Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Instinct 2 Solar արշավային ժամացույցի առավելությունները

18:21, cuma, 05 ağustos, 2022
Instinct 2 Solar արշավային ժամացույցի առավելությունները

Ինչպե՞ս ընտրել խելացի ժամացույց ։

Այս հարցը անհագստացնում է բոլոր այն մարդկանց, ովքեր որոշել են գնել խելացի ժամացույցներ, բայց սմարթ ժամացույցների մեծ տեսականու մեջ չեն կարողանում կողմնորշվել։ Կարևոր է գտնել այն խելացի ժամացույցը, որը կբավարարի հենց Ձեր պահանջները։ Եթե սիրում եք արշավներ գնալ, զբաղվել որսորդությամբ, կամ զբաղվում եք սպորտով, ապա Garmin Instinct 2 Solar սմարթ ժամացույցը ՁԵր ընտրությունն է։ Այս բլոգում կներկայացնենք Garmin ընկերության վերջին մոդելներից մեկը՝ Instinct 2 / Solar արշավային ժամացույցը և ժամացույցի ընձեռնած հնարավորությունները։

Արշավների և որսորդության համար նախատեսված ֆունկցիաներ

Instinct 2 / Solar-ը արշավային ժամացույց է, ուստի այն տալիս բազում հնարավորություններ արշավականերին կամ որսորդներին։ Instinct 2 / Solar-ի հետ կապահովագրվեք մոլորվելուց, ցանկացած վայր արշավելուց կարող եք վստահ լինել, որ Ձեր ժամացույցը ունի կապ բազում գլոբալ նավիգացիոն համակարգերի հետ (GPS, GLONASS and Galileo) ։ Վերոնշյալ նավիգացիոն համակարգերը հնարավորություն են տալիս կապ ունենալ անկախ նրանից, թե ինչով եք զբաղվում ՝լեռնագնացություն, վազք դժվարհասանելի վայրերում։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս ճշգրիտ կողնորոշվել տեղանքում, քանզի այն ունի ճշգրիտ բարձրաչափ (altimeter, barometer) և 3 եռառանցք էլեկտրոնային կողմնացույց։

Եթե Ձեր սմարթ ժամացույցը և հեռախոսը կապված են, ապա ցանկացած միջադեպի ժամանակ այն ծանուցումներ կուղարկի Ձեր հեռախոսի նախապես ընտրած կոտակտներին։

Instinct 2 Solar շնորհիվ կկարողանաք Ձեր վերադարձի ճանապարհը մտովի վերհիշելու փոխարեն ուղղակի օգտագործել հետ դարձի ուղին, որը Ձեր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը արդեն ամրագրել էր իր հիշողության մեջ։

Instinct 2 Solar-ի մասին խոսելիս չէինք կարող չանդրադառնալ այդ ժամացույցի բարձր դիմացկունության մասին։ Այն համապատասխանում է ամերիկյան MIL STD 810G ստանդարտին, այս չափանիճին են համապատասխանում բոլոր ռազմական սարքավորումները։ Instinct 2 Solar-ը ջրադիմացկունությունը մինչ 100 մետր է։

Այն դիմացկուն է հարվածներին, ջերմաստիճանային տատանումներին և ամենակարևորը աշխատում է շատ երկար մեկ լիցքավորումից։ Սա միակ մոդելն է Garmin-ի շարքից որ կարող է 0 ից լիցքավորվել միայն արևի էնեգիայից։ Իսկ արշավային ռեժիմում արևի ներքո այն կաշխատի անընդմեջ։

Instinct 2 Solar սպորտային ֆունկցիաները

Instinct 2 Solar-ը ունի բազում սպորտային ֆունկցիաներ նախատեսված վազքի, հեծնվավազգի, լողի, ուժային մարզումների, վիրտուալ վազքի, գոլֆի և շատ այլ սպորտաձևերի համար։ Այս խելացի ժամացույցները կատարում են օրական մարզումների առաջարկներ։ Իսկ ցանկացած մարզումից հետո կստանաք վերականգման ժամանակը, որը թույլ կտա իմանալ, թե երբ պատրաստ կլինեք ևս մեկ այլ ծանր մարզման։ Այն նույնիսկ հաշվի է առնում մարզումների ինտենսիվությունը և գործոնները, ինչպիսիք են սթրեսը, ամենօրյա գործունեությունը և քունը: Այս մոդելը ի տարբերություն իր նախորդի համալրվել է նաև Եռամարտի ծրագրով։ Իսկ 49գ քաշը դա հիանալի ընտրություն է եռամարտիկի համար։

Ժամացույցի լիցքավորումն արևային էներգիայով

Նոր Instinct 2 Solar սմարթ ժամացույցը աչքի է ընկնում մի շարք առավելություններով։ Այդ առավելություներից է մարտկոցի անսահմանափակ կյանքը։ Արևի ուղիղ ճառագայնթների ներքո ընդամենը 3 ժամվա ընթացքում կկարողանաք վերալիցքավորել Instinct 2 Solar-ը։ Եթե հաճախակի եք գտնվում դրսում, ապա ամենայն հավանականությամբ Ձեր Instinct 2 Solar ժամացույցը լիցքավորելու կարիք չեք ունենա։ Եթե նախընտրում եք ստանդարտ 45մմ տրամաչափով մոդելը առանց արևային լիցքավորման հնարավորության, ապա կարող եք նույնպես չանհանգստանալ, քանզի լիցքավորումը պահպաանվում է մինչև 28 օր։

Առողջության մոնիթորինգ

Այսօր շատ խելացի ժամացույցներ կան, որոնցով կարելի է հետևել առեղջությանը, Սակայն, Instinct 2 Solar-ը առանձնանում է իր մարմնի մարտկոցի ֆունկցիայով, որի շնորհիվ հեշտությամբ կարող եք գնահատել քնի ազդեցությունը Ձեր օրգանիզմի վրա, սթրեսի մակարդակը օրգանիզմում, սրտի աշխատանքը և այլ կարևոր ցուցանիշներ։ Կարևոր է ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կազմակերպել այնպես, որ առողջությունը չվնասվի։ Instinct 2 Solar-ը հնարավորություն է տալիս առողջական վիճակը ճիշտ գնահատելով հանդերձ՝ կազմակերպել ֆիզիկական աշխատանքները։

Օգտվի՛ր այլ հնարավորություններից

Instinct 2 Solar-ը ունի նաև Garmin Pay վճարման համարարգ, այն կազատի Ձեզ դրամապանակը անընդհատ Ձեր մոտ պահելուց։ Garmin Pay-ը իդելական է արշավակաների համար, ովքեր չեն ցանկանում իրենց ծանրաբեռնել տարբեր իրերով։ Ինչպես Garmin-ի այլ նոր մոդելներ, Instinct 2 Solar-ը իր մեջ պարունակում է բազում այլ հնարավորություններ որոնցով դուք ավելի լավ կճանաչեք Ձեր մարմինը։

Սմարթ ժամացույցների մեծ տեսականում մեջ Instinct 2 Solar-ը ունի իր ուրույն տեղը իր բազմաֆունկցիոնալության և երկա լիցքավորումը պահելու շնորհիվ։ Եթե որոշել եք խելացի ժամացույցներ գնել, ապա Instinct 2 Solar-ը ճիշտ ընտրություն է։

Kaynak: garmin.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1206 | 0 | 0
Facebook