից ներկայացնում մեր նիստերն ու հանձնաժողովները: Դրանք շատ հաճախ խաղ են: Մեզ մոտ աջ ու ձախ հրամաններ ու դեկրետներ են ճոճում, և վերջում ստացվում է ոչ այն, ինչն ուզում են»:

«Պետք է ավելի քիչ վարչարարություն խաղալ և պետք է սովորել պայքարել բյուրոկրատական քաշքշուկի դեմ, քանի որ քաշքշուկը և կաշառքներն այնպիսի հիվանդություններ են, որոնք ոչ մի ռազմական հաղթանակով և քաղաքական բարեփոխմամբ բուժել հնարավոր չէ»:

«Այդպիսին է վիճակը նաև տնտեսավարման մեջ: Մենք շատ հստակորեն ապացուցեցինք, որ տնտեսվարելու ունակ չենք, որ պատասխանատու և լավագույն կոմունիստները կապիտալիստական շարքային կարգադրողից վատն են»:

«Մեր երկրում կրթվածության մակարդակը նվազագույն է: Մենք նախ և առաջ պետք է կարդալ, գրել և կարդացածը հասկանալ սովորենք: Մենք կիսավայրենի մարդիկ ենք: Անգրագետ մարդը քաղաքականությունից դուրս է, նրան ամենասկզբում այբուբեն պետք է սովորեցնել, մինչդեռ մենք դատարկաբանում ենք պրոլետարական մշակույթի մասին»:

Մտավոր ու բարոյական այսպիսի ցածր մակարդակ ունենալով հանդերձ, Լենինի վկայությամբ, կոմունիստներն աչքի են ընկել ծայրահեղ բարձր ինքնագնահատմամբ: «Այդպիսին է, - ասում է Լենինը, -կոմունիստական անգրագետ պաշտոնյաների ինքնահավանությունը»: «Կոմունիստների շարքերում շատ են անազնիվները, որոնք օրվա հացը վաստակող մարդկանց մեջ արգահատանք են հարուցում: Այդպիսի կոմունիստների թիվը հարյուր հազարով է չափվում, և պրոլետարիատի այդ «լավագույն ներկայացուչիչները» կառավարում են Ռուսաստանը»:

Այսպիսին է եղել բոլշևիկյան «հեղափոխության» առաջին ընտրանքը: Ամեն մի այլանդակություն հենց դրանից է սկսվել. հեղաշրջմամբ զավթել են իշխանությունը (զավթել են, որովհետև այն սասանել ու քայքայել էր Ժամանակավոր կառավարությունը) և պաշտոնների են դրել անբարոյական ու դաժան անգրագետներին: Դա շարունակվում է առ այսօր:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1800 | 0 | 0
Facebook