Durun lütfen yüklemiyor...

Makaleler

3 պատճառ, թե ինչու ընտրել լոֆթ ոճը

15:40, perşembe, 02 haziran, 2022
3 պատճառ, թե ինչու ընտրել լոֆթ ոճը

Չնայած լոֆթ դիզայնն առաջին անգամ ի հայտ է եկել ԱՄՆ-ում 40-ական թթ․ներին, այն ավելի մեծ հայտնիություն է ձեռք բերել հենց 70-ական թթ, ներին Եվրոպայում՝ մասնավորապես Անգլիայում, Ֆրանսիայում ու Գերմանիայում որպես ձեղնահարկ-արվեստանոցների ոճ։

Լոֆթի՝ամերիկյան իրականությունում ինտեգրման հարցում մեծ ներդրում է ունեցել ամերիկացի նկարիչ, ռեժիսոր, փոփ-արթ վիզուալ շարժման հիմնադիր Էնդի Ուորհելը, որը հաճախ էր հավաքում ընկերներին, հայտնի աստղերին, գործարարներին, հարուստ հովանավորներին իր «Գործարանը» կոչվող նյույորքյան ստուդիայում ժամանակ անցկացնելու համար։ Այս ընթացքում էր, երբ փոքր բիզնեսները շինություն վարձակալելու համար ֆինանսներ չունեին, այդ պատճառով էլ շատերը որոշում էին ընդունում տեղափոխվել գյուղական համայնքներ կամ արվարձաններ և հանձն առան մեկուսացած գործարանները վերածել շքեղ տների, սրճարանների, ստուդիաների, և այլն։


    

Այսօր լոֆթը երիտասարդների կողմից ամենասիրված ոճերից մեկն է։ Լոֆթ սիրում են նրանք, ովքեր ձգտում են ազատության ու ինքնաբավարարվածության։ Ահա 3 պատճառներ, թե ինչու է լոֆթը այդքան սիրված․
    
    

Պատճառ 1․ Ընդարձակ տարածություն

Հարմարավետությունը լոֆթ ոճի կահավորման գլխավոր գրավականներից մեկն է։ Լոֆթ ոճով կահավորված բնակարանները հարմարավետ են շնորհիվ իրենց տարածականության և ընդարձակության: Լոֆթ ոճը նման է դատարկ կտավի, որի հետ աշխատելը բավականին հաճելի է, քանի որ տարածքը մեծ է և ունեք հնարավորություն կահավորելու այնպես, ինչպես դուք եք ուզում, այլ ոչ թե, ինչպես տարածքն է շատ հաճախ պահանջում։ Կարող եք հաճախակի իրականացնել կահույքի տեղափոխություններ, բազմոցներով կամ գրապահարաններով տարածքը բաժանել տարբեր զոնաների։ Ընդարձակ տարածությունն էլ ենթադրում է լավ լուսավորություն։ Առանց շատ պատերի ու այլ խոչընդոտների լոֆթ ոճի սենյակները առանձնանում են հենց բնական լուսավորությամբ, որը ծառայում է նաև բնապահպանական նպատակներին ու բարենպաստ է շրջակա միջավայրի համար։
    
    

Բնորոշ գծերից է նաև բարձր առաստաղը, որը նույնպես նպաստում է տարածքը տեսողական ավելի ընդարձակ երևալուն։ Բացի ընդարձակից, այստեղ մեծ նշանակություն են տալիս բաց տարածքին, որը հնարավոր է իրականացնել բաց դարակաշարերի օգնությամբ։

Արդեն հասկանալի է, թե վերջին ժամանակներում ինչու են լոֆթ ոճով կահավորված բնակարաններն այդքան հայտնի և սիրված։ Լոֆթ ոճը էլեգանտության, պարզության համադրությունն է, որն ուղեկցվում է տան յուրաքանչյուր անկյունում։
    
     Պատճառ 2․ Ստեղծագործ մտածելակերպ

Ինդուստրիալ լոֆթը այն ոճն է, որ երբեք չի սահմանափակում ստեղծագործ մտքի թռիչքը, այստեղ կարելի է համադրել ծայրահեղություններն ու հակադրությունները։ Ինդուստրիալ ոճում տարածված են անմշակ տեքստուրաները և մետաղական դետալներով կահույքը։ Այստեղ տարածված են մոխրագույնը, բնական շագանակագույնը, սևն ու սպիտակը, այսինքն՝ առավելագույն կերպով իրականն ու բնականը ներկայացնող գունապնակ ունի, սակայն երբեմն կարող են ընդգծված լինել ակցենտային երանգներով։
    
    

Ինդուստրիալ լոֆթ ոճի բնորոշ գիծ է օգտագործված իրերին երկրորդ կյանք տալը։ Քանի որ ոճը առաջացել է մեկուսացած գործարանները բնակարաննների վերածելու ժամանակ, այն ինտերիեր դիզայնում չի պարտադրում կանոններ։ Այս ոճում հաճախ կարելի է տեսնել բետոնե կամ աղյուսե պատեր, գերակշռում է մետաղական դետալներով ջահերը, լուսամփոփները, երկրաչափական պատկերներով գորգերը, բառի սեղաններն ու աթոռները։

Պատճառ 3․ Դետալների պարզություն ու տարածքի խնայողություն

Երևի հենց լոֆթում ինտերիեր դիզայնի պարզությունն է, որ այսօր շատերին ստիպում է նախապատվությունը տալ այս ոճին։ Այստեղ չկան ավելորդություններ, յուրաքանչյուր իր ծառայում է իր նպատակին։ Կահույքի ընտրության հարցում լավագույն որոշումն է մոդերնի ու մինիմալիզմի համադրությունը։ Բոլոր անսովոր աքսեսուարներին կարելի է հանդիպել հենց լոֆթում, օրինակ՝գրաֆիթի, աբստրակտ իլուզիաներ, ոգեշնչող արտահայտություններով պատի դեկորներ, նույնիսկ ճանապարհային նշաններով նկարները լիովին կմիաձուլվեն լոֆթի կոնցեպտի մեջ։
    
     Լոֆթ ոճում գլխավորն է ստեղծել գործարանային ինտերիերի տրամադրություն, որը հիմնականում ստանում են անմշակ տեքստուրայով իրերի շնորհիվ։ Երկաթե շրջանակով նկարները, առօրեա նշումների համար փոքր գրատախտակները․ ցանկացած դեկոր կամ կահույք կարելի է համադրել լոֆթում, միայն թե պետք է արտացոլի ձեր անհատականությունը։ Բոլոր ոճերից լոֆթը ավելի լավ համադրվում է հենց մոդերնի ու մինիմալիզմի հետ, քանի որ երեքի հիմքում էլ ընկած է ժամանակակից մարդու համար կարևոր մի սկզբունք․ այն է խնայողություն։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1251 | 0 | 0
Facebook