Durun lütfen yüklemiyor...
Օդնոկլասնիկի

Makaleler

Կաղ աղվեսի առակը

10:45, çarşamba, 23 kasım, 2022
Կաղ աղվեսի առակը

Անտառում զբոսնող մի մարդ կաղացող աղվես է տեսնում: Մարդը զարմացած մտածում է, թե ինչպես է այդ հաշմանդամ կենդանին պահպանում իր գոյությունը և որոշում է հետևել աղվեսին: Շատ չանցած նկատում է անտառից բացատ դուրս եկած մի վագրի՝ բերանում մսի խոշոր կտոր: Վագրը մսի մեծ մասն ուտում է, իսկ մնացածը թողնում է աղվեսին:

Այս ամենը տեսած ու զարմանք կտրած մարդն ինքն իր մեջ եզրակացնում է, որ եթե ինքն անի այնպես, ինչպես հաշմանդամ աղվեսը, ապա բարձրյալը նույնքան ողորմած կլինի իր նկատմամբ, որքան վագրը՝ աղվեսի նկատմամբ:

Եվ մարդը նստում է գետնին ու սկսում է ողորմության սպասել: Ժամանակն անցնում է, բայց ոչինչ տեղի չի ունենում, և մարդը ժամանակի հոսքի հետ ավելի ու ավելի է տկարանում: Իսկ երբ այն աստիճան է տկարանում, որ այլևս չի կարողանում ոտքի կանգնել, երկնքից մի ձայն է հնչում.

-Փորձի՛ր ուժեղ վագր լինել և ոչ թե կաղ աղվես, և այդժամ կկարողանաս և՛ քեզ կերակրել, և՛ ուրիշներին սննդով ապահովել:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
549 | 0 | 0
Facebook