Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զարմանալի օրինաչափություն

21:00, cuma, 12 ağustos, 2022
Զարմանալի օրինաչափություն

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից ի վեր Ռուսաստանն ու Խորհրդային Միությունն անփոփոխ հաջորդականությամբ ղեկավարել են ճաղատ ու գլխի փարթամ մազածածկույթ ունեցող անձինք: Այս զարմանալի ու անհավանական թվացող հաջորդականությունը մի քանի տասնամյակ այնքան անխաթար է մնացել, որ խորհրդային կայսրության բնակչության հատկապես սնահավատ զանգվածը համոզված է եղել, թե այն ղեկավարները, որոնք կխախտեն այս «օրինաչափությունը», անպայման վատ ղեկավարներ են, ու նրանք կա՛մ վաղաժամ կմահանան, կամ պաշտոնանկ կլինեն:

Նրանց «մարգարեական պայծառատեսությունը» որքան էլ անհավանական թվա, գրեթե 100 տոկոսով իրականացել է: Ահավասի՛կ ապացույցը.

Լենին - ճաղատ

Ստալին – ոչ ճաղատ

Մալենկով – ոչ ճաղատ (Ստալինի մահից հետո մի քանի ամիս եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար և ԽՍՀՄ Մինիստրների սովետի նախագահ)

Խրուշչով – ճաղատ

Բրեժնև - ոչ ճաղատ

Անդրոպով – կիսաճաղատ

Չեռնենկո – ոչ ճաղատ

Գորբաչով – ճաղատ

Ելցին – ոչ ճաղատ

Պուտին – ճաղատ

Մեդվեդև - ոչ ճաղատ

Պուտին - ճաղատ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1146 | 0 | 0
Facebook