Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

Զարդերի դերը կնոջ կյանքում

Liana
Yazar:
Liana
17:03, perşembe, 08 aralık, 2022
Զարդերի դերը կնոջ կյանքում

Դեռ անհիշելի ժամանականերից ի վեր զարդերը եղել են մարդկանց առօրյայի՝ ներքին ու արտաքին զգացողությունների արտահայտողը։ Զարդերն ունեցել են տարբեր նշանակություններ մարդկանց համար։ Կանանց համար հանդիսացել են կանացիությունն արտահայտելու ձև, օգնել են չար աչքերից պաշտպանվելու համար, ինչպես նաև հանդիսացել են պտղաբերության նշան։

Ամուսնանալիս ամենակարևոր զարդը համարվել է գոտին, որին հաջորդել են լանջազարդը, քունքազարդը գլխի հետևի խաչաձև կապվող զարդը, օղերը և այլն։

Աշխարհի տարբեր մասերում զարդերի էվոլյուցիան եղել է յուրովի, սակայն բոլոր մասերում էլ դրանց կարևորությունը եղել է։ Հայկական զարդերը խորհրդանշել են տիեզերքը, գեղեցկությունը և պտղաբերությունը։ Ակնեղենի գույների մեջ հայ կինը գերադասել է կանաչ-կարմիրը։ Հարսանեկան շրջանակաձև մատանին զարդարել են կանաչ կարմիր քարերով, որը հասկանալի է, քանի որ կանաչ կարմիրը խորհրդանշական գույներ էին համարվում հարսանիքներում, օրինակ՝ փեսայի կանաչ-կարմիր կապելը։ Կարևոր զարդերից են համարվել կանաչ և կարմիր գույնի թավշյա ժապավանների վրա շարված արծաթե և ոսկյա դրամներով ճակատնոցը, որը մեր ազգային տեսակի վկայությունն է։ Զարդն ունեցել է գաղափար` մտածողություն, պտղաբերություն և աչքի է ընկել բարձրարժեքությամբ, նուրբ ճաշակով և վարպետությամբ։

Զարդն ուներ նաև սոցիալ-ընտանեկան ցուցչի դեր։ Չամուսնացած աղջիկն իրավունք չուներ արծաթե, ոսկե գոտի, աջ ձեռքի մատնեմատին ոսկե մատանի կրելու։


    

Զարդերը ժամանակակից կնոջ կյանքում


    

Կանացի զարդեր կարելի է հանդիպել գրեթե ամենուր։ Եթե անցյալում զարդերը, դրանց նշանակությունը և կիրառությունը ավելի սահմանված էին, ապա հիմա այդպես չէ։ Զարդերը այժմ օգտագործվում են՝ համապատասխանեցնելով զգեստների, կոշիկների, նույնիսկ մազերի գույնի և տրամադրության հետ։ Զարդերը այդ պատճառով դարձել են նաև հիանալի նվեր-գաղափարներ։ Ժամացույցներ և աքսեսուարներ կարելի է նվիրել գրեթե բոլորին, և դրանք միշտ սպասված նվերներ կլինեն։

Ժամացույցները այժմ շատ տարածված աքսեսուարների ձև են։ Ժամացույցի գոտիներ գնելը նույնպես լայն կիրառություն ունի, քանի որ տարբեր գոտիներով միևնույն ժամացույցը կարելի է համադրել տարբեր շորերի հետ։

Տեխնիկայի զարգացման հետ ժամացույցները աքսեսուարներից բացի համարվում են փոքր սմարթ հեռախոս, քանի որ կատարում են սմարթ հեռախոսների գրեթե բոլոր ֆունկցիաները։

Ժամանակակից կինը ձգտում է պարզության։ Այժմ մեծ, փայլուն զարդերը կիրառելի չեն, կանայք ձգտում են ինչքան հնարավոր է քիչ զարդեր կրելուն, և ինչքան հնարավոր է փոքր։

Նորաձևությունը նույնպես ազդում է կանանց ճաշակի և ընտրության վրա։ Նրանք փորձում են նորաձևության և թրենդների հետ հավասար քայլել։


    

Սիմվոլիկ զարդերը նույնպես շատ կիրառելի են 21-րդ դարում։ Սիրելի ֆիլմի, գրքի հերոսները կամ խորհրդանշական ինչ-որ պատկերներ շատ հեշտորեն վերածվում են զարդերի և դառնում սիրելի զարդեր, որից դժվար է հրաժարվել։


    

Կանայք ունեն նաև սիրելի զարդերի ցուցակ, որին սպասում են հատուկ առիթների ժամանակ՝ մկրտություն, նշանդրեք, պսակադրություն և այլն։ Այս առիթներից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ զարդը։ Ամուսնական մատանին սովորաբար լինում է ամենաերկարատև կրվող զարդը։ Նշանդրեքի մատանին կրում են մինչև ամուսնությունը, որը սովորաբար լինում է մեկից երեք տարի։

Կան նաև հատուկ զարդեր, որոնք կանայք կրում են հատուկ տոներին՝ Նոր Տարի, Սուրբ Ծնունդ, Զատիկ և այլն։ Այժմ չկան սահմանումներ և կանոններ զարդեր կրելու, կա միայն ցանկություն և նորաձևություն։
Kaynak: Chronograph
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
223 | 0 | 0
Facebook