Խնդրում ենք սպասել...

Տվյալներ

Կազմակերպություն
ԹԵՍՏ.am
info@tester.am
Չարենցի 1
Թեստեր.am կայքը գործում է 2009 թ. ապրիլի 21-ից: Համակարգչային թեստավորումը գիտելիքների գնահատման ու վերլուծության ժամանակակից ամենաօբյեկտիվ միջոցն է: Այն հնարավորություն է տալիս աշակերտներին և դիմորդներին նախապատրաստվել ընթացիկ, թեմատիկ, կիսամյակային. պետական ավարտական և միասնական քննություններին, ինչպես նաև անընդհատ կրկնել ձեռք բերած գիտելիքները, տեսնել սեփական բացթողումներն ու թերացումները: Միայն մեր կայքում աշակերտը (դիմորդը) ստուգում է գիտելիքները նույն այն տարբերակով, ինչպես Գնահատման և թեստավորման կենտրոնում պետական ավարտական և միասնական քննության ժամանակ: Այսպիսով Դուք ստանում եք Ձեր գիտելիքի օբյեկտիվ գնահատականն առանց ստուգողի սուբյեկտիվ մասնակցության: Թեստեր.am-ը կարևոր ու արդյունավետ ծրագիր է կրկնուսույցների համար: Այն հնարավորություն է տալիս անընդհատ ուսումնասիրել աշակերտի (դիմորդի) գիտելիքների առաջընթացը, տեսնել բացթողումները և հաշվի առնելով վերլուծությունների արդյունքները կազմակերպել հետագա ուսուցումը: Թեստեր.am-ը կարևոր և արդյունավետ ծրագիր է ծնողի համար: Համակարգչային թեստավորման օգնությամբ ծնողն անընդհատ տեղեկություն է ստանում երեխայի գիտելիքի, դրանց աճման, նվազման, ուսուցչի, կրկնուսույցի լավ կամ վատ աշխատանքի վերաբերյալ: Թեստեր.am կայքում համակարգչային թեստավորումն իրականացվում է երկու տարբերակներով` 1. online 2. ծրագրի բեռնավորման միջոցով (այս տարբերակը հասանելի է բոլոր օգտվողների համար և գործում է առանց ինտերնետ հասանելիության): Թեստեր.am կայքն իրականացնում է սովորողների գիտելիքների համակարգչային թեստավորում` համաձայն Գնահատման և թեստավորման կենտոնի կողմից հաստատված չափորոշիչների և սկզբունքների: Տրամադրված բոլոր թեստերն ամբողջությամբ համապատասխանում են ԳԹԿ-ի կողմից հաստատված առարկայական ուղեցույցների սահմանած թեստերի կառուցվածքին: Թեստեր.am կայքում տեղադրված թեստերը կազմված են ԳԹԿ մասնագետների և համագործակցող մասնագետների կողմից: Կայքի բազան անընդհատ թարմացվում և ավելացվում է: Թեստեր.am կայքում առկա է նաև ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ թեստ: Թեստեր.am կայքում կարող եք գտնել նաև ԳԹԿ-ի կողմից հրատարակված ուղեցույցերը, թեստերի ժողովածուները, անհատական թեստեր, բուհերի անցողիկ գնահատականները, միջին բալերի սանդղակները, վերլուծականներ և այլն: Թեստեր.am (www.tester.am) կայքի հեղինակային իրավունքները պաշտպանված են: Կայքը երաշխավորված է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից: Կայքում առկա թեստային առաջադրանքների ապօրինի օգտագործումը, տարածումը արգելվում և հետապնդվում է օրենքով:
9819251
01.03.2012
RSS Feeds