Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Անկեղծ ասած, ես պաշտում եմ պատերազմը»

13:38, çarşamba, 17 ağustos, 2022
«Անկեղծ ասած, ես պաշտում եմ պատերազմը»

Իսկը՝ Ռեմբո… դեռ մի բան էլ ավելի

Անգլա-բուրական երկրորդ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, բելգիացի և իռլանդացի ամուսիններից սերված բրիտանացի գեներալ Ադրիան Քարտոն դը Վիարը (1980 – 1963 թթ.) իր զինվորական պարտականությունները կատարելու ընթացքում կորցրել է ձախ աչքը, թոքերից մեկը, ձախ ականջի մի մասը և ձախ ձեռնաթաթը (նա ատամներով կտրել է այդ ձեռքի մատները): Նրա մարմնի գրեթե բոլոր մասերը խոցվել են հրազենային գնդակներով: Ինքնաթիռի կործանումից հետո նա ողջ է մնացել և թունել փորելով փախել է գերության ճամբարից: Բրիտանական բանակում նրան «Երջանիկ Ոդիսևս» մականունն են տվել: Առաջին անգամ լրջորեն վիրավորվել է Անգլա-բուրական երկրորդ պատերազմի ժամանակ, որը նրան մղել է ամենօրյա ինտենսիվ մարզումների: Ընկերական շրջապատում ամենաշատն է անպարկեշտ արտահայտություններ գործածել: Առաջին աշխարհամարտում դրսևորած հերոսության համար նա 1916 թվականին արժանացել է բարձրագույն պարգևի՝ «Վիկտորիայի խաչ» շքանշանի, որն այժմ ցուցադրվում է Ազգային բանակի թանգարանում: Նա իր հիշողություններն ամփոփել է գրքում, որտեղ հատկապես շեշտել է. «Անկեղծ ասած, ես պաշտում եմ պատերազմը»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
809 | 0 | 0
Facebook