Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները

Tech News
Yazar:
Tech News
12:44, perşembe, 16 haziran, 2022
Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները

Երևան, Հայաստան, - Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի միջազգային և հայաստանյան հեղինակավոր բանախոսները կքննարկեն ստարտափ էկոհամակարգի ամենաարդիական թեմաները։ Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:

Գագաթնաժողովի բանախոսներին է միացել նաև Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի Գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Լուսինե Եղիազարյանը ելույթ կունենա «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։ SADA-ն, որի գլխամասային գրասենյակը Լոս Անջելեսում է (ԱՄՆ, Կալիֆորնիա), և որը գրասենյակներ ունի Կանադայում, Հնդկաստանում, Հայաստանում, Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 4 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։

«Orion» -ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1336 | 0 | 0
Facebook