Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Անսահմանափակ միահեծանության այս ամենակատարյալ տեսակն աշխարհում ամենապերճ տիտղոսներով է փառաբանվել, չափազանց խորը ստրկամտությամբ է մեծարվել»

23:44, cumartesi, 07 mayıs, 2022
«Անսահմանափակ միահեծանության այս ամենակատարյալ տեսակն աշխարհում ամենապերճ տիտղոսներով է փառաբանվել, չափազանց խորը ստրկամտությամբ է մեծարվել»

Օսմանյան Թուրքիայի սուլթանները յուրացրել էին Մուհամմեդ մարգարեի հաջորդի՝ խալիֆի կոչումը և այդպիսով հանդիսանում էին կրոնական գերագույն պետ, իսկ Իրանի Սեֆեվյան տոհմի շահերը թեպետ իրենց հասցրել են Մուհամմեդի ազգականների աստիճանի, բայց և այնպես չեն կարողացել խախտել վերջին իմամի՝ Մահդիի հետ կապված հավատալիքը: Շահը պետության յուրօրինակ կառավարիչ, տեղապահ է համարվել մինչև այն օրը, երբ աշխարհում նորից կհայտնվի Մահդին: Երբ դա տեղի ունենա, շահն իսկույն նրան էր հանձնելու իր իշխանությունը և ինքն էլ դառնալու էր նրա ջլովդարը (ձիապանը): Բայց մինչ այդ պարսկական բռնակալությունը, որ համարվել է անսահմանափակ միահեծանության այս ամենակատարյալ տեսակն աշխարհում, ամենապերճ տիտղոսներով է փառաբանվել, չափազանց խորը ստրկամտությամբ է մեծարվել:

Օրինակ՝ թուրքական ծագումով Սեֆեվի տոհմի շահերից մեկը՝ Սուլեյմանը, հետևյալ տիտղոսներով է մեծարվել. «վեհագույնը կենդանի մարդկանց մեջ», «աղբյուր վեհափառության», «աղբյուր մեծության զորության և փառքի», «համահավասար արեգակին», «մեծ թագավորների պետ», «այս աշխարհում երկնքի գործակալ», «կենտրոն աշխարհի», «բոլոր մարդկանց ուխտադրության առարկա», «բարիքի և մեծ անունների բաշխող», «ճակատագրերի տեր», «տիեզերքի ամենագերազանց դավանանքի գլուխ», «ամենաշողշողուն ու ամենագլխավոր մարմնավոր էակակի (Մուհամմեդի) արքայական գահին բազմող», «ուղղահավատների վեհապետ՝ ծնված այն գահից, որն աշխարհի միակ իսկական գահն է», «առաջին կարգի միապետ», «տիեզերքի սուլթանների և զորահրամանատարների վեհապետ», «մեծն աստծու ստվեր, որ սփռված է ամբողջ երկրի վրա», «առաջին ազնվական և ամենամեծն ազնվականներից», «շառավիղ վեհագույն շահերի», «վեհապետ», «վեհապետի որդի», «զավակ ամենահին վեհապետների», «տիրակալ բոլոր ժամանակների և բոլոր մարմնեղեն էակների», «տեր երկրների և հայր հաղթությունների», «երջանկագույն Սուլեյման փադիշահ՝ շառավիղ Սեֆիի, Մուսայի, Հուսեինի, բաշխող թագերի և գահերի»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
745 | 0 | 0
Facebook