Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Orion»-ը աջակցում է Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից

Tech News
Yazar:
Tech News
11:59, cuma, 11 mart, 2022
«Orion»-ը աջակցում է Հայաստանում վերահաստատվող ընկերություններին և պրոֆեսիոնալներին Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից

Երևան, Հայաստան, - Ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց հանդիսացող «Օրիոնը», հաշվի առնելով իրավիճակը Ռուսաստանում, Ուկրաինայում և հարակից շուկաներում, ինչպես նաև «Օրիոնին» ուղղվող բազմաթիվ հարցումները, պատրաստ է համակողմանի գործարար աջակցություն ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված ընկերություններին, ստարտափերներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին:

«Orion Worldwide Innovations» -ի մասնագետները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում պատրաստ են տրամադրել խորհրդատվական ծառայություններ, հետագայում աջակցել միաձուլումների և ձեռքբերումների (M&A) գործընթացներին, օգնել կադրերի տեղաշարժի հարցերում։ Նման հարցերով կարելի է գրել diana@orionwi.com հասցեին:

Միաժամանակ, «Orion Worldwide Innovations» -ը ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների համար հայտարարում է 2022թ․ BAJ Accelerator աճի արագացման մայիսյան ծրագրի մեկնարկը։ Այն ութերորդն է ընկերության հիմնադրումից ի վեր։ Հայտերն արդեն բաց են դիմումների համար։

«Հաշվի առնելով ընկերությունների և մասնագետների տեղաշարժը, դրանով պայմանավորված նոր զարգացումները, ընկերությունները և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները կարող են նաև մասնակցել BAJ Accelerator ծրագրին՝ իրենց աճի և ներդրումների հետագա փուլերի համար: Անցած մեկ տարում կոնկրետ թվերով է ապացուցվել ստարտափների աճի արագացման մեր ծրագրի արդյունավետությունը։ Եթե տեխնոլոգիական ընկերությունները ցանկանում են վենչուրային ներդրողներ ունենալ, մեր աքսելերացիոն ծրագրին մասնակցելը կարճ ճանապարհ է այդ նպատակին հասնելու համար» , - նշել է «Orion Worldwide Innovations Armenia» -ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Ստարտափների աճի արագացման նախորդ յոթ ուսումնական ծրագրերին 7 խմբերով մասնակցել են 88 ստարտափներ, որոնց մեծ մասը կարճ ժամկետում դարձել են ներդրումների ենթակա՝ վերջին մեկ տարում ներգրավելով մոտ 27 միլիոն դոլար «Seed» -ից «Series B» փուլերում։

«Orion Worldwide Innovations» -ը և գործընկեր «BAJ Accelerator» -ն իրենց ցանցում ունեն 90-ից ավելի հրեշտակ ներդրողներ, 600-ից ավելի ակտիվ վենչուրային ներդրողներ և 15 բազմա-ընտանիք (multi-family) վենչուրային գրասենյակներ աշխարհի տարբեր երկրներում։
Kaynak: Orion WI
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1913 | 0 | 0
Facebook