Պատմության յուրաքանչյուր խառնակ ժամանակաշրջան հույսի մի ճեղք է բացում, և միայն մի բան է հաստատ ու անփոփոխ, որ ոչինչ հաստատ ու անփոփոխ չէ:
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (1917 - 1963), ԱՄՆ 35-րդ նախագահ
***
Ամեն ինչի սկզբնավորման մեջ աննկարագրելի գեղեցկություն կա:
Ռեյներ Մարի Ռիլկե (1875 - 1926), ավստրիացի բանաստեղծ
***
Սարը տեղաշարժողը սկսում է փոքրիկ քարերը տեղափոխելուց:
Կոնֆուցիուս (մ. թ. ա. 551 – մ. թ. ա. 479), չին փիլիսոփա
***
Շատ տխուր է մտածելը, թե բնությունը խոսում է, իսկ մարդ արարածը բնության խոսքը չի լսում:
Վիկտոր Հյուգո (1802 - 1885), ֆրանսիացի գրող
***
Մոլորակը բոլորիս կարիքը կարող է ունենալ, բայց՝ ո՛չ ոմանց ժլատության:
Մահաթմա Գանդի (1869 - 1948), հնդիկ հասարակական և քաղաքական գործիչ
***
«Ակն ընդ ական» փիլիսոփայությունը միայն ու միայն կույրեր է ստեղծել:
Մահաթմա Գանդի
***
Աշխարհում կատարված յուրաքանչյուր մեծ գործի հիմքը հույսն է եղել:
Մարտին Լյութեր Քինգ (1929 - 1968), ամերիկացի բապտիստ քարոզիչ, հասարակական գործիչ
***
Մենք այն ենք, ինչն ամեն օր կրկնում ենք:
Արիստոտել (մ. թ. ա. 384 - 322), հին հույն փիլիսոփա
***
Երջանկությունը ճիշտ, արդար գործողությունների արդյունք է:
Անդրե-Կոնտ Սպոնվիլ (1952 -), ֆրանսիացի փիլիսոփա