Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նախընտրելի նվեր տղամարդկանց համար

17:49, salı, 06 eylül, 2022
Նախընտրելի նվեր տղամարդկանց համար

Բոլորի համար տղամարդուն նվեր ընտրելը բարդ որոշում է: Ցանկացած ոլորտում ապրանքատեսականին ավելի լայն է կանանց համար քան տղամարդկանք: Այդ իսկ պատճառով տղամարդիկ ավելի հեշտ են ընտրում նվեր քան կանայք իրենց ամունսու, ընկերոջ, գործընկերոջ համար:

Սակայն կան նվերների մի քանի տեսակներ, որոնք նվիրելուց հետո ցանկացած տղամարդ գոհ կմնա: Այդ նվերների ցանկի մեջ մտնում են՝ ավտոմեքենաներ, էմոցիաներ՝ էքստրիմի տեսքով, կաշվե դրամապանակներ կամ պայուսակներ և այլն: Սակայն ամենադասական և ամենատարածված նվերը տղամարդու համար դրանք ժամացույցներն են, անկախ նրանից դասական թե սմարթ ժամացույցներ են:

Garmin-ը առանձնացրել է մի քանի ժամացույցներ և ուրիշ սարքեր, որոնք կդառնան տղամարդու համար լավագույն նվերը:

Ի՞նչ ժամացույց ընտրել տղամարդու համար

Ժամանակակից աշխարհում կան հսկայական թվով տարբեր տեսակի ժամացույցներ, ուստի դրանցից իդեալական տարբերակ ընտրելը չափազանց դժվար է։ Շատերը կարծում են, որ խելացի ժամացույցը կլինի իդեալական նվեր, քանի որ Garminձեռքի խելացի ժամացույցները ամենաբարձր որակի են, կարող են դիմակայել ծանր պայմանների՝ առանց որևէ հատուկ սպասարկում պահանջելու:

Եթե ցանկանում եք տղամարդուն ժամացույց նվիրել՝ այն ակնկալիքով, որ նա այն կկրի առօրյա կյանքում, ապա այս դեպքում կարող եք գնել խելացի ժամացույց։ Միևնույն ժամանակ, եթե ձկնորսության, զբոսաշրջության, սպորտի և այլ ակտիվ գործունեության համար ժամացույց նվիրելու կարիք ունեք, լավագույնը նույնպես կլինի ընտրել խելացի ժամացույց:

Ինչ վերաբերում է մեխանիկական ժամացույցներին, ապա դրանց հետ պետք է շատ ավելի ուշադիր վերաբերվել: Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է կատարել մոդելի հատուկ սպասարկում, սակայն հարկ է հիշել, որ նման ապրանքները ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Միևնույն ժամանակ, ժամացույցը հնարավոր չէ վերականգնել բոլոր իրավիճակներում։

Հարկ է նշել, որ մեխանիկական ժամացույցները որոշ դեպքերում ծառայում են դարերով, իսկ դա արդեն շատ բաների մասին է վկայում, այդ թվում՝ դրանց ամենաբարձր որակի մասին։

Խելացի կշեռք

Նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ առողջ ապրելակերպին հետևող մարդկանց համար՝ Garmin Index խելացի կշերքը տրամադրում է ձեզ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները՝ ձեր առաջընթացը վերահսկելու և ձեր արդյունքներին հետևելու համար: Սարքը չափում է քաշը (ֆունտներով, կիլոգրամներով և այլ չափման միավորներով), մարմնի զանգվածի ինդեքսը (BMI), մարմնի ճարպի/ջրի տոկոսը, ոսկրային զանգվածը և մկանային զանգվածը:

Սա կլինի իդեալական նվեր սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպ վարող տղամարդկանց համար և ոչ միայն: Մեր օրերում նման ապրելակերպով մարդիկ օր օրի շատանում են, այդ իսկ պատճառով նման նվերը կլինի անբաժան մաս առօրյա կյանքում:

GPS քարտեզներ:

6, 95 դյույմանոց Garmin DriveSmart 65 GPS Navigator-ը իսկական վայելք կլինի այն մարդկանց համար ովքեր սիրում են ճամփորդել: Երթևեկության և քարտեզների թարմացումները ներառված են վարորդների ծանուցումների հետ միասին՝ խրախուսելու ավելի անվտանգ վարելը: Ներկառուցված Wi-Fi-ը հեշտացնում է քարտեզների և ծրագրերի թարմացումը՝ առանց համակարգիչ օգտագործելու: Էկրանի վրա ազդանշանները ցույց են տալիս, երբ նոր թարմացումները հասանելի են:

Զուգակցելով հեռախոսի հետ և ներբեռնելով Garmin Drive հավելվածը օգտատերը կստանա իրական ժամանակում օգտվելու հնարավորություններից, ինչպիսիք են ուղիղ կայանման և photoLive երթևեկության տեսախցիկը (եթե առկա է): Ներկառուցված BLUETOOTH անլար տեխնոլոգիան թույլ է տալիս զուգակցել ձեր համատեղելի սմարթֆոնը Garmin DriveSmart-ի հետ՝ առանց ձեռքերը ղեկից հանելու զանգեր կատարելու համար:

Զուգակցված Garmin Drive հավելվածի հետ՝ դուք կկարողանաք տեսնել տեքստային հաղորդագրությունները և այլ ծանուցումները ձեր հեռախոսից՝ ցուցադրված ձեր նավիգատորի էկրանին: Սա իսկապես հրաշք նվեր է այն մարդկանց համար ովքեր ճամփորդում են մեքենայով, կամ վարձում են մեքենա և փորձում երթևեկել օտար քաղաքներում:

Եվ այս ամենի հետ նաև կստանաք, Հայաստանի արագաչափերի քարտեզը, որը զերծ կպահի տուգանքներից։

Նվրելով այս ցանկից որևէ մեկը, դուք կնվիրեք նաև կյանքի որակ և հարմարավետություն:

Kaynak: garmin.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
307 | 0 | 0
Facebook