Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աղավնոյում 7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, տատիկը տան պատերն էր անխնա համբուրում, Կարինեի ընտանիքը տան ապրանքն էր այրում. ArmBlog

Armen
Yazar:
Armen
01:28, pazartesi, 22 ağustos, 2022
Աղավնոյում 7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, տատիկը տան պատերն էր անխնա համբուրում, Կարինեի ընտանիքը տան ապրանքն էր այրում. ArmBlog
     Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել» ։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք․․․
     Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․) )
     7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․
     Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․
     15 ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երևանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5 թե 6 երեխա էին․․․
    
     ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԱՅՍՏԵՂ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
975 | 0 | 0
Facebook