Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՔԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ՏԻՐԵԼՈՒ Է ՔԱՈՍ

18:53, pazartesi, 18 nisan, 2022
ՔԱՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է, ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ՏԻՐԵԼՈՒ Է ՔԱՈՍ
    
Ժողովուրդ ջան այսօր ուզում եմ մի իրական պատմություն պատմեմ, որ շատ նման է մեր երկրին պատուհասած այսօրվա իրավիճակին․․․Մի իրավիճակ, որ տարաբախտ ազգիս բաժին է հասել էն գլխեն, բայց տոկուն է, դիմացկուն է և իր խաչն է տանում դարեր շարունակ, անցնելով հազար ու մի փորձության միջից, բայց թե այդ խաչն ինչքան ժամանակ, ինչքան կառաջնորդի ազգիս, և դեպի ու՞ր կտանի, այս անհայտություններն են, այս հարցերն են, որ դարձել են իմ գլխին տեր, երբ այսօր այնքան շղարշոտ է, մուժ է օրը մեր վաղվա, եթե մեր ազգը չսթափվի, եթե չմիաբանվի, եթե չբռնցքվի, հեռուն չեմ տեսնում․․․ երբ տեսնում եմ, թե ինչքան ապականված է աշխարհի քաղաքական դաշտը, խարդավանքներով լի, աշխարհի տերերի կողմից երկակի չափանիշներով առաջնորդվող աշխարհում ուժեղն է այսօր քայլում հաղթական, մարդկային կյանքը դարձել է էժան, իսկ մեր նման փոքր և աղքատ ազգերը կերակուր են դառնում շնաձկներին․ ժամն է, որ ազգովի սթափվենք․մեզ հզորանալ է հարկավոր, իսկ առանց միաբանվելու անհնար է հզորանալ, անգամ 22-րդ դար չենք թևակոխի և մեր ազգի մայրամուտին ականատեսը կլինեն մեր սերունդները, և մեր սերունդները մեզ կանիծեն․․․Վարչապետի 13-ի հայտնի ելույթից հետո 4-րդ օրն է արդեն ինչ ազգովի փոթորկված ենք․ այդ ելույթը եթե խորապես վերլուծենք, դա թղթե շերեփի մասին էր, դա անզորության, ծայրահեղ քայլի մասին էր, որ անհնար է ձեռքը մեխին խփել և պարտադրված էր ընտրել թշնամու հետ խաղաղության դաշն կնքել և չեմ կարծում, որ վարչապետը խորապես չի զգում, որ թուրքը թուրք էլ հավերժ կմնա և նրանց համար խորթ է խաղաղության լեզուն, , , դրանում ապացուցվեց, երբ 44 օրյա պատերազմին Էրդողանը, որն աշխարհով մեկ աղաղակում էր, թե ցեղասպանություն չի եղել, եղել է հայության տեղահանումներ պատերազմական վիճակից ելնելով, սակայն չզլացավ իր մասնակցությունը բերել 44օրյա պատերազմին, օգներ Ադրբեջանին, որ անպայման ողջ Արցախը վերցներ․ նա այնքան պատրաստված մասնակցեց իր բայրաքթարներով և թուրքիայում բուծվող տեռորիստներով․․․և ՆԱՏՕ-ի անդամ թուրքիային ոչ ՆԱՏՕ-ն դատապարտեց, ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Եվրոպան․․․ եթե վարչապետն ու Պուտինը չկանգնեցնեին, ոչ միայն Շուշին ու Հադրութը այլ՝ ողջ Արցախը կգրավեին․․․ դրա համար էլ ասում եմ․ այս խաղաղությունը մեզ պարտադրված է, և հիմա մեր վարչապետի սրտից արյուն է հոսում․․․վարչապետին պարզ ասել էին․ կամ, կամ․ այսինքն՝ կամ կհամաձայնես մեր պայմաններին, կամ էլ, Ադրբեջանի նոր պատերազմի դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանը․․․ ով էլ լիներ բանակցողը, սա էր լինելու Եվրոպայի դիրքորոշումը․ մեր վարչապետին լավ էլ հասկացրել էին ԿԱՄ-ԿԱՄ․․․ այսինքն ձեռքերը լվանում մի կողմ են քաշվում․․․ուզում եմ կրկին հնչեցնել ՍԻՐԱՄԱՆԹՈՅԻ ՀԱՆՃԱՐԵՂ ԽՈՍՔԵՐԸ «Ով մարդկային արդարություն, թող որ թքեմ քո ճակատին» Եթե երկիրը պառակտողները չսթափվեն, Աստծո կողմից տրված մեր խաչն էլ մեզանից կխռովի, երես կթեքի, կհրաժարվի․․․
***
Հիմա այն իրական պատմությունը, որ խոստացա պատմել, ․․ Հայաստանի գյուղերից մեկում մի աղքատ մարդ, որի ապրուստն իր տնամերձ փոքրիկ հողակտորն է լինում, որտեղ ցորեն է ցանած եղել, գյուղի հարուստներից մեկի անասունները նախիրից գալուց մտնում են և ամբողջ ցանքսն ուտում են, մինչև գյուղացին դուրս է գալիս տանից, քարերով դուրս է հանում, այլևս ամբողջովին ավերված է լինում դաշտը, , , գյուղացին աղմուկ աղաղակով գնում է հարուստին բողոքում, թե վնասի փոխհատուցում տուր, հարուստը թե «ինքն ի՞նչ մեղք ունի, որ չոբանը չի քշել հառիցնել քո դաշտից, դե անասունն էլ տեսել է կանաչ արտ, կուշ կերել է, հիմա իմ մեղքը ո՞րն է» աղքատը դիմում է դատարան, , , ահագին ժամանակ անց ընկնում է մտքերի մեջ, բա որ հարուստի օգտին վճիռ կայացնի՞ մտածում է դատավորին կաշառել․ մի շատ մեծ աքլոր են ունենում․ տալիս է թևի տակ և ուղիղ դատավորի մոտ․․․պատմում է իր անելանելի վիճակը և ասում․ «խնդրում եմ դատն իմ օգտին լինի․ այս չաղ աքլորն էլ բերել եմ նվեր» դատավորը փափուկ բարձ է դնում գլխի տակ, հույս տալիս, որ հարուստից անպայման քո վնասի գումարը կգանձեմ․․․ աղքատը տուն է գնում և հանգիստ սպասում դատի օրվան, Հարուստն էլ իր հերթին է անհանգստանում, որ այնպես չլինի, որ դատը աղքատը հաղթի և ինքը գյուղով մեկ խայտառակվի․․․ շտապում է դատավորի մոտ, իր անհանգստությունը փոխանցում և գրպանից մի քսակ ոսկի դնում է դատավորի սեղանին․․․ դատավորն ասում է․ հանգիստ գնա, մի քանի օրից դատն է, անպայման ներկա կգտնվեք․․․ դատի օրը դատավորը երբ սկսում է հարուստին ու անմեղ կովերին արդարացնող իր ելույթը, աղքատն իր տեղից վեր-վեր է թռնում և անընդհատ իր բողոքն է արտահայտում, , , դատավորը խիստ նկատողություն է անում և ասում «Ի՞նչ ես տեղիցդ աքլորի պես վիզդ երկարել ու կչկչում ես, ձեռքը պարզում է հարուստի կողմն ու ասում, -չե՞ս տեսնում այս մարդը հանգիստ նստել է, բերանից ոսկի է թափվում» վերջում աղքատը թևաթափ հեռանում է, իսկ հարուստը հաղթական տուն է վերադառնում․․․
