Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայ գիտնականը մասնակցում է և զեկույց կունենա միջազգային գագաթաժողովին

16:10, pazartesi, 05 eylül, 2022
Հայ գիտնականը մասնակցում է և զեկույց կունենա միջազգային գագաթաժողովին

Հայ գիտնականը մասնակցում է և զեկույց կունենա միջազգային գագաթաժողովին


    


     Այս պահին Լեյդենի համալսարանում տեղի է ունենում Indogermanische Gesellschaft միջազգային գագաթաժողովը՝ նվիրված հնդեվրոպական լեզուների երկրորդային նախահայրենիքների խնդրին (The Secondary Homelands of the Indo-European Languages): Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում է մեր հայրենակից լեզվաբան, հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը, ով նախորդ ամիսներին խտացված դասընթացներ է վարել Հոկայդոյի համալսարանում (հունիս) ու Լեյդենի միջազգային Ամառային դպրոցում (հուլիս): Հիշյալ գիտաժողովը կազմակերպել է IG Հնդեվրոպական լեզուների միջազգային գիտական կազմակերպությունը, որը խթանում է հնդեվրոպական լեզուների և մշակույթների ուսումնասիրությունը և հնդեվրոպական կամ պատմահամեմատական լեզվաբանությունն ու մշակութային հետազոտությունները: Գիտաժողովի աշխատանքները շարունակվելու են երեք օր` սեպտեմբերի 5-ից 7-ը Լեյդենի համալսարանի լեզվաբանության կենտրոնում: Հիմնական բանախոսներն են
     պրոֆեսոր Դեյվիդ Էմիլ Ռայխը (Հարվարդի բժշկական դպրոց, ԱՄՆ) և Պրոֆեսոր էմ. Ջամես Փ. Մելորին (Բելֆաստի համալսարան, Հյուսիսային Իռլանդիա): Այս գիտաժողովի նպատակն է գնահատել և ուսումնասիրել լեզվական նոր վարկածները՝ կապված հնդեվրոպական ճյուղերի երթուղիների և երկրորդական հայրենիքների հետ՝ նախալեզվի պառակտումից հետո: Գիտաժողովի երկրորդ օրը կսկսվի հայ բանախոսի ելույթով, Հրաչ Մարտիրոսյանը թեման նվիրել է կենդանական աշխարհի հայկական բառամթերքի ստուգաբանական քննությանը: Այդ օրը մի քանի զեկույցներ նվիրված կլինեն հայկական թեմային:
     Հաջորդ միջազգային գագաթաժողովը տեղի կունենա Ցյուրիխում և Բազելում 2024 թվականին:
     Եռօրյա գիտաժողովից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 9-ին, հայ գիտնական-լեզվաբանը կմեկնի Հայրենիք՝ Հայաստան, որտեղ պարբերաբար, նաև առցանց կազմակերպում է հայագիտական դասընթացներ, իսկ Հոկտեմբերի սկզբից նորից կլինի Բեռլինում՝ վերսկսելու այնտեղ թողած աշխատանքը։
     «Նիդերլանդական օրագիր»

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1186 | 0 | 0
Facebook