Идет загрузка...
Сегодня:  Четверг, 03 Октября, 2024 года

Статьи

Սուտը սուտ է բերում

16:49, Четверг, 30 Декабря, 2021 года
Սուտը սուտ է բերում

Ինչքան էլ ծանր է Անահիտի կորուստը, այս պահին թիվ 1 խնդիրը նրա արժանապատ-վության, ազնվության, անասելի կամքի մասին հրապարակելն ու արգելելն է նրան պարտատիրոջ պիտակ կպցնելու փորձերը, ինչը ցավոք որոշ լրատվամիջոցներ ևս անում են:

Այն հարցադրումները, որոնք ես անելու եմ, բացարձակապես կապ չունեն նախաքննական գաղտնիքի հետ և չեն կարող վնասել նախաքննությանը:

Կարենի՝ Անահիտի որդու եղերական սպանությունը ըստ էության այսօր բացահայտվել է մասնակի: Մարդասպանը մինչև օրս չի խոստովանել, որ սպանդը իր ձեռքի գործն է, ավելին՝ անփառունակ Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով 5 տարվա համաներում է շնորհվել մարդասպանին, և նա տարուց ավել է ինչ գտնվում է ազատության մեջ:

Անահիտը մինչ իր կյանքի վերջին վայրկյանը իր կարողացածի չափ պայքարել է ճշմարտությունը բացահայտելու համար: Չկա որևէ պաշտոնյա, ում դիմած չլինի… Ձայն բարբառո հանապատի…

Ըստ լուրերի մարդասպանի մուտքն ու Անահիտի կոկորդը կտրելը եղել է ակնթարթային…այդտեղից էլ որոշ պարզ-տրամաբանական հարցադրումներ, որոնք բացարձակապես կապ չունեն նախաքննական գաղտնիքիների հետ, ինչպես սիրում են հայտարարել իրավապահ մարմիններն ու լռել…

Հարց 1. Մարդասպանը ճանաչե՞լ է Անահիտին:

Հարց 2. Մինչ այդ օրը ինքը բանակցե՞լ է Անահիտի հետ կարծեցյալ գումարի վերաբերյալ:

Հարց 3. Որևէ կապ կա՞ Կարենի սպանության ժամանակ նմանատիպ վարկածի տարածման հետ:

Հարց 4. Միջինից ցածր կենսակերպ ունեցողը, ո՞վ ըստ լուրերի երկար ժամանակ անց է կացրել բանտերում, ի՞նչ կապ կարող է ունենալ մեծ գումարների հետ:

Հարց 5. Ի՞նչ տրամաբանությամբ այդ վիժվածքը ոչ թե թաքնվեց իր դժոխային արարքից հետո, այլ ճանապարհին դեպի երևան մի կուշտ զխտկվեց, հետ հասավ տուն, նստեց ու սպասեց… ոստիկանության գալուն:

Հռետորական հարց ՇՄ դատախազին և այլոց.

Ինչպե՞ս պատահեց, որ դեռ այդ վիժվածքին չհայտնաբերած, շրջանառության մեջ դրվեց միայն մեկ նախնական վարկած՝ «գումարային» վարկածը…

Եթե այլ վարկած չի շրջանառվում, իրվապահներն ու որոշ լրատվամիջոցներ ուղղակի իրավունք չունեն շրջանառելու նաև մտացածին «գումարային» արտահայտությունը, որը միանշանակ փորձ է ստվերել պայծառ մարդու, իր անհատակ վիշտը հպարտորեն կրելու կարող մոր պատկերը, ով Գյումրիի հազվադեպ կանանցից էր, ում իրապես հարգում ու սիրում են այն մարդիկ, ովքեր պատեհապաշտ չեն և ունեն առաքինություն…

Այն, ինչ Անահիտը իր կյանքի ընթացքում չկարողացավ բացահայտել, իր կյանքի գնով համոզված եմ կանի:

Որևէ նահատակի արյուն գետնին չի մնա, իսկ Կարենն ու Անահիտը պարզապես նահատակվեցին:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1894 | 0 | 0
Facebook