***
Այս պատմությունը շատ նման է Եվրոպայում մեզ պարտադրված խաղաղությանը և մենք նոր չէ, որ տեղյակ ենք, թե ի՞նչ է կատարվում Եվրոպաներում և անգամ բացահայտվեց, թե Եվրոխորհրդարանականներից քանիսն էին ներքաշված խավիարային կոռուպցիայի մեջ, ովքեր աշխատում էին Ադրբեջանի օգտին, Հայաստանի դեմ և ոչ միայն Եվրոպան, այլ՝ ԱՄՆ-ի կոնգրեսում հրիական լոբբին տարիներ շարունակ ծառայել է հայոց ցեղասպանությունը մերժելուն և կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևերի ընդունումը վիժեցնելով․․․Վերջապես Մինսկի խմբի բռնած դիրքը, որը 1992-ից կոչված էր Արցախի հարցը խաղաղ բանակցությունների շրջանակներում լուծում տալուն, սակայն տարիներ շարունակ տեղում դոփում էր, իսկ 2016-ի 4 օրյա ապրիլյան պատերազմին չդատապարտեց Ադրբեջանին, ավելին, երբ հայկական կողմը փորձում էր ներկայացնել, որ Ադրբեջանն է եղել հարձակվող կողմը և Մինսկի խմբից պահանջում էինք, որ դատապարտի, իսկ Մինսկի խումբը նախ չհաստատեց, որ Ադրբեջանն է եղել հարձակվողը, հետո էլ արդարացավ, որ իրենք նման մանդատով օժտված չեն, որ դատապարտեն Ադրբեջանին․․․հետո ամենակարևոր փաստը, որ տարիներ շարունակ բանակցում էին ստատուս քվոն պահպանելով, բայց հետո իմացանք որ բանակցային սեղանին դրված է, և հիմք է համարվում բանկցային ազգադավ «մադրիդյան սկզբունքները», որի հիմնարար կետերը բխում են Ադրբեջանի օգտին, որը ծուղակ էր, թեկուզ առանց պատերազմի էլ կյանքի կոչվելու դեպքում ամբողջությամբ կապիտուլյացիայի ակտ է․ծուղակ․ հատկապես ազերի փախստականների վերադարձը բուն Արցախի տարածք․ ամենամեծ վտանգն հենց այդտեղ է․․․Հիմա կրկին փորձում ենք հույսներս կապենք Մինսկի խմբի հե՞տ ու կրկին բանակցենք, ու բանակցե՞նք․
     Ո՞վ չգիտի, որ թուրքերն էն գլխեն իրենց բոլոր խնդիրներին լուծում են տվել կաշառելով․ նույնն էլ արեցին Արցախի հարցում․․․ Ղարաբաղյան կլանի 2 Նախագահներն 1994-ի Բիշքեկյան զինադադարի Լևոն տեր պետրոսյանի թույլ տված դիվանագիտական պարտությունն օգտագործեցին և հետագայում գործարքի մեջ մտան Ալիևների հետ․․․ և միլիարդներով ծախեցին Արցախը․ 2020-ի 44 օրյա պատերազմով Ղարաբաղյան կլանի 2 պարագլուխները փակվեցին իրենց պարտքերն Ալիևներին․․․ և ամեն բան արեցին, որ դավադրաբար պարտվեինք, եթե հաղթեինք, դա կլիներ Քոչի ու Սերժի վերջը․ հենց դրա համար էլ Պուտինը լռում էր 44 օր, գիտեր որ հողերը ծախված են, Քոչն ու Սերժը թավանի տակ են, գիտեր, որ Ալիևն ամեն գնով ստանալու էր իր պարտքերը, եթե ոչ՝ ամեն բան կբացահայտեր, ջրի երես կհաներ և հաստատ կլիներ Ղարաբաղյան կլանի այս երկու ազգադավների վերջը․․․ու հիմա Արցախը սիրո՞ղ են դարձել․Արցախի դրոշը պաշտող հող տվողները, , , բա 44 օրյա պատերազմը չավարտված Շուշին լքողները՝ Վանեցյանն ու Սեյրան Օհանյանն ու մյուսները, որ որոշել են հրապարակից տուն չգնան, մինչև Նիկոլին չտապալեն ու գիտե՞ք ինչու՞, որովհետև ԱԱԾ-ի կողմից բռնված 25 դավաճանները, որ լրտեսություն են արել Ադրբեջանի օգտին, հարցաքննությունից հետո ամեն բան բացահայտվելու է և կհրապարակվի բոլոր նրանց անունները, թե ովքեր են եղել իրական պատվիրատուները, որ նրանց այդքան հույժ կարևոր գաղտնի տեղեկություններ են փոխանցել լրտեսության համար, , , Վերևն Աստված կա, թույլ չի տա մեր հազարավոր զոհերի պատճառ դարձածներն անպատիժ մնան, , , այ դրա համար են կրկին երկրում ստեղծում հեղաշրջման իրավիճակային մթնոլորտ, որ իրավապահների ուշադրությունը շեղեն, և իրենց դավադրությունները չբացահայտվեն, , ,
