Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Профиль

Организация
(ՄՀԱ) մարտիկներ հանուն արդարության
Rafo.budagyan@mail.ru
094195335
Ողջույն հարգելի հայրենակիցներ:Մենք ներկայացնում ենք Մարտիկներ հանուն արդարության(ՄՀԱ) քաղաքական թևը:ՄՀԱ-ն հիմնադրվել է 2018թ-ի մայիս-հունիս ամիսներին:
ՄՀԱ-ն հերթական կուսակցություն կամ խմբավորում չէ,այն մի կառույց է,որն ունի մեկ նպատակ՝ կերտել
հզոր,իսկապես անկախ և բարեկեցիկ Հայաստան՝ ստեղծելով նախադրյալներ Միացյալ Անկախ Հայաստանի վերականգնման համար:ՄՀԱ կարգախոսներն ու գաղափարախոսությունը
ուղղված են բառապես ազգային արժեքների պահպանմանը, Հայաստանում ժողովրդի իշխանության ամրապնդմանը և Հայաստանում ժողովրդական վերահսկողության հաստատմանը:Հետևաբար ՄՀԱ կարգախոսներով ու գաղափարաբանությամբ կարող է ապրել ցանկացած հայ մարդ ինչից էլ բխում է մեր առաջին կարգախոսը՝ ՄՀԱ-ն ես եմ,դու ես,մենք ենք:
ՄՀԱ քաղաքական թևի նպատակներն են՝
1.Ուժ գտնել մեր մեջ վերականգնելու բռնապետական համակարգի կողմից ոտնահարված արդարությունն ու արդարադատությունը
2.Իր շուրջը համախմբել հայ հասարակության հայրենանվեր հատվածին ու համատեղ ուժերով դեմ կանգնել հակահայ, հակապետական,ազգակործան ցանկացած նախաձեռնության և սատարել գործող նորընտիր իշխանություններին՝ ժողովրդի պահանջները կատարելու սուրբ գործում:
3.Համախմբել հայ երիտասարդությանը, նրա ներուժն ու եռանդն ուղղել երկրի համար ռազմավարական համարվող խնդիրների լուծմանը:
4.ՀՀ քաղաքական դաշտում գործող առողջ ուժերի հետ մեկտեղ ստեղծել մշտական ու անընդհատ գործող մի հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն մեր երկրում առկա կարևոր խնդիրները,կառաջարկվեն դրանց լուծման ճանապարհները և կկատարվեն այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջին գործնական քայլերը:
5.Պահպանել Թավշյա հեղափոխության ժամանակ էլ ավելի ամրացած մեր ժողովրդի միասնությունն ու ազգային բարձր ինքնագիտակցությունը:
6.Հայ մարդու մեջ մեկընդմիշտ արմատավորել այն գաղափարը,որ հենց ինքն է իր երկիր միակ տերը և դրանով պայմանավորված ունի հստակ իրավունքեր ու հստակ պարտականություններ:
7.Հայ մարդուն դուրս բերել ցեղասպանվածի, զոհի կերպարից և մեկընդմիշտ վերականգնել քաջ տոհմի անվախ իմաստուն զավակի կերպարը:
8.Զբաղվել հայ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական պատրաստությամբ և պատանեկան հասակից արմատավորել այն հատկանիշները,որոնք հիմք կդառնան մի նոր երազ սերունդի կերտման համար:
9.Կազմել հայոց բանակի պահեստազորի ամենաարագ ամենամեծաքանակ մոբիլիզացվող հատվածը և հնարավոր պատերազմի դեպքում մի քանի ժամվա ընթացքում հասնել առաջնագծին օգնության:
10.Վեր հանել ու բարձրաձայնել Հայաստանի ցանկացած բնակավայրի համար կարևոր հանդիսացող խնդիրները և գտնել դրանց լուծման ճանապարհները՝ ամեն մի հայի խոսքը դարձնելով լսելի ՀՀ կառավարության համար

Այժմ,յուրաքանչյուրիս պարտքն է գիտակցել պատմական պահը,պահի լրջությունը,իրավիճակից բխող անհրաժեշտությունները,չթուլացնել զգոնությունը,չմտածել թե պայքարն ավարտված է,միշտ մնալ պայքարի կիզակետում,սատար կանգնել նոր կառավարությանն իր բոլոր այն նախաձեռնություններում,որոնք իրականում ուղղված են մեր երկրի բարեկեցությանն ու բարգավաճմանը:Անցյալում հաճախ ենք հավատացել ու խաբվել,հետո շուտ մոռացել ու նորից խաբվել,նորից պատժվել:Դժվար ստեղծածը կորցրել ենք հանգիստ,կորցրել ենք և հետո միայն զգացել կորցրածի արժեքը և նորից ու նորից հավատացել ենք թե կորցրածը վերջինն էր ու նորից խաբվել:Այլևս սխալվելու իրավունք չունենք:
Մեզ կարող է միանալ հայրենիքի ճակատագրով մտահոգ,և հայրենիքի բարեկեցության համար ակտիվ աշխատելու և պայքարելու պատրաստ ցանկացած հայ մարդ:Մեր գլխավոր սկզբունքներն են ազնվությունը,անմնացորդ նվիրումն ու անշահախնդիր աշխատանքն ի բարօրություն հայոց պետության և հայ ժողովրդի:Սիրով սպասում ենք Ձեր արձագանքներին:Պատրաստ ենք լսել Ձեր բոլոր դիտողությունները,առաջարկություններն ու մտքերը կապված մեզ հետ:Ամենայն բարիք ենք մաղթում:
Հարգանքներով,ՄՀԱ քաղաքական թև:
7400346
06.11.2018
RSS Feeds