Գրեթե ամեն օր թերթերում դուք կգտնեք նորություն այն մասին, որ ինչ-որ մեկը սպանություն է գործել խանդից ելնելով: Եվ այս երևույթն այնքան սովորական է դարձել, որ այդպիսի նորություններն անգամ չենք կարդում մինչև վերջ. միևնույնն է գիտենք, որ կատարվածը խանդի պատճառով է:
Եվ ոչ միայն սպանությունը: Ամենաբազմազան հանցագործություններն ու արարքները պայմանավորված են խանդով:
Այս սարսափելի չարիքի դեմ պայքարելու համար ֆրանսիացիներն անգամ կառուցել են հատուկ բժշկական հաստատություն խանդոտների համար, և այն մեծ հաջողություն ունի:
Զգացվում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կգտնեն խանդի մանրէն, և այդ ժամանակ գործը գիտական հիմքերի վրա կդրվի:
ժամանակն է արդեն:
Խանդը մարդկության շրջանում աճում և ընդլայնվում է՝ գրավելով, ասես, իր իրավասության ներքո բոլորովին չգտնվող հաստատություններ:
Ինչպես, օրինակ, կգնահատեք, այս պատմությունը.
Շարունակությունն այստեղ