     Այ սա են Արցախի հողը տվող, բայց Արցախի դրոշակները պաշտող, խորհրդարանում գիշեր ու զօր դոշ ծեծող թունդ հայրենասերների օրակարգը, ովքեր շարժվում են Ղարաբաղյան կլանի 2 նախկին նախագահների սցենարով, դեռ հույս ունենալով, որ կռելու են, որ Նիկոլին տապալելու են․․․անգամ առանց թաքցնելու ասում, որ մի կրակոցով բոլոր հարցերը կլուծվեն, , , Այո, պետք է Ղարաբաղյան կլանի բարբարոս, հանցագործ, թալանչիների բուրգը արագ կազմաքանդվի, կուլակաթափ արվի և արտաքսվի երկրից, քանի նրանք պատժված չեն մեր երկրում ոչինչ դեպի լավը չի գնա, , ,
     ***
     Հիմա աշխարհի տերերի մասին շատ թռուցիկ․ հատկապես ռուս- ուկրաինական պատերազմից հետո․․․գրեթե բոլոր գերտերություններն էլ այդ տարբեր պատժամիջոցներից չբավարարվելով, աշխատում են ամեն գնով հրաժարվել Ռուսաստանի գազից ու նավթից, և նրանց համար որպես այլընտրանք դա Ադրբեջանական գազին ու նավթին անցնելն է․․․ բա էլ որտեղի՞ց Եվրոպան մեր շահերը պաշտպանի, իր շահը թողած, , , Վերը գրածս պատմությունը հենց դրան է միտված․․․
     ՈՒԺԵՂԻ ՄՈՏ ՄԻՇՏ ԷԼ ԹՈՒՅԼՆ Է ՄԵՂԱՎՈՐ․․․
     ԱՅՆՊԵՍ ՈՐ ՄԵՆՔ ՇԱՏ ՓՈՔՐ ԱԾՈՒ ԵՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԵՐԻ ՀԱՄԱՐ և ԱՅՍ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ ԴԱՍ ԼԻՆԻ, ՀԱՏԿԱՊԵՍ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԻՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԱՅԴ ԱԶԳԱԿՈՐԾԱՆ ԿԵՑՎԱՑՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ ԶԳՈՒՄ և ԻՐԵՆՑ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԵՆ ՄԵԶ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ․․․ ԻՍԿ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԵՐԸ ՆՐԱՆՑ ԱՅԴ ՊԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ԿՈՉՈՂՆԵՐՆ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ․ ԴՐԱՆՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ ՀԱՄՈԶՎԵՑԻ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎՐՈՊԱՅԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՄԲԻՈՆԻՑ ՏՎԱԾ ԸՆԴԱՐՁԱԿ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ․․․ԱՅՈ, ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿԱԴՐՎԵԼՈՒ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ՔԱՆԶԻ ՄԵՆՔ ԱՅՆՔԱՆ ԹՈՒՅԼ ԵՆՔ ՈՒ ԱՂՔԱՏ, ՔԱՆԶԻ ՄԵՐ ՇԵՐԵՓԸ ԹՂԹԻՑ Է, ՄԻ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆ Է ՕԳՆՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԹՇՆԱՄՈՒՆ․․․

    
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
| | |
1184 | 0 | 0
Facebook